Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 09 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Փոստի համաշխարհային օր, Ռումինիա՝ Հոլոքոստի հիշատակի օր, Հարավային Կորեա՝ Հանգըլի օր, Ճապոնիա՝ Թաքայամա աշնան փառատոնի օր, Ուգանդա՝ Անկախության օր, Իրան՝ Իրանի Իսլամական Հեղափոխության Պահպանների կորպուսի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1808- ռուս գեներալ-ֆելդմարշալ Իվան Գուդովիչը պաշարել է Երևանի բերդը։

1829 - Խաչատուր Աբովյանը և Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտը բարձրացել են Արարատի գագաթը:

1932– ծնվել է ռուսահայ պոետ, տնտեսագետ և հասարակական գործիչ Սեդա Վերմիշևյանը։

1936-ծնվել է հայազգի խորհրդային կինոռեժիսյոր և սցենարիստ Էդմոն Քեոսայանը:

1943- ստեղծվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան:

1954 – ծնվել է դերասանուհի, ռեժիսոր, սցենարիստ Թամար Հովհաննիսյանը:

1989- Կենտրոնական հեռուստատեսությամբ կայացել է Անատոլի Կաշպիրովսկու առաջին սեանսը:

1992-Հայաստանը դիվանագիտական  հարաբերություններ է հաստատել ՈՒկրաինայի հետ:

2005- Մարզահամերգային համալիրը  5.7 միլիոն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ շինարարական հոլդինգին, որը պարտավորվել է այն հիմնանորոգել:

2006-հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը հերթական անգամ , IBO և IBF վարկածներով թեթևքաշային կարգում պահպանել է չեմպիոնական գոտին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում պարտության մատնելով ֆիլիպինցի Լեն Դոներին:

1992- թողարկվել է հայկական առաջին փոստային նամականիշը:

2007- Փոստի համաշխարհային օրվա առիթով «Հայփոստ»-ի հովանավորությամբ «Ցիտադել» բիզնես կենտրոնում բացվել է Հայաստանի ազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը նվիրված Հայաստանի առաջին նամականիշի թողարկման 15-ամյակին:

2008- երեկոյան Մոսկվայի հարավ-արեւմուտքում` Վերնադսկու պողոտայում, անհայտ անձը մահափորձ է կատարել Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամի տնօրեն 47-ամյա Արսեն Էլբակյանի նկատմամբ: 

2010- Կենտրոնական բանկը հաստատել է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության սակագները: Ըստ այդմ ապահովագրավճարը սահմանվել է 19-106 հազար դրամի սահմաններում:

2011– ստեղծվել է Ուկրաինայի և Աբխազիայի հայերի միությունը։

2017- Բանկը պայթեցնելու սպառնալիքով կեսօրին Երևանի Սայաթ Նովա փողոցում գտնվող «Կոնվերս բանկ»-ի մասնաճյուղից  մի տղամարդ կատարել է առանձնապես խոշոր չափի հափշտակություն:

2020-Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Հադրութը գրավելու մասին, որը սակայն ժխտվել է որոշ աղբյուրների կողմից: Իրականում Հադրութն ադրբեջանցիները վերջնական գրավել են մեկ շաբաթ անց:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1201 —ծնվել է ֆրանսիացի թեոլոգ, Սորբոնի աստվածագիտական քոլեջի  (17-րդ դարից Փարիզի Համալսարան) ստեղծող Ռոբեր դը Սորբոնը:

1446 – Կորեայի կառավարիչ Սեչժոնը հիերոգլիֆային գիրը փոխարինել է 28 տառանի այբուբենով և հրապարակել այն:

1582 - Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում և Պորտուգալիայում տարվա այս օրը բաց է թողնվել:

1604 - Երկրի վրա նկատվել է SN 1604 գերնոր աստղի բռնկումը:

1757 —ծնվել է Ֆրանսիայի թագավոր, Բուրբոնների դինաստիայի վերջին ներկայացուցիչը հանդիսացող Կարլ 10-րդը:

1760 —Յոթամյա պատերազմի ժամանակ Բեռլինը գրավվել է ռուսների կողմից:

1780 —ձևավորվել է փոթորիկ, որը հայտնի է որպես 1780 թվականի Մեծ փոթորիկ, որը եղել է Ատլանտիկայի ամենամահացու  փոթորիկը և իր գոյության 10 օրվա ընթացքում բերել է 22 000 մարդու մահվան:

1806 - Պրուսիան պատերազմ է հայտարարել Ֆրանսիային:

1831- սպանվում է անկախ Հունաստանի առաջին կառավարիչ Իոանիս Կապոդիսթրիասը:

1835 –ծնվել է  ֆրանսիացի կոմպոզիտոր Քամիլ Սեն-Սանսը:

1874 —Բեռնում (Շվեյցարիա) հիմնադրվել է Միջազգային փոստային միությունը:

1857 —վախճանվել է ավստրացի գյուտարար Յոզեֆ Ռասսելը, որը ստեղծել է նավերի նոր տեսակի թիակավոր շարժիչը:

1888- ԱՄՆ-ում բացվել է Վաշինգտոնի հուշարձանը:

1879– ծնվել է գերմանացի նշանավոր ֆիզիկոս Մաքս Լաուենը։

1906– ծնվել է եգիպտացի մահմեդական աստվածաբան, փիլիսոփա և գրող Սայիդ Կութուբը։

1912- սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը:

1924 – վախճանվել է  ռուս գրող Վալերի Բրյուսովը:

1940– ծնվել է բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, պոետ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող. «Բիթլզ» խմբի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ջոն Լենոնը։

1943 —Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Կովկասի համար պայքարում Թամանյան թերակղզու լրիվ ազատագրումով ավարտվել է Նովոռոսիյսկ-Թամանյան օպերացիան:

1959 —ծնվել է ռուս պետական և քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:

 1962– Ուգանդան անկախացել է Միացյալ Թագավորությունից։

1967– ծնվել է ծագումով մեքսիկացի, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ Էդդի Գերերոնը։

1967-վախճանվել է լատինոամերիկյան հեղափոխական, Կուբայի հեղափոխության կոմենդատե Չե Գեվարան:

1967 –վախճանվել է ֆրանսիացի գրող Անդրե Մորուան:

1974– ստեղծվել է Համաշարհային փոստային միությունը։

2006 - Հյուսիսային Կորեան իրականացրել է իր առաջին միջուկային փորձարկումը:

2008–մինչև 6150 կմ հեռավորությամբ  երկիր մոլորակին է մոտեցել «2004 TS26» աստերոիդը, որը հանդիսանում է երկրին ամենամոտ գտնված աստերոիդը։

2010 –վախճանվել է  ֆրանսիացի տնտեսագետ, տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մորիս Ալլեն:

2017-վախճանվել է խորհրդային և ռուսական հեռուստահաղորդավար, «բժշկող» Ալան Չումակը:

2019-սկսվել է Թուրքիայի ռազմարշավը դեպի Սիրայի հյուսիս, գործողությունը կոչվել է «Խաղաղության ակունք»։

Կ. Խաչիկյան

Լավրովը մեկ բառով պատասխանել է ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների մասին հարցին Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից Գազ չի լինի մի քանի ժամ Մի վարորդ դանակաhարել է 38 երթուղու մի վարորդի Սպասվում է անձրև և ամպրոպ ԵՄ-ն հրաժարվում է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել Լուիզա Ղամբարյանը և Գայանե Ասլամազյանը կոչ են անում մասնակցել Ջահերով երթին ԵՄ-ն ցանկանում է արգելել ընկերություններին ռուսական էներգակիրներ գնել. Reuters 16-ամյա երիտասարդի uպանության մեջ կասակածվողը ձերբակալվեցՀայաստանը մոտ 49 մլն դրամի աջակցություն կտրամադրի Սիրիային Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող վահանակներ են տեղադրվել Մոսկվայում (լուսանկարներ) Ինչու հարևանները դարձան «թշնամիներ»․ մանրամասներԼոնդոնը և Փարիզը դավաճանել են Զելենսկուն․ WSJ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի ապրանքատեսակում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ Խոշոր ավտովթար Վանում. կան զոհեր և վիրավորներ Ամուսնացած էր, 2 երեխաների հայր. ո՞վ էր ՌԴ-ում մահացած Կարեն Շիրինյանը Հայաստանին այլևս հաշվի չեն առնում Անդրանիկ Քոչարյանին չեն պատժի. ՔՊ-ն շարժվում է ոհմակի տրամաբանությամբՈչ սթափ վարորդի անչափահաս երեխան ու հղի կինը տեղափոխվել են հիվանդանոցԻնչո՞ւ էին գազազել ՔՊ-ական պատգամավորները Պուտինն առաջարկել է դադարեցնել մարտերն առաջնագծում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կարոմբոլ բիլիարդ Արշինովա. Հայաստանն այս պահին ամենաարագ տնտեսական աճն ունի զուգահեռ ներմուծումների շնորհիվ24 ժամ ջուր չի լինելու «Հայ-թուրքական կարգավորում. դիվանագիտություն աշխարհաքաղաքական հաշվարկների և պատմական լռության ֆոնին» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը. պատմության այս օրը (23 ապրիլ)Ծափերով եւ ծաղիկներով․ «Զվարթնոց»-ում դիմավորել են ծանրամարտի ԵԱ չեմպիոններին ու մեդալակիրներին Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԻրազեկում․ ապրիլի 30-ին աշխատող քաղաքացիները կարող են մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը Դպրոցից ամուսնության նպատակով անչափահասի են «փախցրել»․ մանրամասներԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. «Ժողովուրդ» ՍԴ թեկնածուի փնտրտուք է․ «Հրապարակ» 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր. «Ժողովուրդ» ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիեւ տանդեմի կողմից․«Հրապարակ» Նախ Էթիկայի հանձնաժողով կստեղծեն, ապա Քոչարյանի հարցը կքննեն. ընդդիմության նախաձեռնությամբ դա չեն անի. «Ժողովուրդ» Ջահերով երթն այս տարի տպավորիչ կլինի․ «Հրապարակ» Տեսչական մարմինները կմիավորվեն․ «Ժողովուրդ» Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել էՈւկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Սուդանի «Արագ արձագանքման» ռազմականացված ուժերն ավելի քան 30 մարդու են սպանելՎանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. ԿրեմլԷլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համարՈսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել ՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիր 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Ամենադիտված