Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 03 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Գերմանիա՝ Գերմանական միասնության օր, Իրաք՝ Ազգային օր, Հյուսիսային և Հարավային Կորեաներ՝ Պետության կազմավորման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1908- ծնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն 1-ինը:

1926 - Մոսկվայում տեղի է ունեցել Հայֆիլմի առաջին կինոնկարի՝ Նամուսի պրեմիերան։

1924 – ծնվել է ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը:

1935– ծնվել է ճանաչված դերասան Արմեն Ջիգարխանյանը:

1968– վախճանվել է դերասան Արման Կոթիկյանը:

1980- ժնևյան հյուրանոցում ռումբի ժամանակից շուտ պայթելուց հետո ձերբակալվել են ԱՍԱԼԱ-ի անդամներ Ալիկ Ենիգոմիշյանը և Սյուզի Մահսերդջյանը:

1988-Ստեփանակերտ են այցելել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի անդամները և բանակցություններ վարել հայկական կողմի հետ, որոնք անարդյունք են եղել:

1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ:

2007-ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը կոչ է արել Եվրամիությանը, Ռուսաստանին և Ուկրաինային հրատապ միջոցներ ձեռնարկել Հայաստանում և Վրաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտը կանխելու համար: Երևանում մեկնարկել է շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 50 երկրների 150 ներկայացուցիչներ:

2011– վախճանվել է ամերիկահայ դերասանուհի և երգչուհի Քեյ Արմենը:

2013- Ազգային ժողովն ընդունել է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում, որի արդյունքում մոտավորապես 500-600 մարդ ազատ է արձակվելու, իսկ համաներումը տարածվել է մոտ 1300 մարդու վրա։

2016- Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ արտգործնախարար:

2019- կառավարությունը հաստատել է երկրի հակակոռուպցիոն ռազմավարությունը: Ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որը միավորել է մի շարք քննչական վարչություններ և զբաղվելու է բացառապես կոռուպցիոն հանցագործություններով։

2020-Ղարբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Մատաղիս բնակավայրը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

Մ.թ.ա.42 —վախճանվել է հռոմեացի քաղաքական գործիչ, զորավար Կասիուս Լոնգինը, որը հանդիսացել է Կեսարի սպանողներից մեկը:

 382 —հռոմեկան կայսր Թեոդոս 1-ինը Ֆրակիայի հողերը տրամադրել է որպես վեստգոթերի վերաբնակեցման տարածք:

1670 —Սիմբիրսկում Յուրի Բարյատինսկու ղեկավարած ռուսաստանի կառավարական ուժերը ջախջախել են Ստեփան Ռազինի բանակին:

1611 —վախճանվել է Իսպանիայի և Պորտուգալիայի թագուհի Մարգարիտա Ավստրիսկայան:

1866 —Վիենյան պայմանագրով Ավստրիան Իտալիային է տվել Վենետիքը:

1891 —Աբխազիայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով առաջացել է Ամտկել լիճը:

1226 –վախճանվել է իտալական սուրբ Ֆրանկիսկոս Ասիզցին:

1886 –ծնվել է  ֆրանսիացի արձակագիր Ալեն-Ֆուրնիեն:

1895– ծնվել է ռուս նշանավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինը:

1897 – ծնվել է ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Լուի Արագոնը:

1900 – ծնվել է ամերիկացի գրող Թոմաս Վուլֆը:

1919– ծնվել է լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը:

1929-խորվաթների, սերբերի և սլովենների թագավորությունը ստացել է Հարավսլավիա պաշտոնական անվանումը:

1932 – վախճանվել է գերմանացի աստղագետ Մաքսիմելիան Ֆրանց Յոզեֆ Կորնելիուս Վոլֆը:

1941 —ամերիկյան քիմիկոսներ Լայլ Գուդխյուն և Ուիլյամ Սալլիվենն արտոնագրել են ինսեկտիդիդների ցրման աէրոզոլային կոնտեյները:

1952- Լոս Անջելոսում իրականացվել է առաջին ձայնագրությունը մագնիսական ժապավենի վրա:

1952 - Մեծ Բրիտանիան առաջին անգամ փորձարկում է միջուկային զենք, Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը:

1986 —Սսովետական К-219 ստրատեգիական նշանակության սուզանավը վթարվել է ( հրթիռը պայթել է շախտայում), որի արդյունքում սուզանավը երեք օր անց խորտակվել է:

1990– Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը միացել են և ստեղծվել է Գերմանիայի Հանրապետությունը:

1993-Մոսկվայում նախագահ Ելցինի և Գերագույն խորհրդի հակամարտությունը վերածվել է զինված հակամարտության:

1993– Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սկսվել են մարտեր ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի և սոմալիական զինված ուժերի միջև:

2003-Տիբեթում առաջին անգամ անց է կացվել գեղեցկության մրցույթ: Հաղթել է միակ մասնակից 20-ամյա Ցերինգ Կին և ստացել «Միսս Տիբեթ» կոչումը և 2 000 դոլար պարգևը:

2009– ստեղծվել է Թյուրքական խորհուրդը:

Կ. Խաչիկյան

Թրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան մեր տերը դառնա. Կանադայի վարչապետ«Հասկանում են, որ իրենց իշխանության մնալը կախված է Անկարայի և Բաքվի բարեհաճ վերաբերմունքից, և ամեն ինչ անում են, որպեսզի արժանանան թուրք-ադրբեջանական զույգի բարեհաճ վերաբերմունքին» Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կա 19 տուժածԱյս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNNԱրման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի ԴուբայումՀնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի Ինչ նվեր է արել Թրամփը Սի Ծինփինին Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը (լուսանկարներ) Ռուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-նՀունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Արտահանման ծավալները էականորեն նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Կարևոր ՌԴ-ում գտնվող միգրանտների, նաև՝ հայերի համար․ 1 օր ժամանակ է մնացել Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում է
Ամենադիտված