Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը փոխո՞ւմ է բանակցային հարթակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք զարգանում են երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ, իրենց ուղղակի ազդեցությունն են ունենում ոչ միայն աշխարհում ընթացող գործընթացների, այլև մեր տարածաշրջանի վրա։ Սա մի բարդ ու քաոսային փուլ է, որտեղ բոլորը փորձում են ճիշտ ու իրավիճակին համահունչ նախապատրաստվել ու դիրքավորվել։

Բացառություն չի նաև Հարավկովկասյան տարածաշրջանը և դրա ֆոնին ՀՀ արտաքին քաղաքական կուրսի լողացող ուղղությունը լավ բան չի հուշում, առավել ևս՝ հուսադրում։ Այսօր մեր տարածաշրջանը լրջագույն տրանսֆորմացիաների փուլում է, և դա Ադրբեջանի վարչակազմը շատ լավ է հասկանում՝ փորձելով օգտվել անկայուն փուլից, արտատարածաշրջանային ուժերի անկայուն դիրքավորումներից։ Հենց դա է պատճառը, որ Արցախյան պատերազմից հետո Հայաստանն ու Ադրբեջանը անընդհատ միջնորդ ու բանակցային օրակարգ են փոխում։ Ավելին, ներկայումս ևս նմանատիպ փուլումենք․ չմոռանանք, որ Փաշինյանի նախաձեռնությամբ ԵՄ հովանու ներքո շատ հարցեր բանակցվեցին, իրագործվեցին, իսկ հիմա Ադրբեջանը հրաժարվում է գործընթացի շարունակությունից, ուժի դիմում, քանի որ վստահ է, որ չեն լինելու իր դեմ պատժամիջոցներ, վստահ է, որ պայմանավորվելու է, ինչպես միշտ։ Այլ բառերով ասած՝ Ալիևի թուրն աջ ու ձախ է կտրում և իր քմահաճույքներով է առաջնորդվում, տարբեր կապրիզներ դրսևորում։

Փաստացի, Ալիևը՝ նախ առանց իր ներկայության նոր զիջումների հավաստիացումներ է ստանում Փաշինյանից ու Արևմուտքից, եվրոպական հարթակից ստանում առավելագույնը, զուգահեռ էլ՝ փորձում է Անկարայի ու Մոսկվայի հետ հարաբերություններում նոր բովանդակություն հաղորդել։ Իսկ Ալիևի վերջին հայտարարությունները, հատկապես Գրանադայի հանդիպումից հետո, բավականին մտահոգիչ են ու նաև սադրիչ։ Ալիևը Միշելի հետ հեռախոսազրույցում ոչ միայն հայտարարել է, թե «ադրբեջանական անկլավները» դեռևս գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ և դրանք պետք է «ազատագրվեն», այլև շեշտել, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք տրամադրելը մոտեցում է, որը ծառայում է ոչ թե խաղաղությանը, այլ նոր հակամարտությանը։

Թերև հենց նմանօրինակ տրանսֆորմացիաների ու անընդհատ փոփոխությունների մասին է խոսում նաև «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելում օրերս բռնկված պատերազմը, որը հայտարարվեց որպես ռազմական գործողություն, սակայն իր մասշտաբներով ամենևին գործողություն չէր, այլ պատերազմ՝ տարբեր խաղացողներով ու շարունակության տարբեր սցենարներով։ Ի դեպ, բոլոր փորձագետների և վերլուծաբանների բնորոշմամբ այդ ամենն իր ուղղակի արտացոլումն է գտնելու նաև Հարավային Կովկասի ու ողջ տարածաշրջանի հարևանությանը՝ գլխավորապես Իրանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի վրա։

Ըստ ամենայնի, ստեղծված իրավիճակում հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ սա տեղի է ունենում սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ուենցած մեկօրյա պատերազմից հետո։ Պետք է արձանագրենք, որ հարավկովկասյան սեգմենտում տեղի ուենցող գործընթացներն ու շրջադարձային զարգացումները ոչ միայն փոխկապակցված են, այլ ներկայիս զարգացումները կարող են ունենալ իրենց հետևանքները հենց մեր տարածաշրջանում, հատկապես, երբ դեռ կան չլուծված խնդիրներ, ինչպես նաև առկա է ավելի գլոբալ՝ Իրան-Իսրայել հակամարտություն, և բացառված չեն գործողություններ Իրանի դեմ ինչ-որ սցենարների դեպքում( այս մասին դեռ վաղ է խոսել, քանի որ այսօր կարևոր է հետևել իսրայելական թատերաբեմին)։

Բնավ պատահական չէ, որ Գրանադայի հանդիպումից հրաժարվելու ֆոնին Ալիևն արդեն քանի օր է՝ խոսում է «3+3» վեցակողմ համագործակցության ձևաչափի մասին։ Ակնհայտ է, որ կա ցանկություն բոլոր խնդիրների կարգավորումը տեղափոխել հենց այս հարթակ՝ թույլ չտալով Արևմուտքին ստանալ ազդեցություն։ Այս հարցում Վրաստանի ու Հայաստանի դիրքորոշումը, սակայն, կարող է ազդեցիկ լինել, քանի որ այս երկու երկրներն էլ ձգտում են դեպի Արևմուտք։ Հենց այդ պատճառով, ի սկզբանե, Վրաստանը մերժել է այս ձևաչափը ոչ միայն ՌԴ մասնակցության պատճառով, այլև այն պատճառով, թե ինչու է այս ձևաչափը ստեղծվել, որպեսզի բոլոր ռեգիոնալ հարցերն այստեղ էլ ամփոփվեն և դուրս չգան դրա սահմաններից դուրս։ Այս նպատակի շուրջ կարծես արդեն միավորվել են Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը։

Ի դեպ, այս ամենը շատ հետաքրքրական է հատկապես հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման ֆոնին․ փաստացի Ալիևն ուժեղացնում է իր հռետորաբանությունը, փորձում ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա, բայց որ Տավուշի հատվածում «անկլավների ազատագրման» պատրվակով կարող են լինել նաև ռազմական լոկալ բախումներ, բացառված չեն: Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական կողմը նման եղանակով փորձել է բուն բանակցությունների սեղանի շուրջ իր ուզածը ստանալ։ Այստեղ հարցն այն է, որ հայկական կողմը, սովորույթի համաձայն, նոր զիջումների հավաստիացումների և քայլերի չգնա, այլապես անընդհատ նույն ծանր շրջապտույտի մեջ ենք հայտնվելու։ Եվ թե այս խառը և վտանգավոր պրոցեսների մեջ ինչ դիվանագիտական «հաղթանակների» մասին են խոսում ՀՀ իշխանությունները՝ միայն իրենք գիտեն։

Ստացվում է, որ Վրաստանն արել էր առաջարկ Հայաստանին ու Ադրբեջանին, պատրաստակամություն հայտնել աջակցելու, սակայն բանն այն է, որ Վրաստանը փաստացի չի կարող լինել միջնորդ, երբ միջնորդի առաքելությունը չեն կարողանում իրականացնել նույնիսկ Շառլ Միշելն ու Օլաֆ Շոլցը։ Ակնհայտ է, որ առկա է շատ բարդ հակամարտություն, որի նկատմամբ հեղինակություն ունեն միայն ամենաուժեղ առաջնորդներն ու երկրները՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը, որոնք եղել են ԵԱՀԿ  համանախագահ երկրներ։

Ամփոփելով արձանագրենք, որ չի բացառվում, որ այս փուլում Ալիևը փորձի հեռանալ Արևմուտքի միջնորդությունից լիովին, Գրանադայի հանդիպումը դրա փոքր փորձն էր, կուլիսային խոսակցությունները չգիտենք, թե ինչ ուղղությամբ են ընթացել, սակայն, եթե հետևողականություն և ճնշումներ չլինեն, ԵՄ-ն և Արևմուտքը հակամարտության միջնորդությունից դուրս կգան և բանակցությունները կտեղափոխվեն հարավկովկասյան հարթակ։

Արմեն Հովասափյան

Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել
Ամենադիտված