Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցեղասպանական վակխանալիայի հերթական արարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր տեղի ուենցավ այն, ինչի մասին բոլորս բարձրաձայնում ենք վերջին հնգամյակում․ աղաղակում, փորձում մարդկանց բացատրել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանազավթման հիմնական նպատակն Արցախի էջի փակումն է, որ նա ամեն գնով ցանկացած քայլի ու արհավիրքի է գնալու՝ Արցախի որպես պետություն և քաղաքական միավոր վերջնական ոչնչացմանը։

Ահա այսօր տեղեկություն տարածվեց, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախում գործող բոլոր պետական կառույցները դադարելու են գործելուց. այլ կերպ ասած՝ Արցախը ևս դադարում է գոյություն ունենալ։

Ինչ խոսք՝ դաժան ու անհնար է այս մասին գրել, առավել ևս տեղի ուենցածի վերաբերյալ որևէ վերլուծություն անել, ինչ-որ կանխատեսում ներկայացնել, ուղղակի պետք է արձանագրենք, որ այսօր հայ ազգի պատմության սև էջերից հերթականն է, որին ականատես ենք դառնում մենք։

Դառնալին այն է, որ այս ամենի հետ մեկտեղ շարունակում է ներքին ատելության ու հրճվանքի չափաբաժինը․ մարդիկ չարախնդում են, ոգևորված մեկնաբանություններ անում, հիանում՝ արցախահայության տեղահանման փաստի հետ կապված։ Մյուս՝ առավել դաժան տեսարանը, ադրբեջանական անցակետում հայ մարդկանց ձերբակալման դրվագն է, ավելի կոնկրետ՝ Ռուբեն Վարդանյանի հետ կատարվածը։ Փաստ է, որ ադրբեջանցիներն ապօրինաբար հայ մարդ են ձերբակալել՝ անկախ նրանից, թե այդ մարդն ով է, ինչ քաղաքական գաղափարների կրող է, ինչ ուղի է անցել, պետության ու ազգի համար ինչ վաստակ ու ավանդ ունի։ Երբ այս փաստերը համադրում ես ու հետհայացք գցում իշխանական գործողություններից հաճույքով տնքողների վրա, հասկանում ես, որ 1915 թվականին նույն իրականությունն է եղել՝ տոտալ ատելություն, անտարբերություն ու դիմացինին՝ կարեկցանքի ոչ մի տարր։ 

Էլ ավելի ցավալի է այն իրողությունը, երբ տեսնում ենք, որ այս ողջ վակխանալիային ոչ թե «տակից», այլ բացահայտորեն աջակցում, անգամ ոգևորում են իշխանության քարոզչամեքենան։ Հիմա ավելի կոնկրետ․ օրերս Արցախից անարգել Երևան էր տեղափոխվել (դեռևս չպարզված հանգամանքներում ու շատ կասկածելի) Արցախի նախկին ՊԲ ղեկավար Սամվել Բաբայանը, ով Հանրային հեռուստաընկերության եթերում հրճվանքով պատմում էր, թե ինչպես է մեքենայից իջել, բարևել ադրբեջանցի սահմանապահներին ու շատ հանգիստ հասել Երևան: Ավելին՝ ըստ նրա՝ նույնիսկ իր փաստաթղթերը չեն ստուգել։ Սա այն Բաբայանն է, ով ադրբեջանցիների կողմից համարվում էր «սև ցուցակում» գնվող անձ ու «ահաբեկիչ»։ Միաժամանակ այստեղ անենք մի առանցքային նկատառում․ ընդամենն ամիսներ առաջ, երբ Արցախից բուժման նպատակով Երևան էր տեղափոխվում Վագիֆ Խաչատրյանը, նրան անցակետից ադրբեջանցիներն առևանգեցին՝ մեկնաբանելով, որ նա 90-ականներին մասնակցել է Արցախյան հերոսամարտին և միաժամանակ եղել է այն ժամանակվա ՊԲ հրամանատար Բաբայանի վարորդը։ Այսինքն վարորդին լիկվիդացնում են, տեղափոխում Բաքու, իսկ Բաբայանը ոչ միայն հանգիստ անցնում է անցակետը, այլև հերթապահ ադրբեջանցիներին բարևում։

Հիմա անդրադառնանք Բաբայանի հարցազրույցի մի քանի դետալի։  Դեռևս մեկ ամիս մամուլում տեղեկություն շրջանառեց, որ Արցախի խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «ռամոչնի» (շրջանակային) փաթեթ է ուղարկել Ադրբեջանին։ Եվ ահա, հարցազրույցի ժամանակ նա հաստատեց, որ նման փաթեթ ուղարկել է, իսկ թե ի՞նչ կարգավիճակով է շարքային քաղաքացի Բաբայանը Բաքու առաջարկների փաթեթ ուղարկել, ինչ ճանապարհով և ում ցուցումով, կարող ենք եզրահանգել։ Ըստ էության, Բաբայանի այս հայտարարությունն ավելի շատ որակվեց որպես ինքնախոստովանական ցուցմունք, որը պետք է արժանանա իրավապահ համակարգի ուշադրությանը:

Ընդգծենք, որ տվյալ պահին խոսքը մի մարդու մասին է, ով ժամանակին ասում էր, թե վերջին մարդն ինքն է Արցախից դուրս գալու, այնինչ առաջիններից մեկը հասավ Հայաստան: Այստեղ թեման հետաքրքրանում է․ Բաբայանի հայտարարությունից հետո երեկ հենց Հակարիի կամրջի վրա ադրբեջանցիներն առևանգեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այսինքն, Բաբայանի այն հայտարարության ֆոնին, որ ադրբեջանցիները փաստաթուղթ չեն ստուգում, ամեն ինչ հանգիստ է, մենք տեսնում ենք լրիվ այլ իրողություն։ Այստեղ հարցերն էլ ավելի են շատ դառնում, այդ թվում՝ ի՞նչ նպատակ ուներ Հ1-ով «անձնագիր չստուգելու» մասին հայտարարությունը, ի՞նչ սկզբունքով են ադրբեջանցիները կոնկրետ մարդկանց առևանգում, ո՞վ է նրանց հստակ ցուցակ տալիս, որտեղի՞ց և այլն։

Ամփոփելով փաստենք, որ Վարդանյանի ձերբակալությունն ադրբեջանցիների կողմից վերջնականապես ի ցույց է դնում, թե ովքեր են Ադրբեջանի համագործակիցները Հայաստանում ու Արցախում և ովքեր են իրականում պայքարել ադրբեջանական ցեղասպան քաղաքականության դեմ։ Իսկ թե ու՞մ շահերն է սպասարկում Բաբայանը և ո՞ր պետության փաստացի գործակալն է, կարող եք հետևություն անել ինքներդ։ 

Արմեն Հովասափյան 

Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
Ամենադիտված