Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 18 հոկտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ալյասկա՝ Ալյասկայի օր, Ադրբեջան՝ Անկախության օր, Խորվաթիա՝ Փողկապի օր, Ուզբեկստան՝ Սամարկանդ քաղաքի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1809-վախճանվել է հայազգի հասարակական գործիչ Մինաս Լազարյանը (Լազարյանների տոհմից):

1895– Արևմտյան Հայաստանի Կարին քաղաքում տեղի են ունեցել հայկական բնակչության ջարդեր:

1922 – ծնվել է արձակագիր Բաղիշ Հովսեփյանը:

1958 –ծնվել է  տնտեսագետ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

1974– վախճանվել է արձակագիր, թարգմանիչ, դերասան Հանրի Զարյանը:

1984 – ծնվել է բանաստեղծ Գարմարը (Կարեն Մարդանյան):

1984- վախճանվել է հայազգի ուկրաինացի ֆիզիկոս-գիտնական Վիկտոր Աբիյանցը:

1989-Բաքվի մոտ վթարի է ենթարկվել հայ-ադրբեջանական շփման գծից առաջադրանքը կատարած դեսանտայիններով բեռնված տրանսպորտային  Ил-76 ինքնաթիռը, զոհվել են բոլորը՝ ինքնաթիռի անձնակազմի 9 անդամները և 48 դեսանտայինները:

2005- Լեռնային Ղարաբաղում անկախացումից ի վեր առաջին մարդահամարն է անց կացվել: 

2007- Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի անհատ ձեռնարկատերերը տաքսու լիցենզիայի համար տարեկան պետք է վճարեն  25 հազար դրամ, իսկ կազմակերպությունները՝ 200 հազար դրամ:

2008- վերաբացվել է վերանորոգված Սիրահարների այգին, որը  Պողոսյանների ընտանիքի կողմից վարձակալվել է 21 տարով և առաջիկա 17 տարիների ընթացքում այգու բոլոր կարիքները կհոգա «Պողոսյան» հիմնադրամը:

2011-ԱՊՀ-ի ութ երկրներ (այդ թվում Հայաստանը) ազատ առևտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագիր են կնքել:

2012-Մայր Աթոռում բացվել է նորակառույց մատենադարանը, որի երկհարկանի քարաշեն հսկայական կառույցում տեղակայվել են Մայր Աթոռի 3 գրադարանները և ձեռագրատունը։

2017-կալանավայրի ընդհանուր խցում (չնայած վատառողջ վիճակին) վախճանվել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը:

2018- տասնյակ քաղաքացիներ, ովքեր չնայած արգելքին փորձել են աջ ղեկով ճապոնական մեքենաներ ներկրել Հայաստան, բողոքի ակցիա են անցկացրել Բագրատաշենի անցակետում:

- վախճանվել է  աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:

2020-ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ չնայած ձեռք բերված հրադադարի համաձայնությանը մարտերը շարունակվել են, ադրբեջանցիները գրոհ են ձեռնակել Խուդավերինի ջրամբարի ուղղությամբ և գրավել այն:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

31 —բացահայտվել է հռոմեացի ռազմական և քաղաքական գործիչ, պրետորիական գվարդիայի հրամանատար Լուցիի Էլիան Սեյանի դավադրությունը, որին հետևել է դավադրության մասնակիցների և նրանց ընտանիքների նկատմամբ իրականացված դաժան  հաշվեհարդարը:

1009 — «հոգեկան հիվանդ խալիֆ» Հակիմի հրամանով ավերվել է Աստծո Գերեզմանի Եկեղեցին:

1356– կենտրոնական Եվրոպայում տեղի է ունեցել 9-10 բալանոց երկրաշարժ, որի արդյունքում մեծապես վնասվել է շվեյցարական Բազել քաղաքը:

1667 —Ամերիկայում հոլլանդացիների կողմից հիմնադրվել է Բրյուկելենը (հիմա Բրուկլին):

1706– ծնվել է իտալացի երգահան, բազամթիվ օպերաների հեղինակ Բալդասարե Գալուպպին:

1723 —Կոտլին կղզում Պետրոս Մեծի կողմից հիմնադրվել է բալթիական նավատորմի գլխավոր բազա հանդիսացող Կրոնշտադտ ամրոցը:

1741 –ծնվել է  ֆրանսիացի բանակի գեներալ և գրող Շոդերլո դը Լակլոնը:

1777 –ծնվել է  գերմանացի բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:

1825 —անգլիայում վերջին անգամ կայացել է պետական վիճակախաղի խաղարկություն:

1859– ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր Անրի Բերգսոնը:

1867– ԱՄՆ-ը  Ռուսական կայսրությունից գնել է Ալյասկան, վճարելով ընդամենը 7,2 միլիոն դոլար:

1892– շահագործման է հանձվել այն ժամանակ աշխարհում առաջին երկար հեռախոսային գիծը` Չիկագո-Նյու Յորք հեռախոսագիծը:

1896 — «Նյու-Յորք Ջորնել» ամսագրում հայտնվել է առաջին կոմիքսը:

1914 —Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում անգլիական  E-3 սուզանավը խորտակվել է գերմանական U-27 սուզանավից տորպեդահարվելու հետևանքով: Սա աշխարհում առաջին դեպքն էր, երբ ճակատամարտում սուզանավը խորտակվել է այլ սուզանավի կողմից:

1922– ստեղծվել է BBC բրիտանական լրատվական ընկերությունը:

1924 —ՍՍՀՄ-ում Սովնարկոմատը որոշում է ընդունել բնակչության ծաղկի դեմ պարտադիր պատվաստումների մասին:

1931– վախճանվել է ամերիկացի գիտնական, գյուտարար, 100-ից ավելի գյուտերի հեղինակ Թոմաս Էդիսոնը:

1941 —Տոկիոյում ձերբակալվել է սեվետական հետախույզ Ռիխարդ Զորգեն:

1944- Հայրենական մեծ պատերազմի ժամնանակ  սովետական զորքերը մտել են Չեխոսլովակիա:

1947 —ՍՍՀՄ-ի Կապուստին Յար փորձադաշտում իրականացվել է առաջին հեռահար բալիստիկ հրթիռի  փորձարկում:

1960 թ. – ծնվել է բելգիացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ Ժան-Կլոդ Վան Դամը:

1963 —Ֆրանսիացիների օգնությամբ առաջին անգամ կատուն (Ֆելիսեթ անունով) թռել է տիեզերք:

1968- Մեխիկոյի օլիմպիական խաղերում Բոբ Բիմոնը սահմանել է հեռացատկի համաշխարհային ռեկորդ՝ 8մ 90 սմ:

2000 —սկսվել է  խորտակված «Կուրսկ» ատոմային սուզանավի խեղդված նավաստիների մարմինների վերհանումը:

2007 - Պակիստանում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, որի  հետևանքով զոհվել է վարչապետ Բենազիր Բհութոն և ևս 150 մարդ:

Կ. Խաչիկյան

Գավաթը ուղևորվում է Կատալոնիա. Բարսելոնան լրացուցիչ ժամանակում կորզեց հաղթանակը Ռեալից Այսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ Հրդեհ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԼարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ 15 գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Տպավորիչ հաղթանակ Յոկոհամայում․ Ալ Նասրը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է, Ռոնալդուն հերթական գոլը խփեց Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջներն անհեթեթ է անվանել Փաշինյանը հաստատել է ցեղասպանության ոչ прiority–ն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Վրաստան, Հայաստան՝ Թուրքիայի և Եգիպտոսի փոխարեն. գիտակցաբա՞ր են պլանավորում ճանապարհորդությունըԹուրքիան արձագանքել է. «1915 թվականը քաղաքական գործիք չէ» Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ Westinghouse–ը միջուկային վառելիք ունի Հայաստանի համար. ամերիկացիները կհեռացնե՞ն «Ռոսատոմ»–ին Հայաստանում առաջին անգամ տոնել են քաղաքացու օրը. պատմության այս օրը (27 ապրիլ)Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը ՀԱՄԱՍ-ը բաց է բոլոր պատանդներին ազատելու բանակցությունների համար՝ 5 տարով հրադադարի դիմաց. AFPՕմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ ՊեսկովԱրամ Ա֊ն մասնակցել են Հռոմի պապի վերջին հրաժեշտին և հուղարկավորությանը Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին«Մտածում էի, որ հեռվում խաղաղությունս կգտնեմ, բայց չգտա մինչև վերադառնալս». Մարջան ԱվետիսյանՁերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը Զելենսկին Հռոմում Թրամփից հետո հանդիպել է նաև Մակրոնի հետ Գերասիմովը Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից լիակատար ազատագրելու մասինՀզոր պայթյուն Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում Մենք հնարավորություն ունենք նվաճելու երեք տիտղոս, և դա մեր նպատակն է․ Ֆլիկ Թրամփը Պուտինին և Զելենսկուն կոչ է արել հանդիպել Նզովում եմ Հայոց ցեղասպանությունը գործողներին. Փայլան Զորականի բնակիչն ականի պայթյունից վիրավորվել է Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ Բախվել են «Infiniti» ու «Mercedes»-ը․ էլեկտրասյուն է կոտրվել․ վիրավnր կաՀոլիվուդյան աստղերի անվտանգությունը. ովքե՞ր են պաշտպանում Մեգան Մարքլին, Բեյոնսեին և մյուս հայտնիներին (լուսանկար) Օդի ջերմաստիճանը կբարձրանաԿուրսկի ազատագրման գործողությունն ավարտվել է․ Պուտինը համապատասխան զեկույց է ստացել Գերասիմովից Արտակարգ դեպք․ պատշգամբի փլուզման հետևանքով կին է ընկել լվացք փռելիս Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է Էրդողանը հաջորդ ամիս կմեկնի Ադրբեջան Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԵԱ-ի արդյունքից գոհ չէ, բայց դրական է համարում մեդալի առկայությունը Թրամփը «չեղարկել» է Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանում վրդովված են ԵՄ առաքելության կողմից հայոց ցեղասպանության մասին հիշատակումը հեռացնելուցՌուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Գրուշկո. Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելություններըՉինաստանն ինը ամիս անց միայն դեսպան է նշանակել Հայաստանում «Մեջների կյաժը Անդոն չէ». ՔՊ-ն չի պատժի տխրահռչակ պատգամավորինԱնպաշտպան «քաղաքացու» օրը Տնտեսական ցուցանիշները գնալով նվազում են Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում․ 40 տարեկան պայմանագրային զինծառայողը 14-ամյա տղային առևանգել է, ծեծել, սպառնացել Հայաստանում նշել են ցեղասպանության 110-ամյակը
Ամենադիտված