Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր պահանջների «պորցիային» սպասելիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր գոյություն ունեցող իրականությունն այն է, որ Ադրբեջանը Հայաստանին իր սրտի պահանջները ներկայացնում է իր քիմքին հաճելի սոուսով, ավելին, նա այդ պահանջները շարունակ կներկայացնի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարության ղեկին են մարդիկ, ովքեր անընդհատ զիջում են ու հանձնում (պատմության մեջ նման զիջող կառավարություն, թերևս, եղել է Ֆրանսիայի Վիշիի կառավարության ղեկավար Պետենի իշխանության տարիներին)։

Չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը՝ որպես հաղթող կողմ, բազմաթիվ պահանջներ է ներկայացրել` այս իշխանությունները ոչ միայն այդ պահանջները կատարել են, այլ տարբեր բանավոր պայմանավորվածություններով, որոշումներով, որոնք չեն եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ավելի ծանր վիճակի մեջ են դրել համայն հայությանը։ Բաքուն անընդհատ պահանջողի դերում է, մինչդեռ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ինքն էլ մի շարք պարտավորություններ ունի, որոնք արդեն 3 տարի է չի կատարել: Երեք տարվա ընթացքում Ադրբեջանը տարբեր ժամանակափուլերում ռազմական էսկալացիաների է դիմել Արցախի և Հայաստանի սահմանների ուղղությամբ, ՀՀ հարյուրավոր քառակուսի կիլոմետրանոց տարածքներ անցել են նրանց վերահսկողության տակ, իսկ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, նույնիսկ ոչ մի բացատրություն ու տրամաբանություն չունի:

Գաղտիք չէ, որ Ադրբեջանի մոտեցումներն առավելապաշտական են․ Ալիևն Արցախում ժամանակավոր իր խնդիրները լուծել է և հիմա անցել է անկլավներին։ Բանականությունը հուշում է, որ դեպքերի զարգացումներից հետո օրակարգ կբերվի այսպես կոչված միջանցքի հարցը, այնուհետև փախստականների վերադարձի թեման, կոնտրիբուցիայի, ռազմական տուգանքների, փոխհատուցումներ ստանալու պահանջ և այլն։ Ասվածը վկայում է, որ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների նոր ալիք է մեզ սպասում, որտեղ բացի անվտանգային ու տարածքային հարցերը՝ պարունակելու է նաև ֆինանսական բլոկ։ Այլ կերպ ասած՝ քանի դեռ այս իշխանությունները շարունակեն զիջել, այնքան նոր նախապայմաններ ու պայմաններ առաջ կքաշեն ադրբեջանցիները, ինչպես նաև թուրքերը:

Ի դեպ, մի կարևոր հանգամանք ևս․ ինչպես հայտնի է՝ Փաշինյանն ու նրա իշխանությունը բաց տեքստով խաղում են Ադրբեջանի հետ, և այնտեղից եկող ամեն մի քայլ Նիկոլի կողմից համապատասխան արձագանք է ստանում։ Վերջին դեպքը Ստրասբուրգում կատարվածն էր, որտեղ Նիկոլը փաստացի ՀՀ համար նոր պատերազմի հիմքեր դրեց։ Սա ֆանտաստիկա չէ, այլ իրականություն․ չնայած հանգամանքին, որ վերջերս Վլադիմիր Պուտինն իր աջակցությունը հայտնեց Փաշինյանին, վերջինս հերթական քայլն է անում Արևմուտքին ընդառաջ, փորձում սիրաշահել Արևմուտքին, միևնույն ժամանակ՝ Հայաստանը դարձնելով Արևմուտք-Ռուսաստան առճակատման տարածաշրջանային էպիկենտրոն։

Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Փաշինյանն իր հայտարարություններն անելիս ու որոշումները կայացնելիս սխալ աշխարհաքաղաքական վերլուծությունների վրա է հիմնվում՝ կարծելով, թե կորցնելով Հայաստանը՝ Ռուսաստանը կկորցնի ողջ տարածաշրջանը, կամ, եթե հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, ուրեմն Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից։ Իհարկե, դա այդպես չէ, և բնավ պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, առավել ևս՝ հանրությանը հերթական անգամ մոլորության մեջ գցել։

Եթե նիկոլերենից փորձենք թարգմանել տեղի ունեցածը, դա մոտավորապես հետևյալն է՝ շատ պարզ մի բան է կատարվում. Նիկոլը փորձ է անում քաղաքականության և սխալների ողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, միևնույն ժամանակ տեղավորվել Արևմուտքի հակառուսական ալիքի շրջանակում՝ փորձելով գտնել հովանավորներ և պաշտպաններ, սակայն մյուս իրականությունն այն է, որ այնտեղ, որտեղ նա փնտրում է իր պրոտեժներին՝ նրանք ուղղակի չկան, ինչպես չկային նախորդ դարի սկզբին։

Արմեն Հովասափյան

Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս
Ամենադիտված