Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զատուլին. Հայաստանը մինչև 2023 թվականի ավարտը չի հասցնի հաշտություն կնքել Ադրբեջանի հետ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Nsn.fm-ը գրում է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը հոկտեմբերի վերջին Բրյուսելում չեն հանդիպի։ Ըստ նրա ԵՄ-ն փորձում է նոր հանդիպում կազմակերպել և հավատում է երկու պետությունների միջև խաղաղությանը նպատակ ունենալով ղարաբաղցի հայերին վերադարձնել իրենց տները։ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը NSN-ի հետ զրույցում կասկած է հայտնել, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը տեղի կունենա մինչև տարեվերջ։ «Հնարավոր է, որ Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագիր ստորագրեն այս տարի, բայց իմ շփումները ցույց են տալիս, որ դրա կնքումը կարող է մինչև տարեվերջ տեղի չունենալ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքանով են ներկայիս իրավիճակից գոհ հաղթողները՝ Ադրբեջանն ու Թուրքիան։ Մամուլում արդեն տեղեկություններ են հայտնվել այն պայմանների մասին, որոնք թուրքական կողմը դնում է Հայաստանի առջև հարաբերությունները կարգավորելու համար։ Նախ, դա Զանգեզուրի միջանցքի բացումն է Հայաստանի տարածքով (դա սևեռուն գաղափար է Ադրբեջանի և Թուրքիայի համար): Երկրորդը Արցախի մասին որևէ հիշատակման մերժումն է։ Երրորդը Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման քաղաքականության մերժումն է։ Չեմ կարող ասել, թե արդյո՞ք այդ պայմանները պարտադիր են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, չնայած գիտենք, որ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքականությունը շատ սերտորեն համաձայնեցված և փոխկապակցված է»,- ասել է պատգամավորը։

NSN-ի զրուցակիցը նաև նշել է, որ Երևանը կցանկանար չկատարել այդ պահանջները, սակայն պարզ չէ, թե արդյո՞ք դրա համար կբավարարի այն աջակցությունը, որը Փաշինյանն ակնկալում է ստանալ ԵՄ-ից։ «Ամեն դեպքում, Ռուսաստանը միանշանակ չի օգնում Թուրքիային ապահովելու, որ Հայաստանը հրաժարվի Հայոց ցեղասպանության ճանաչումից կամ աշխարհագրական որևէ անվանման հիշատակումից։ Սակայն այսօր Երևանն իրեն փակուղի է մտցրել։ Շատ առումներով այն ամենը, ինչ տեղի ունեցավ, բացատրվում է հենց նրանով, որ Փաշինյանն ու իր թիմը բռնեցին ռուս-հայկական հարաբերությունների դավաճանության ճանապարհը։ Ադրբեջանում ընկալեցին դա և իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի գրավման օպերացիան»,- եզրափակել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար
Ամենադիտված