Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ռուսական հարաբերությունները սրվում են ժամ առ ժամ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովն այսօր սկսում է Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը։ Ինչպես և սպասելի էր Ռուսաստանը բավականին կոշտ է արձագանքում հակառուսական յուրաքանչյուր քայլի։ Երեկ էլ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է Նիկոլ Փաշինյանին, հայտարարել, թե Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ թողնելու որոշումը կայացվել է հենց Հայաստանի վարչապետի անմիջական մասնակցությամբ։ Ըստ Լավրովի, երբ Երևանում գործիչներն ասում էին, որ 2020 թվականի նոյեմբերին պատերազմը դադարեցնելու պայմանագիր ստորագրելով Պուտինը ստիպել է Փաշինյանին Ղարաբաղը տալ Ադրբեջանին, սուտ է։ «Այդ պայմանագրում նշված է, որ Ղարաբաղը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության տարածքն է և կար ընդհանուր ըմբռնում, որ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ երկխոսությունը շարունակվելու է, բայց մեկ կամ մեկուկես տարի անց վարչապետ Փաշինյանը Պրահայում ստորագրեց փաստաթուղթ, որով ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Լավրովը, ըստ էության՝ հերքելով Փաշինյանի և նրա վարչախմբի տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները։

Ռուսաստանի դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինն էլ անդրադարձել է Հայաստանում այժմ քննարկվող ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցին, նշել, թե նման հայտարարությունները սկանդալային են և հակառուսական ալիքի վրա քաղաքական միավորներ վաստակելու փորձ։ «Համոզված եմ, որ այդպիսի փորձերը Հայաստանում աջակցություն չեն ստանա և չեն խաթարի մեր ժողովուրդների դարավոր բարեկամության հիմքերը, մենք ուշադիր հետևելու ենք զարգացումներին», -գրել է Կարասինը։

Իսկ Ռուսաստանում արդեն հակահայկական տրամադրություններ են հրահրվում։ Տյումենում օրեր առաջ երթ է տեղի ունեցել դեպի Ռուսաստանի հայերի միության գրասենյակի շենք՝ «Ռուսաստանը ռուսների, այլ ոչ «խաչերի» հայրենիքն» է» կարգախոսով։

Այժմ էլ Վերին Լարսի անցակետում մի քանի հարյուր բեռնատարներ են կայանված, որոնց մուտքը Ռուսաստան արգելվում է։ Փաստացի, Ռուսաստանը սկսել է տնտեսական պատժամիջոցները Հայաստանի դեմ և առաջին հարվածը ստանում է հայկական կոնյակը։ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու քայլերն արժանանալու են Ռուսաստանի կոշտ ազդեցությանը։ Արդյո՞ք մեր տնտեսությունը կկարողանա դիմագրավել այս բոլոր հարվածներին, թե՞ ոչ, չափազանց լուրջ հարց է։

Նարե Մանուկյան

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել
Ամենադիտված