Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 30 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Թարգմանիչի համաշխարհային օր, Աբխազիա՝ Անկախության օր, Բոտսվանա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Արդարադատության համակարգի աշխատողների օր, Ուկրաինա՝ Որդեգրման օր և Գրադարնների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1139 —11 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել Գանձակում (ներկայիս Ադրբեջանի տարածք), որին զոհ է գնացել մոտ 230 հազար մարդ։

1808- ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը գրավել է Էջմիածինը և ընդհուպ մոտեցել Երևանին։

1915– Թուրքիայում Ուռհայի ինքնապաշտպանության ժամանակ թուրքական զինված ուժերը հարձակվել են հայկական թաղամասի վրա և մոտ 400 զոհ տալով նահանջել։

1919– ծնվել է նշանավոր գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը։

1930– ծնվել է թատրոնի ճանաչված դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը։

1934– ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանը։

1985– վախճանվել է հայ խորհրդային աստղագետ, Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի նախագահ Բենիամին Մարգարյանը։

2003 –վախճանվել է ամերիկահայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը։

2006-Երևանում տեղի է ունեցել Ֆրանսիայի հրապարակի բացման հանդիսավոր արարողությանը և «Շառլ Ազնավուրը և իր ընկերները» բացօթյա համերգը:

2010- Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը «Ազգայնական շարժում» կուսակցության Կարսի տարածքային կառույցի ղեկավար Օքթայ Աքթաշին պաշտոնապես թույլատրել է հոկտեմբերի 1-ին նամազ անել Անիի Մայր տաճարում:

2011- ՀԱԿ-ն ազդարարել է իր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին։

2020-ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային ղարաբաղում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1207 –ծնվել է պարսից կանոնիկ բանաստեղծ-սուֆիստ Ջալլալեդին Ռումին։

1399 —Հենրիխ 4-րդը դարձել է Անգլիայի թագավոր։

1452 —գերմանական Մայնցում Հովհաննես Գուտենբերգի կողմից առաջին անգամ տպագրվել է «Աստվածաշունչ»-ը։

1630 —Ամերիկայում կայացվել է առաջին մահվան դատավճիռը Ջոն Բիլլինգտոնի նկատմամբ, և նրան կախել են սպանության համար։

1715 —ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա էտիեն դե Կոնդիլյակը, որը հանդիսանում է ասոցիատիվ հոգեբանության հիմնադիրը։

1791– տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի առաջնախաղը։

1799 —ռուս զորահրամանատար Սուվորովի Շվեյցարական արշավանքի ժամանակ տեղի է ունեցել ճակատամարտ Գլարուսի մոտ։

1809 —ԱՄՆ-ի Ուեյն ամրոցում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրում հնդկացիների հետ, ըստ որի հնդկացիները ամերիկացիներին են զիջել 3 միլիոն ակր հող։

1846 — Չարլտոնում (ԱՄՆ, Մասսաչուսետս նահանգ) բժիշկ Ուիլյամ Մորտոնն աշխարհում առաջին անգամ ատամ է հանել որպես անզգայացում օգտագործելով դիէթիլ եթերը։

1882 —Էպպլտոնում (ԱՄՆ, Վիսկոնսին նահանգ) Ֆոքս գետի վրա գործարկվել է աշխարհի առաջին հիդրոէլեկտրոկայանը, որը սկսել է հոսանք մատակարարել բազմաթիվ սպառողների, կայանի հզորությունը կազմել է 12,5 կիլովատ։

1895 - Մադագասկարն անցել է Ֆրանսիայի ենթակայության տակ։

1897 –վախճանվել է միանձնուհի, Կաթոլիկ Սուրբ Թերեզ Լիզյոացին, որն այն չորս կանանցից մեկն է պատմության մեջ, որը արժանացել է Եկեղեցու դոկտորի կոչման։

1901 —Ֆրանսիայում մտցվել է 36 կիլոմետր/ժամ արագությունը գերազանցող ավտոմեքենաների պարտադիր գրանցում։

1902 —արտոնագրվել է առաջին արհեստական մետաքսը (վիսկոզա)։

1928- անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը հայտարարել է, որ հայտնագործել է առաջին հակաբիոտիկը՝ պենիցիլլինը։

1929-Ֆրանկֆուրտ-Մայնում գերմանացի ավտոկոնստրուկտոր Ֆրից ֆոն Օփելը, որը հանրահայտ Ադամ Օփելի թոռն է, իրականացրել է թռիչք հրթիռային շարժիչով ինքնաթիռով՝ 75 վայրկյանի ընթացքում նա կտրել անցել է 3 կիլոմետր։

1954 —անցնելով բոլոր փորձարկումները մարտական հերթապահության է անցել առաջին ատոմային սուզանավը՝ «Նաուտիլուսը» (ԱՄՆ)։

1964 –ծնվել է իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին։

1975– հայտնաբերվել է Յուպիտերի արբանյակ Ֆեմիստոն։

1994- Կանադայի գերագույն դատարանը որոշել է, որ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող տղամարդը որպես մեղմացուցիչ հանգամանք կարող է ներկայացնել իր հարբած լինելու փաստը։

1999 —սկսվել է Երկրորդ չեչենական պատերազմը։

2005– դանիական «Jyllands-Posten» թերթում տպագրվել են իսլամ կրոնի հիմնադիր Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները, ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում։

2009 —Եվրոմիության հանձնաժողովը եզրակացրել է, որ Հարավային Օսիայում պատերազմը սկսել է Վրաստանը, սակայն նաև մեղադրվել է Ռուսաստանը հակամարտությանը սադրելու և ոչ համարժեք պատասխան տալու մեջ։

2015 —Սիրիայում սկսվել է Ռուսաստանի զինված ուժերի ռազմական օպերացիան։

2022 —Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ Ռուսաստանը ըստ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեի արդյունքների այդ մարզերն ընդգրկել է ՌԴ կազմում:

Կ. Խաչիկյան

17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկը
Ամենադիտված