Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 07 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ճարտարապետության համաշխարհային օր, Հայաստան՝ Գրադարանավարի օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի աշխատողների օր, նախկին ԽՍՀՄ՝ Բրեժնևյան սահմանադրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1919-Հայաստանի վարչապետ և արտգործնախարար Ալեքսանդր Խատիսյանը հաշվի առնելով Զանգեզուրի շուրջ ծագած լարված իրավիճակը դիմել է Ադրբեջանի արտգործնախարար Մամեդ Յուսուֆ Ջաֆարովին կազմակերպել խաղաղության գագաթնաժողով։

1926 –ծնվել է ճարտարագետ Մարտունի Պողոսյանը։

1927 –ծնվել է դերասան, կինոռեժիսոր Էդուարդ Աբալյանը։

1937– ծնվել է նշանավոր քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը։

1937– վախճանվել է բանասեր, մանկավարժ, թարգմանիչ Գևորգ Ասատուրը։

1944– վախճանվել է արձակագիր, դերասան Միքայել Մանվելյանը։

1947 –ծնվել է ամերիկահայ ճարտարագետ Արմեն Տեր-Կյուրեղյանը։

1954 – ծնվել է թատերագետ, թատերագիր Լևոն Մութաֆյանը։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Զամբիայի հետ։

2001-չեչեն գրոհայինները գնդակահարել են Աբխազիայի հայկական Նաա գյուղի 14 խաղաղ բնակչի:

2001 –վախճանվել է թավջութակահար Լևոն Գրիգորյանը։

2007- Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «32 ատամ» հաղորդումն ընդհատվել է սկանդալային միջադեպի պատճառով: Հաղորդավարը բեմից իջնելով դահլիճ ծեծկռտուքի մեջ է մտել հանդիսատեսներից մեկի հետ, որը ողջ եթերի ընթացքում պարբերաբար ռեպլիկներ է նետել, և վեճն այնքան է զարգացել, որ ուղիղ եթերը անմիջապես ընդհատվել է:

2011-Երևանն երկու նշանակալի մշակութային ձեռքբերում է ունեցել` բացվել է Շառլ Ազնավուրի թանգարանը և քաղաքի կենտրոնում հանգրվանել է Օգյուստ Ռոդենի հեղինակած արձաններից մեկը:

2013-վիճահարույց վերանորոգում-վերակառուցումից հետո վերաբացվել է Փակ շուկան, իսկ Փակ շուկայի շենքի` որպես ճարտարապետական հուշարձան, աղճատման դեմ ամիսներ ի վեր պայքարած ակտիվիստները շենքի մոտ որևէ ակցիա չեն անցկացրել:

2016-Առաջին անգամ, համաձայն նոր Սահմանադրության, Ազգային ժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրել փակ գաղտնի քվեարկությամբ, ընտրվել է Տիգրան Մուկուչյանը։

2017-Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը։

2019-Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ մարզպետի օգնականը մեղադրվել է մի սպայի դաժան ծեծի ենթարկելու մեջ, և չնայած Տրդատ Սարգսյանը հերքել է իր առնչությունը այդ միջադեպին, բայց որոշել էր թողնել պաշտոնը՝ ի նշան քաղաքական պատասխանատվության։ 

2020-Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ:

2022- քաղաքական գործիչ Արթուր Ղազինյանը հայտարարել է իր քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին: 

-Վահագն Հովակիմյանն ընտրվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

3761մթա —ըստ հուդայիզմի սա աշխարհի ստեղծման օրնէ, և այդ օրվանից է հաշվարկվում հետագա ժամանակագրությունը։

312 մթա—ըստ մակեդոնական օրացույցի այդ օրվանից սկսվում է Սելևկիդների դարաշրջանի հաշվարկը, քանի որ Ալեքսանդր Մակեդոնացու զորավար Սելևկ 1-ին Նիկատորը գրավել է Բաբելոնը և հիմնադրել Սիրիական թագավորությունը, որը գոյատևել է մինչև մթա 64 թվականը։

1571– Հոնիական ծովում տեղ է ունեցել Լեպանտոյի ծովամարտը, որի ժամանակ Սրբազան լիգան հաղթանակ է տոնել Օսմանյան կայսրության նկատմամբ։

1604-վրացական թագաժառանգ Գեորգիի բանակը և Տատիշևի մոսկովյան նետաձիգների բանակը Զագեմի տակ պարտության են մատնել օսմանական բանակին։ 

1737 —կանադական Սենտ-Մորիսում (Քվեբեկ) արտադրվել է Կանադայում առաջին պողպատը։

1793 —ֆրանսիական Ռեյմսում բոլորի աչքի առջև ջարդել են Սուրբ անոթը, որի մեռոնով օծվել են ավելի քան 30 ֆրանսիական թագավորներ, ինչպես նաև ըստ լեգենդի 5-րդ դարում դրանով օծվել է  ֆրանկների թագավոր Խլոդվիգ 1-ինը։

1806 —Անգլիայում արտոնագրվել է պատճենահանող թուղթը՝ կոպիրովկան։

1826 —ԱՄՆ-ի Մասսաչուսետում բացվել է ԱՄՆ-ի առաջին երկաթուղին։

1849– վախճանվել է ամերիկացի գրող, գրաքննադատ, խմբագիր Էդգար Ալան Պոն, որը համարվում է դետեկտիվ ժանրի գրականության հիմնադիրը։

1879 —Վիենայում կնքվել է ավստրո-գերմանական պայմանագիրը։

1885 –ծնվել է դանիացի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։

1903 —կանադական Օնտարիոյում հայտնաբերվել են արծաթի հանքեր։

1905 —Ռուսաստանում Առաջին հեղափոխության ժամանակ սկսվել է համառուսաստանյան քաղաքական գործադուլը։ 

1920 —առաջին անգամ 100 կանանց են ընդունել Օքսֆորդի համալսարան։

1944 —ԱՄՆ-ի Դումբարտոն-Օսկե քաղաքում կայացած համաժողովում ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Չինաստանը համաձայնություն են եկել Ազգերի լիգան փոխարինել Միավորված Ազգերի Կազմակերպությամբ՝ ՄԱԿ-ով։

1949– ստեղծվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը։

1952– ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

1960 - Նիգերիան անդամագրվել է ՄԱԿ-ին:

1967– ծնվել է ամերիկացի երգչուհի Թոնի Բրեքսթոնը։

1971 - Օմանը անդամագրվել է ՄԱԿ-ին։

1977 —ԽՍՀՄ-ում ընդունվել է բրեժնևյան սահմանադրությունը։

1987 - սինկխերը հայտարարել են Հնդկաստանից անկախ Խալիստան պետություն ստեղծելու մասին։

1988 - Ռիգայում 1940 թվականից ի վեր առաջին անգամ բարձրացվել է Լատվիայի դրոշը

1993 —Ռուսաստանում № 1-ին պահակակետը Լենինի դամբարանից տեղափոխվել է Անհայտ զինվորի հուշահամալիր։

1996- եթեր է հեռարձակվել «Fox News Channel» նորությունների ամերիկյան հեռուստաալիքը։

1999- հայտնաբերվել է աշխարհում առաջին համակարգչային վիրուսը, որը ներդրվել է Windows NT համակարգային դրայվերի մեջ, որն էլ նրան դարձրել է դժվար հասանելի բուժման համար։

2001– ԱՄՆ-ը պատերազմ է սկսել Աֆղանստանում։

Կ. Խաչիկյան

Այս ուղևորությունը վստահության ամրապնդման և համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանք է. Իրանի նախագահը՝ Բաքու այցի մասին«Շնորհավորում եմ իմ աշակերտներին, ովքեր տարիներ շարունակ կողքիս են՝ նվիրումով, հավատով ու երազանքով». Վիկա ՄարտիրոսյանՈրոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNNԱրման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի ԴուբայումՀնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի Ինչ նվեր է արել Թրամփը Սի Ծինփինին Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը (լուսանկարներ) Ռուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-նՀունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Արտահանման ծավալները էականորեն նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Կարևոր ՌԴ-ում գտնվող միգրանտների, նաև՝ հայերի համար․ 1 օր ժամանակ է մնացել Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Ամենադիտված