Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ վարած «քաղաքականության» հիմնասյունը «եթե...»-ներն են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքական ու հանրային համատարած լռության, եթե կուզեք՝ արհամարհանքի, եթե կուզեք՝ անտարբերության պայմաններում Նիկոլ Փաշինյանը որոշել է օրումեջ ելույթ ունենալ: Բայց քանի որ Ազգային ժողովում, օրինակ՝ ընդդիմադիր խմբակցությունների հատվածում սեղաններին դրված Արցախի դրոշները նրան հունից հանում են, սկսում է գոռգոռալ, անհոդաբաշխ արտահայտություններ և տարօրինակ շարժումներ անել, այս անգամ որոշել էր աշխատասենյակից «լայվ մտնել»: Կներեք, ոչ թե «լայվ մտնել», այլ հարցազրույց տալ: Թե ո՞րն էր այդ հարցազրույցի հրատապ անհրաժեշտությունը, այնքան էլ ընկալելի չէր: Բայց հընթացս նաև այդ անհրաժեշտությունները նշմարվեցին: Մեկն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը «Հանրայինի» լսարանին փորձում էր համոզել, թե Ռուսաստանի հետ հարաբերություններում ամեն ինչ ուղղակի հրաշալի է: Այնքան ջանաց, որ նույնիսկ հարցազրույց վարողն էր զարմացել:

Նիկոլ Փաշինյանը չխորշեց իր քարոզչական զինանոցից մի հին, կարելի է ասել՝ ժանգը կերած հնարք բանեցնել, թե՝ «հիմա մի գաղտնիք պիտի ասեմ...»: Ու ինչ-որ լոլոներ պատմեց իր ու Պուտինի «եղբայրական հարաբերությունների» մասին, ինչ-որ տեղ՝ Սոչիում, 2018 թվականին... Համարյա՝ էտո տոժե յա, լետոմ, Նովիյ Աֆոն... Մյուս հավանական անհրաժեշտությունն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը ջանաց լսարանին համոզել, թե Գրանադայում ինքը ոչ մի վատ բան չի արել, Եվրոպական առաջնորդների հետ էլ ինչ ստորագրել ու հայտարարել է, շահեկան է, ձեռնտու է: Հիմա, թե ո՞ւմ համար է շահեկան ու ձեռնտու, դրանք արդեն այլ հարցեր են, որոնց դեռ կվերադառնանք: Երրորդ անհրաժեշտությունը (հարցազրույց տալու) թերևս ընթացիկ էր՝ պայմանավորված «զոռով-շառով» քաղաքապետի աթոռը գրավելու հետ: Փաստն այն է, որ Երևանի ավագանու ընտրություններում Նիկոլ Փաշինյանն ու կուսակցությունը, վարչական ռեսուրսների աննախադեպ չարաշահումներով հանդերձ, հազիվհազ կարողացել էին մի 32,5 տոկոս ձայն ստանալ: Մասնակիցների:

Մեծ հաշվով՝ ՔՊ-ն պարտվել է այդ ընտրություններում: Առավել ևս, եթե ընտրողների ընդհանուր թիվը վերցնենք, ապա ՔՊ-ն հազիվ 9-10 տոկոսի քվե է ստացել, այն էլ, կրկնենք, վարչական ռեսուրսի գերչարաշահմամբ: Բայց դա էլ դեռ մի կողմ: Ավելի հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի ասածը: Իսկ նա ասում է, որ եթե Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն»-ը մի 50150 ձայն ավել ստանար, ապա մանդատների քանակական բաշխվածությունն այլ կլինե՜ր... Բանալի բառն այստեղ «եթե...»-ն է: Անձը երկրի վարչապետ է, մի ամբողջ «իշխող ուժի» առաջնորդ է, ու կատարված իրողության մասին խոսում, դատողություններ է անում «եթե...»-ներով: Նիկոլ Փաշինյանի հետ կոնֆիդենցիալ հաղորդակցվող Վլադիմիր Պուտինը մի նման առիթով նկատել է, որ եթե տատիկն ունենար... Այնուամենայնիվ «դասական» ասացվածքը մեջբերենք. եթե մորաքույրը բեղ-մորուք ունենար, ապա քեռի կլիներ: Իսկ լուսահոգի հորեղբայրս ասում էր, որ «եթե»-ն ցանել են, այն չի ծլել:

Նիկոլ Փաշինյանի «եթե...»-ները նույնիսկ չցանած են ամուլ: Ասում է, օրինակ՝ եթե Ալիևը գար Գրանադա, ու հայտարարությունը ոչ թե քառակողմ լիներ, այլ հնգակողմ, ապա մինչև տարվա վերջ «խաղաղության պայմանագիր» կնքելու շանսերը 70 տոկոսից բարձր կլինեին: Ու էլի՝ «եթե...»: Ի՞նչ է նշանակում 70 տոկոսից բարձր հավանականություն, դա 73 տոկո՞սն է, թե՞, ասենք՝ 91,7 տոկոսը: Խաղադրո՞ւյք է կատարվում, ինչ է: Ու արդյո՞ք այդ 91,7 տոկոսը արդեն «պայմանագիր» է: Փաստ է այն, որ Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարել է, արել է տրամագծորեն հակառակը, մի բան էլ՝ ավելի վատ: Հիշո՞ւմ եք, 2018-ին ցուցադրական սրտնեղում ու նեղսրտում էր, թե՝ իբր, փողեր են ծախսում, որ հանրությանը համոզեն, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իշխանության է բերվել, որպեսզի Արցախը հանձնի: Հիշո՞ւմ եք, ինչպես էր գոռում՝ սո՜ւտ է, ժողովո՜ւրդ... Անցավ ընդամենը 3, ապա՝ էլի 2 տարի:

Սո՞ւտ է: Չտվե՞ց: Իսկ ո՞ւմ ստորագրությունն է 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն թղթի տակ, ո՞վ է 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ո՞վ մի քանի օր առաջ Գրանադայում էլի ու էլի ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ առնչությամբ բավականին աղմուկ բարձրացավ, նաև այն իմաստով, որ շատերը նշեցին, թե Փաշինյանը գործնականում համաձայնել է թշնամուն հանձնել արդեն ՀՀ անմիջական տարածքից ամբողջական գյուղեր (ընդհանուր՝ 8 գյուղ, Տավուշի և Արարատի մարզերում): Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շտապեց հանրությանը մոլորության մեջ գցել, թե՝ սուտ է, չհավատաք, Հայաստանը Գրանադայում մի այլ կարգի հաղթել է, ոչ մի միջանցքի, ոչ մի «անկլավի» թեմա չկա՜... Պարզվեց՝ ինքն է ստում: Այն էլ՝ ինչպես կա:

Ահա, նախօրեին Նիկոլ Փաշինյանը «մտել» էր «Հանրայինի» եթեր, որ ասեր, թե՝ այո, անկլավների խնդիր կա, բայց ինքն էլ, որպես Հայաստանի ղեկավար, Արծվաշենը ու Տավուշի մարզի մի շարք գյուղերին պատկանող տարածքներ վերադարձնելու պահանջն է դնում... Այսինքն, Փաշինյանը հանձնեց Արցախը, որպեսզի «ազատագրի» Արծվաշե՞նը: Սա՞ էր Փաշինյանի ու ՔՊ-ի «հանճարեղ» ստրատեգիան: Երկրի ղեկավարի պաշտոնն զբաղեցնողը նման բան ասելուց առաջ միգուցե հիշե՞ր, որ միայն վերջին երկու տարվա ընթացքում թշնամին, նույն իր «քաղաքականությունից» օգտվելով, Հայաստանի Հանրապետության ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածք է զավթել ու շարունակում է զավթած պահել: Ասենք, «եթե...»-ով քաղաքականություն վարողից, «զրոյական կետի» մագիստրոսից ուրիշ ի՞նչ էր պետք սպասել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ»
Ամենադիտված