Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի բնակիչները կիսվել են Թուրքիայի հետ մերձեցման մտավախություններով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kavkaz-uzel.news-ն գրում է, որ հրատարակությունը հայ-թուրքական հարաբերությունների հարցով հարցախույզ է անցկացրել  հայաստանցիների շրջանում։ Հիշեցնենք, որ Հայաստանը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Իշխող թիմի այն ներկայացուցիչները, որոնք գոնե որոշակի քաղաքական անցյալ ունեն, միշտ կողմ են եղել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, «kavkaz-uzel»-ի թղթակցին ասել է ռադիոհաղորդավար Ա. Հ.-ն։ Նրա կարծիքով Փաշինյանը և իր թիմը շատ վստահելի գործընկերներ են Թուրքիայի համար, սակայն հարաբերությունների բարելավումը պայմանավորված կլինի ազգային շահերի ոտնահարմամբ։ «Նույնիսկ Սերժ Սարգսյանի և նրա ֆուտբոլային դիվանագիտության օրոք Հայաստանն արդեն պատրաստ էր զիջելու, իսկ հիմա դա նույնիսկ չի քննարկվում: Հայաստանը փաթեթով կընդունի պահանջները, մասնավորապես կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Արցախով»,- ասել է նա, և հավելել, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունների օրոք Հայաստանի հետ կառուցողական հարաբերություններ սպասել պետք չէ։ Հարաբերությունները բարելավելու համար Թուրքիան նախ պետք է դադարի Հայաստանին որպես թշնամական պետություն ընկալել, ինչպես նաև չպետք է միջամտի Լեռնային Ղարաբաղի խնդրին, կարծիք է հայտնել ռադիոհաղորդավարը։ «Հայոց ցեղասպանության հարցում պետք է երկխոսություն լինի, դա կարող է տևել թեկուզ 50 տարի, բայց վաղ թե ուշ Թուրքիան կընդունի այդ պատմական փաստը: ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, հաջորդը Բրիտանիան է, որից հետո Թուրքիային այլ բան անելու չի մնա»,- ենթադրել է նա։

Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը դրական է գնահատել գործարար Ա. Բ.-ն։ «Իշխանությունները գնում են այդ քայլին ոչ այն պատճառով, որ թուրքերը փոխվել են: Կարծում եմ, որ պատմության այս փուլում սա ճիշտ որոշում է: Դա կնվազեցնի կախվածությունը Ռուսաստանից, ինչպես նաև կչեզոքացնի Հայաստանում նրա բազան տեղակայելու անհրաժեշտությունը»,-ասել է նա «kavkaz-uzel»-ի  թղթակցին։ «Սահմանի բացումը հնարավորություն կտա ճանապարհ բացել դեպի Թուրքիայի ծովային նավահանգիստ,-հավելել է գործարարը,- դեպի ծով երկրորդ ելքի առկայությունը խթան կհաղորդի տնտեսության զարգացմանը, Վրաստանի տարածքով աշխատելը բավականին դժվար է բարձր սակագների, ինչպես նաև տարբեր սահմանափակումների պատճառով»։ Հարաբերությունների կառուցումը չի ենթադրի զիջումներ զգայուն հարցերում, ենթադրել է նա։ «Կարծում եմ կառավարությունն ամեն ինչ կանի հայկական շահերը պաշտպանելու համար, ի վնաս որոշում չի կայացվի»,- ասել է գործարարը և կարծիք հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու համար անհրաժեշտ է Արևմուտքի ճնշումը։

Հարևան երկրների հետ հարաբերություններ պետք է լինեն, որպեսզի մեկուսացված չլինենք, «kavkaz-uzel»-ի թղթակցին ասել է թոշակառու Մ. Օ.-ն։ «Պետք է հարաբերություններ կառուցել, սակայն ոչ զիջումների գնով, չկա այնպիսի վստահություն իշխանությունների նկատմամբ, որ նրանք չեն զոհաբերի ազգային շահերը, թեև, ինչպես հասկանում եմ, Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն են ստիպում Փաշինյանին բարելավել հարաբերությունները»,- նշել է թոշակառուն։ Նրա կարծիքով, հարաբերությունների հաստատման պայմանը կարող է լինել նախապայմաններից հրաժարվելը։ «Ես կասկածում եմ, որ Թուրքիան հիմա ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա ժամանակ է պահանջում: Ճիշտ է, մենք պատերազմում պարտվել ենք և չենք կարող մեր պայմանները դնել, բայց այսօր ամենակարևորն այն է, որ չպետք է  թույլ տալ նախապայմաններ դնել»,- ընդգծել է նա:

Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը հակասում է Ռուսաստանի շահերին, կարծում է ԲՈՒՀ-ի դասախոս Ն. Մ.-ն։ «Ռուսաստանը դա չի ցանկանում, քանի որ կկորցնի Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակները: Հետևաբար, Ռուսաստանը վերահսկում է գործընթացը, որպեսզի այն չլավանա: Եթե հարաբերությունները բարելավվեն, Ռուսաստանը կլքի տարածաշրջանը»,- ասել է նա «kavkaz-uzel»-ի թղթակցի հետ զրույցում: Նա նաև մտավախություն է հայտնել, որ իշխող թիմը չի կարողանա պաշտպանել ազգային շահերը. «Մեզ որակյալ դիվանագետներ են պետք, պետք է բարելավել հարաբերությունները, բայց առանց ոտնահարելու մեր իրավունքներն ու սկզբունքները»։

Մարքեթոլոգ Դ. Ս.-ն էլ կարծում է, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ է առաջադրում: «Կարծում եմ, որ այդ նախապայմանները վերաբերում են ցեղասպանությանը և Արցախին, և մտավախություն ունեմ, որ իշխանությունները կգնան զիջումների ի վնաս հայկական շահերի, որպեսզի փակեն ցեղասպանություն և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցերը, այդ թվում Արցախի թեման»,- «kavkaz-uzel»-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա։ Ճիշտ կլինի, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո, հավելել է մարքեթոլոգը։

Ֆինանսիստ Ա. Բ.-ն ևս չի վստահում Փաշինյանին ու նրա թիմին: «Այս կառավարությունը պաշտպանում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ Նրանք պատրաստ են զոհաբերել ազգային շահերը հանուն իրենց իշխանության պահպանման», - «kavkaz-uzel»-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա։ Առանց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, հարաբերությունների հաստատման մասին խոսք լինել չի կարող, ընդգծել է նա։ «Իհարկե, ցանկալի է հարևանների հետ հարաբերություններ ունենալ, բայց դա պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա: Եթե Թուրքիան ընդունի այդ փաստը, Հայաստանը կմտածի հարաբերություններ հաստատելու մասին: Բայց դա մոտ ապագայում չի լինի»,- ասել է  ֆինանսիստը:

«Հարաբերությունների հաստատումը, իհարկե, դրական գործոն է, բայց ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք Հայաստանի իշխանություններն ունեն համապատասխան դիվանագիտական ​​հմտություններ և չեն կայացնի ազգային շահերին հակասող որոշումներ»,- «kavkaz-uzel»-ի հետ զրույցում ասել է երաժիշտ Ա. Հ.-ն: Նրա խոսքով, ինքը հակված չէ վստահել իշխանություններին, հատկապես արտաքին քաղաքականության հարցերում։ «Հայաստանը հիմա թույլ է բոլոր առումներով, և Թուրքիան երբեք մեզ հետ նույն սեղանի շուրջ չի նստի հավասարը հավասարի հետ, և կարծում եմ, որ դրանով ամեն ինչ ասված է»,- նշել է երաժիշտը։

Հարցումը ներկայացուցչական չի եղել և արտահայտում է միայն հարցված բնակիչների կարծիքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել
Ամենադիտված