Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Հարավային Ամերիկայի քիմիկոսներ՝ Մոլի օր (ոչ պաշտոնական), Հունգարիա՝ Հանրապետության օր, Լիբիա՝ Հաղթանակի և ազատության օր, Ռուսաստան՝ Գովազդի աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1905- ծնվել է  խորհրդահայ դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը:

1907 –ծնվել հայ խորհրդային զորահրամանատար Նվեր Սաֆարյանը:

1919- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Զանգեզուրի ինքնապաշտպանության կոմիտեն Երևան է ուղարկել իր ներկայացուցիչին նպատակ ունենալով համոզել Հայաստանի կառավարությանը Ղարաբաղ  ուղարկել սպաների խումբ, որոնք չեն թողնի Ադրբեջանին ուղղակի կառավարում իրականացնել այնտեղ:

1913 – ծնվել է հայ խորհրդային դերասան Գարուշ Խաժակյանը:  

1915 –ծնվել է ջութակահար Ռուբեն Գրիգորյանը:

 1928– ծնվել երաժշտագետ, դիրիժոր  Հովհաննես Չեքիջյանը:

1953– ծնվել է թուրք գիտնական Թաներ Աքչամը, որը բացահայտ ընդունում և քննարկում է Հայոց ցեղասպանության հարցը:

1959- վախճանվել է  հայազգի սովետական կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբովը:

1963 – ծնվել է քանդակագործ Նունե Թումանյանը:

1993 –ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական բանակը հակահարձակման է անցել ռազմաճակատի հարավային ուղղությամբ և ազատագրել կարևորագույն ստրատեգիական կետ համարվող Հորադիզ քաղաքը։ Շրջափակման մեջ են ընկել ադրբեջանական բանակի Կովսականի և Կուբատլուի  զորամասերը, որոնք տեղաբաշխված են եղել Ադրբեջանի Զանգելանի, Ջեբրաիլի և Կուբաթլիի շրջաններում:

1994- վախճանվել է հայ խորհրդային կինոռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանը:

1997– վախճանվել է հայազգի գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանը, որը ունի 200-ից ավելի գյուտերի արտոնագիր:

1999 – վախճանվել է կանադահայ պատմաբան, իրավագետ, սոցիոլոգիայի և իրավունքի դոկտոր Գևորգ Բաղջյանը:

2006- Հայաստանի նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Արամ Խաչատրյանի երաժշտությունը, որը որպես հիմն հնչել է խորհրդային տարիներին:

2008- Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել մարտի 1-2-ի իրադարձությունների պատճառների վերհանմանն ու բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումն իրականացնող Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման և դրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին:

2009- Թուրքիայում Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնում հայկական «Սահման» ֆիլմը միջազգային ֆիլմերի մրցույթում արժանացել է գլխավոր մրցանակի:

2013-  վախճանվել է Հայաստանի առաջին կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանը:

2014- Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ:

2018- Երևան-Գյումրի մայրուղին փակել են Հյուսիս-հարավ մայրուղու շինարարները, որոնք  պահանջել են իրենց աշխատավարձերը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

787 —քրիստոնեական եկեղեցիների տիեզերական համաժողովը ընդունել է սրբապատկերների  հարգման կարգը, որը պահպանվում է մինչև մեր օրերը:

1086 —Ալմորավիդների և իսպանական մուսուլմանների բանակը Զալլակեի ճակատամարտում ջախջախել է թագավորներ Լեոնի և Կաստիլիան Ալֆոնսո 6-րդի բանակներին:

1545- 32 չելնա-չայկա նավերով զապորոժցի կազակները մոտեցել են թուրքական Աչի-Կալե (Օճակով) ամրոցին և գրավել այն:

1698 –ծնվել է  ֆրանսիացի ճարտարապետ Ան-Ժակ Գաբրիելը:

1715 – ծնվել է Պետրոս 2-րդը, որը 1727-ից մինչև իր մահանալը եղել է Ռուսաստանի ցար:

1792 –ծնվել է  բնագետ Ֆրիդրիխ Պարրոտը:

1803 —Ջոն Դալտոնը հաշվարկել է 21 քիմիական էլեմենտների և միացությունների ատոմային մասսաները:

1814 - Լոնդոնում վիրաբույժ Ջոզեֆ Կարպյուն իրականացվել է քթի ձևի վերականգնման վիրահատություն, որը համարվում է աշխարհում կատարված  առաջին պլաստիկ վիրահատությունը:

1826 — ԱՄՆ-ի Նյու-Յորքի թատրոնում առաջին անգամ օգտագործվել է գազային լուսավորվածություն:

1844– ծնվել է ֆրանսիացի նշանավոր դերասանուհի Սառա Բեռնարը:

1850 - Կոստանդնապոլսի նավահանգստում խարսխված Neisi Shevkat գծանավի վրա տեղի ունեցած ուժգին պայթյունի զոհ են  դարձել ավելի քան հինգ հարյուր մարդ:

1868 —ծնվել է անգլիացի ինժիներ Ֆրեդերիկ Լանչեստերը, որը հանդիսանում է բրիտանական առաջին ավտոմեքենայի ստեղծողներից մեկը:

1904-ծնվել է ռուս նկարիչ և մտածող Սվյատոսլավ Ռերիխը:

1940– ծնվել է բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն, որը համարվում է «ֆուտբոլի արքան»:

1944– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչել են գեներալ Շառլ դը Գոլի գլխավորած Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությանը:

1946 —կայացել է ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի առաջին նիստը:

1956- Հունգարիայում սկսվել է հակախորհրդային ապստամբությունը:

1984 —ԽՄԿԿ կենտկոմի պլենումը որոշում է ընդունել Սիբիրի գետերի հոսքը ուղղել հարավ:

2000- չին հնեաբանները պեղել են Խան դինաստիայի ժամանակաշրջանի ավելի քան 2000 տարվա հնություն ունեցող երաժշտական գործիքների թանգարան:

2001– թողարկվել է iPod շարժական մեդիա փլեյերը:

2002- Մոսկվայում Դուբրովկայի թատերական կենտրոնում ընթացող «Նորդ-Օստ» մյուզիքլի ժամանակ ներխուժելով դահլիճ չեչեն ահաբեկիչները պատանդ են վերցրել մոտ 900 մարդու:

2011 —Լիբիայում հայտարարվել է, որ հաղթանակ է տոնվել Մուամար Քադդաֆիի ռեժիմի նկատմամբ:

2022 —ավարտվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության համագումարը, ՉԿԿ–իԳԽ–ի գլխավոր քարտուղար է երրորդ անգամ ընտրվել Սի Ցզինպինը, այսինքն փաստացի Չինաստանի ղեկավար:

Կ. Խաչիկյան

Կարևոր ՌԴ-ում գտնվող միգրանտների, նաև՝ հայերի համար․ 1 օր ժամանակ է մնացել Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ապօրինի ներմուծումը Հայաստան՝ հարված բարեխիղճ տնտեսվարողներին. «Ժողովուրդ» Տաճատ Վարդանյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ» Ի՞նչն էր միավորել Կապանի երիտասարդությանը. «Փաստ»Գլխավոր դատախազը մերժել է ՆԳ նախարարի նախաձեռնությունը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանը փորձում է մեղմել Արեւմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․«Հրապարակ» Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Սկանդալային առաջնորդը ջերմ ընդունել է Նիկոլ Փաշինյանին․ «Ժողովուրդ» Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել․ «Հրապարակ» Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է
Ամենադիտված