Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական օրակարգի հլու սպասյակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական գործունեությունն իրականացնում է թուրքական օրակարգին համահունչ ու սիմետրիկ, գնալով համոզվում ենք նրա կողմից իրականցվող հակահայկական ու հակապետական վարքագծով։ Օրինակները միլիոնավոր են, սակայն փորձենք դիտարկել, այսպես կոչված, «անկլավների» վերաբերյալ շահարկումներին ու այն պնդումներին, որոնք տիրաժավորվում են իշխանական պրոպագանդիստների կողմից։

Հավանաբար շատերն են հիշում, որ դեռևս 2021-ին փաշինյանական շայկայի տարբեր ներկայացուցիչներ (անվանական չեմ ընդգծում՝ նրանք շատ էին), սկսեցին խոսել և շրջանառության մեջ դնել այնպիսի պնդումներ, թե օրինակ՝ «Գորիս-Կապան ավտոճանապարհը ՀՀ սուվերեն տարածք չէ» կամ՝ «Տավուշում կան վիճահարույց հատվածներ, որոնք պետք է հստակեցվեն դեմարկացիայի պարագայում»։ Այս թեզերը դեռևս այն ժամանակահատվածում հանրային լայն շրջանակների կողմից չէին ընկալվում, հաճախ՝ անտեսվում էին, սակայն ոլորտային մասնագետներն ու տարբեր փորձագետներ ահազանգում էին նիկոլական «անկլավային հանձնման» գործընթացի մեկնարկի մասին։

Վերջին իրադարձություններից հետո արդեն, պարզ դարձավ, որ այդ նույն թեզը հստակ բարձրաձայնվում են անձամբ Ալիևի կողմից, և հստակ պահանջ է դրված, որպեսզի այդ տարածքներում որոշակիություն մտցվի, անգամ խոսվում է այնտեղ ադրբեջանցիներով բնակեցման մասին։ Ըստ էության, հերթական անգամ համոզվում ենք, որ գործ ունենք «օվերտոնի պատուհանի» կիրառման մեխանիզմի կողմից, որոնք Նիկոլի իշխանության անկյունաքարն են հանդիսանում (սրանք վաղուց բնավորություն են սարքել․ բոլոր ռիսկային թեզերը նախապես տիրաժավորում են, մարդկանց մոտ աստիճանաբար տրամադրություն ստեղծում, հետո անցնում գործի)։

Մասնավորապես, օրերս իր հարցազրույցներից մեկում Փաշինյանն անդրադարձել էր Տավուշի գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջին՝ նշելով, որ պատրաստ է Տավուշի գյուղերը հանձնել: Ավելին, նա ասել էր, որ այս տարվա փետրվարին Մյունխենում Ալիևի հետ հանդիպմանն ադրբեջանական կողմից Տավուշի գյուղերի վերադարձի հարցը բարձրացվել է: Իսկ արդեն մայիսին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հաստատել էր, որ Տավուշի գյուղերը մտնում են Ադրբեջանի՝ 86.600 քկմ տարածքային ամբողջականության մեջ, որն ինքը ճանաչել է:

Կարող ենք հստակ արձանագրել, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Ալիևն ուժեղացնում է իր հռետորաբանությունը, փորձում ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա, բայց որ Տավուշի հատվածում «անկլավների ազատագրման» պատրվակով կարող են լինել նաև ռազմական լոկալ բախումներ (սա, ի դեպ, բավական հավանական սցենար է, որին չի բացառվում, որ ականատես դառնանք): Հատկանշական է նաև այն, որ ադրբեջանական կողմը քանիցս նման եղանակով փորձել է բուն բանակցությունների սեղանի շուրջ իր ուզածը ստանալ (վերջին 5 տարիներին պարբերաբար նաև ստացել է)։ Այստեղ հարցն այն է, որ Նիկոլը, ամենայն հավանականությամբ, իր սովորույթի համաձայն, կգնա նոր զիջումների հավաստիացումների և քայլերի, այլ կերպ ասած՝ մենք բոլորով կհայտնվենք անընդհատ նույն ծանր շրջապտույտի մեջ։

Ամենամարազմատիկն այն է, որ այս խառը և վտանգավոր գործընթացների մեջ հայաստանյան իշխանավորները խոսում են ինչ-որ անհասկանալի դիվանագիտական «հաղթանակների» մասին։ Թերևս պարզ է մի բան․ Հայաստանն ինքն իր ձեռքով «ականապատում» է իր իսկ տարածքները․ բացատրեմ. բան այն է, որ «անկլավների» օրակարգը բավարարելու պայմաններում, Ադրբեջանը փաստացի բլոկադայի է ենթարկելու Իրանից դեպի Վրաստան տանող գլխավոր մայրուղին, այն էլ՝ մի քանի կետերում։ Այստեղ խնդիրը չպետք է դիտարկել իշխանությունների «ասֆալտային տրամաբանության» մեջ, երբ հայտարարում են, թե չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիրներ։

Հիմա մի քիչ ավելի առարկայական․ դիցուք Նիկոլը Տիգրանաշենը հանձնում է Ադրբեջանին և դրա այլընտրանքային ճանապարհը Լանջառով տանող փոքր ճանապարհն է, որն անցնում է գյուղերի միջով, որն, ի դեպ, դժվար գործածելի է լինելու։ Պետք է հասկանալ, որ այդ ճանապարհների միջպետական նշանակությունը շատ մեծ է, և ոչ միայն մեր, այլ հարևան գործընկերների բեռնաշրջանառությունը դրանից դանդաղելու է: Սա վնասելու է մեր և հարևան երկրների տնտեսություններին, որոնք էլ իրենց հերթին այլընտրանքային տրանսպորտային հանգույցների մասին կսկսեն մտածել։ Իսկ այլընտրանքային հանգույցներից մեկն Իրան-Ադրբեջան-Վրաստան կամ Ռուսաստան երթուղին է և, բնականաբար, այդ ամենից շահելու է նախևառաջ Ադրբեջանը։

Մի ավելի դրամատիկ պատմություն է այդ ճանապարհների անվտանգության կարգավորման խնդիրները․ հարց է առաջանում, թե, ասենք, որտեղ են տեղադրվելու հսկիչ-անցագրային կետեր, իսկ բնավ չի բացառվում, որ այդ ուղղությամբ երթևեկեն ընդհանրապես դադարի։

Առաջիկա զարգացումներին սպասելով՝ արձանագրենք, որ պաշտոնական մակարդակում ասվում էր, որ դեռևս 2021-ին տեղակայված ռուսական ուղեկալների տեղակայումն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում, սակայն կարծիքներ կային, որ ուղեկալների տեղակայումը պայմանավորված է «անկլավների» հանձնման, այդ հատվածներում սահմանազատման և սահմանագծման աշխատանքների գործընթացով։ Ըստ ամենայնի, առաջիկայում առավել հստակ կդառնա, թե ինչ առաքելությամբ էին ռուսական ուղեկալները տեղակայվել կոնկրետ հատվածներում՝ Ազատամուտ, Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհին և այլն:

Վերջում հավելենք, որ այս ամենի հետ մեկտեղ Փաշինյանի կողմից անընդհատ շահարկվում է Արծվաշենի թեման, որ, իբր, բացի ադրբեջանական կողմից՝ ՀՀ-ն ևս ունի անկլավ, սակայն մի բան ակնհայտ է, որ Արծվաշեն հասնելու համար նախ պետք է անցնենք մինչ այն տեղակայված 7 ադրբեջանական գյուղերով, իսկ անվտանգության մասին ընդհանրապես խոսելն անիմաստ ու անշահավետ գործ է։

Արմեն Հովասափյան

Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս
Ամենադիտված