Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դե, դա ինձ հետ չի լինի, դե, դա մեզանից հեռու է, ու մեկ էլ՝ վա՜յ, բա էս ո՞նց այսպես եղավ....

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ վթարի կամ պատահարի ականատես ենք լինում, մեզանից շատերն, անկասկած, մտածում են՝ դա ինձ հետ չի կարող լինել: Հաստատ կան մարդիկ, որ նման դեպքերում թեթևակի վերամբարձությամբ վրա են բերում. «Այ մարդ, դե մի քիչ ուշադիր եղեք, էլի...»: Ասում է և... փողոցն անցնում դրա համար չնախատեսված հատվածով: Երբ տեղեկանում ենք ծանոթ կամ մտերիմ մարդու ծանր հիվանդության մասին, անկասկած, շատերս մեզանից հեռու ենք վանում այն միտքը, որ դա կարող է նաև մեզ հետ պատահել: Շատերը նույնիսկ մտածում են՝ չէ, ես առողջ ապրելակերպ եմ վարում, չեմ ծխում, ինձ հետ չի լինի նման բան, ես առողջ եմ: Թեպետ նման դեպքերում տեղին է հիշեցնել երգիծաբանի դիտարկումը, որ չկան առողջ մարդիկ, կան չհետազոտվածներ:

Բայց, ամեն դեպքում, ելակետն այն է, որ դա, այո, պատահել է մեկ ուրիշի հետ, բայց մեզ հետ չի պատահի: Ինչո՞ւ չի կարող պատահել: Չկա ոչ մի ռացիոնալ բացատրություն: Երևի իսկապես պարզապես մեզանից հեռացնում ենք նման հնարավորությունը: Գուցե՝ ենթագիտակցորեն: Ուղղակի չի պատահի, և՝ վերջ: Ընդ որում, շեշտենք, բոլոր պարագաներում խոսում ենք սևեռուն, հետապնդող մտքեր չունեցողների, ոչ «պանիկյորների» մասին:

Երբ մասնակցում ենք որևէ հարազատ կամ ոչ հարազատ մարդու հոգեհանգստյան կամ հուղարկավորության արարողությանը, մենք հնարավորինս աշխատում ենք մեզանից հեռու վանել այն միտքը, որ, մեր մեջ ասած, մենք էլ ենք մահկանացու, և մի օր նույնը կարող է լինել մեր հետ: Եթե նույնիսկ դրա մասին մտածում ենք, ամեն դեպքում ինքներս մեզ մխիթարում ենք, որ մեզ համար դեռ վաղ է, մենք դեռ, այսպես ասած, ջահել ենք:

Մի խոսքով՝ մահվան հետ կապված մտքերը հեռու ենք վանում: Չնայած մեկ այլ սրամիտ ու տաղանդավոր մարդ ժամանակին նկատել է, որ մարդը հանկարծակի՛ մահկանացու է, այ թե որն է ֆոկուսը: Իհարկե, մարդու մտքերը պետք է դրական լինեն, իհարկե, լավատես լինելը լավ բան է, սակայն եթե դա չի հանգեցնում ավելորդ «արխայնության»:

Թվում է, թե սրանք զուտ կենցաղային, կամ այսպես ասած՝ «ժիզնեննի» դիտարկումներ են: Այո, բայց ոչ միայն: Հիմնական պահն այստեղ այն է, որ ակնհայտ վտանգի, սպառնալիքի «մոտով անցնելիս» մենք կամ մեզանից շատ-շատերը ոչ թե այն մասին են մտածում, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ինքներս խուսափենք նման վտանգներից ու սպառնալիքներից, այլ պարզապես մեզանից հեռու ենք վանում մտքերը, որ մեզանից յուրաքանչյուրի հետ նույնը կարող է պատահել:

Երբ 2018-ին թավշյա թմբիրի կամ մշուշի մեջ չընկած հատուկենտները բարձրաձայնում էին, ասում, որ այս արկածախնդրությունը մեծ ողբերգությամբ է շարունակվելու, ասում էին, որ այս անձինք եկել են Արցախը հանձնելու, Հայաստանը կործանելու համար, նրանց լավագույն դեպքում հակադարձում էին, թե՝ էս ի՜նչ եք ասում, հնարավոր չի, ո՜նց կհանձնեն Արցախը, ո՞նց կհանձնեն հողերը, հանձնողին կհանձնենք հողի՜ն, թող միայն փորձե՜ն, ոնց բերել ենք, էդպես էլ կհանենք...

Այստեղ չենք հիշեցնի, թե ոչ «լավագույն դեպքում» ինչ կեղտոտ վիրավորանքներ էին հասցեագրում նմաններին, այդ թվում՝ մեզ: Իմաստ չունի հիշեցնել: Գոնե տողերիս հեղինակները դա երբեք չեն մոռանա ու չեն ների, իսկ մյուսներին էլ ավելորդ է հիշեցնել:

Բայց երբ այդ ամեն ինչը եղավ, երբ փաստացի տեղի ունեցավ, երբ տասնամյակներով թուրքական ասպատակություններից ազատված տասնյակ գյուղեր ու քաղաքներ նորից դարձան սահմանամերձ ու հայտնվեցին թշնամական ուղիղ նշանառության տակ, նրանք՝ նախկին զգուշացումները ցուցադրաբար արհամարհողները, անտեսողները սկսեցին... հիմար «արդարացումներ» հորինել կամ հավատալ ակնհայտ ապուշությունների, թե՝ «էդ սաղ հլա Աշոտ Երկաթի ժամանակ էին տվել...»: Բայց գլուխը՝ քարին, թե իրենք ինչ անհեթեթությունների էին հավատում:

Էականն այլ բան է. երբ հրետակոծվում էր Ջերմուկը, Երևանում, տո անգամ հենց սահմանամերձ բնակավայրերում շատերը ասում էին՝ դե, դա մեզանից հեռու է, դա մեզ չի վերաբերվում, այստեղ հո խաղա՞ղ է, այստեղ այսօր դեռ չեն կրակել:

Հիմա, երբ ասում ես, որ «խաղաղության օրակարգը» բերելու է ու տարվում է այն բանին, որ վաղը, մյուս օրը որևէ ադրբեջանցի թուրք գալու է մտնի քո տուն և ասի, որ դա Փաշինյանն իրեն է տվել ու այլևս ինքը պիտի այդտեղ ապրի, երբ ասում ես, որ «անկլավները» տալուց հետո ոչ մի «լավ կյանք» էլ չեք ունենալու, ինչպես երազում էիք, թե՝ «Արցախը տանք ու հանգիստ ապրենք», և բնականաբար, չեղավ ու չէր էլ կաող նման բան լինել, միևնույնն է, շատերը ձևացնում են, թե չեն հավատում, որ նման բաներ կարող են լինել:

Չէ՜, ի՞նչ եք ասում, ո՞նց կարող է նման բան լինել...

Դե, դա ինձ հետ չի լինի, դե դա մեզանից հեռու է...

Ու մեկ էլ՝ վա՜յ, բա էս ո՞նց էսպես եղավ, բա ի՞նչ, բա ո՞նց անենք...

Ու վերջում՝ որևէ պատճառաբանություն. որ ոչինչ չլինի, «դե, մեր բախտն էս է» տարբերակը կա ու կա:

Ու բացարձակապես մոռանում են, չեն ուզում անգամ մի փոքր մտածել և ընկալել, որ դա բախտի հարց չէր: Որ դա այդպես եղավ, որովհետև իրենք ապրել ու ապրում են առանց վտանգի զգացողության, առանց հայրենիքի զգացողության: Մի բնակավայրում ապրողին ամենևին չի հուզում, թե մյուս բնակավայրում ինչ վիճակ է: Ու սա, նկատենք, այն դեպքում, երբ անծայրածիր մի երկրում չենք ապրում, այլ այնքան փոքր ու փոքրացած երկրում, որ եթե նույն Աշոցքում մեկը մի քիչ ուժեղ փռշտա, Մեղրուց, լավ, Կապանից կարող են ասել՝ «առողջություն»:

Վտանգի զգացողությունն այն է, որ երբ թշնամին Սև լիճն էր օկուպացնում, հանրային ընկալումն այն չէր, որ դա նույնն է, թե թշնամին, օրինակ՝ Երևանյան լճի մի ափը գրավի: Ու ոչ միայն հանրային ընկալումը, այսպես կոչված իշխանությունն ընդհանրապես մտածում ու ասում էր՝ բա մեզ պե՞տք է այդ սարի վրա դիրք ունենանք, եթե այդ սարը տարվա 8-9 ամիսը ձյան տակ է:

Եթե մտածում եք, թե Երևանը Սյունիքից հեռու է... Մի՛ մտածեք: Հեռու չի: Շատ ավելի մոտիկ է, քան որևէ մեկը կարծում է:

Եթե կարծում եք, թե Արցախը «բարեհաջող» հանձնելուց հետո վտանգը վերացել է կամ նվազել, ու, եթե նման «մտքեր» ունենալով՝ Նիկոլի կաբինետի անդամ չեք, ապա չարաչար սխալվում եք:

Վտանգը բազմապատկվել է, վտանգը տասնապատկվել է: Որովհետև Արցախը ոչ թե Հայաստանի բեռն էր, այլ Հայաստանի վահա՛նը, որ այդպես էլ չհասկացաք շատերդ: Որ վահանը բռնելը բեռ համարեցիք ու հիմա շվարած «ուրիշ մեղավոր» եք փնտրում ու գտնում: Վտանգը արդեն մեր տներին է հասել: Տեսնես կզարթնե՞ք: Դեռ Հայրենիքի զգացողությունը՝ մի կողմ: Գոնե ինքնապահպանման բնազդը կարթնանա՞...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՐՏԱԿ ՃԱՂԱՐՅԱՆ

Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս
Ամենադիտված