Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ԱՄՆ-ում և անգլերենախոս այլ երկրներում՝ Հելոուին, Ռուսաստան՝ Սուրդո թարգմանիչի և Բանտերի աշխատողների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1817-վախճանվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Դավիթ Ե Էնեգեթցին:

1874– ծնվել է ֆրանսահայ նկարիչ, փորագրանկարչության մեծ վարպետ Էդգար Շահինը:

1875 –ծնվել է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս Ավետիք Իսահակյանը:

1895-  երկու հազարի հասնող թուրք և չերքեզ հրոսակները հարձակվել են Կիլիկիայի Դյորթ-Յոլ (Չոք Մարզվան) գյուղի վրա, որոնց հայերը դիմագրավել են հնչակյան հայտնի գործիչ Մխո-Շահենի (Մխիթար Սեֆերյան) գլխավորությամբ:

1898 –ծնվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Հմայակ Հախնազարյանը:

1929 –ծնվել է նկարիչ Սլավիկ Պարոնյանը:

1931– սկսել է տպագրվել «Աշտարակ» թերթը:

1958- բացվել է  Ավետիք Իսահակյանի՝ Վարպետի,  տուն թանգարանը:

1978-վախճանվել է խորհրդային բանակի գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանը:

1986– ծնվել է ծանրամարտուհի, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

2006-Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին հայազգի անդամ Յուրի Ջորկաևը, որի New York Red Bulls թիմը պարտվելով դուրս էր մնացել ԱՄՆ-ում անցկացվող MLS առաջնությունից, թողել է ֆուտբոլը:

2008- վախճանվել է նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանը:

2011- Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությամբ Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջադրվել է քաղաքապետի թեկնածու:

2018-նախկին նախագահ Սերժ Սարգսյանը դուրս է եկել կառավարական առանձնատնից և բնակություն հաստատել Ձորաղբյուր գյուղում։ 

2019-Հոկտեմբերի 31-ի վաղ առավոտյան 5-ի սահմանում Երևանի կենդանաբանական այգու տարածք է ներթափանցել 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ և հոշոտել 3 կարմրավիզ կենգուրուների։

2020-Հայաստանի օմբուսմեն Արման Թաթոյանը մեղադրել է Ադրբեջանին Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական բնակավայրերին մոտ անտառներում ֆոսֆոր պարունակող արգելված զենք օգտագործելու մեջ:

2022- Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում եռակողմ հանդիպում են անցկացրել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

475 —Արևմտյան Հռոմեական կայսրության կայսր է դարձել Ֆլավիոս Ռոմուլ Ավգուստը, նա այդ կայսրության վերջին կայսրն է եղել:

1517– Մարտին Լյութերն իր 95 թեզերը փակցրել է Վիթենբերգի եկեղեցու դռանը և  սկիզբ դրել ռեֆորմացիային:

1589 —գերմանական Բեդբուրգ քաղաքում դաժան մահապատժի է ենթարկվել մանյակ և մարդասպան-մարդակեր Պետեր Շտումպֆը, նրան անվանում էին  «բեդբուրգյան սատանա»:

1632– ծնվել է հոլանդացի նշանավոր գեղանկարիչ Յան Վերմեերը:

1864 - Նևադան դարձել է Միացյալ Նահանգների 36-րդ նահանգը:

1887 —ծնվել է չին զորահրամանատար, քաղաքական և պետական գործիչ Չան Կայշին:

1892– Արթուր Կոնան Դոյլը հրատարակել է  իր «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը:

1892 – ծնվել է  ռուս շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը:

1895– ծնվել է անգլիացի ռազմական պատմաբան և տեսաբան Լիդդել Հարտը:

1905 —ստեղծվել է Մարկովյան հանրապետությունը (Մոսկվայի մարզի Մարկովյան շրջանում ստեղծված գյուղացիական ինքնակառավարման տարածք, որը գոյատևել է մոտավորապես կես տարի):

1922 –ծնվել է  ռուս սովետական դերասան Անատոլի Պապանովը:

1922 —Մուսոլինիի սև շապիկավորները մտել են Հռոմ և շքերթով անցել թագավորական պալատի առջևով, պաշտոնապես ավարտվել է Իտալիայի ֆաշիստական հեղափոխությունը և սկսվել է ֆաշիստական իշխանությունը:

1941- ԱՄՆ-ում  տասնչորս տարի տևած աշխատանքներից հետո ավարտվում է Ռաշմոր լեռան քանդակների ստեղծումը:

1943 —Կարմիր բանակի սպառազինության մեջ է պաշտոնապես ընդունվել ԻՍ-2 ծանր տանկը, ԻՍ կրճատումը բացվում է որպես «Իոսիֆ Ստալին»:

1956 - Սուեզի ճգնաժամի ժամանակ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը սկսում են Եգիպտոսի ռմբահարումը, ստիպելու համար, որ վերաբացվի Սուեզի ջրանցքը:

1961– Իոսիֆ Ստալինի դագաղը գաղտնի դուրս է բերվել Լենինի դամբարանից և թաղվել Կրեմլի պատի տակ:

1974- վախճանվել է վրացի սովետական կինոյի և թատրոնի ռեժիսոր Միխեիլ Ճիաուրելին:

1984 - Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիին սպանել են նրա երկու սինքխ հավատքի թիկնապահները:

1993– վախճանվել է իտալացի աշխարհահռչակ ռեժիսոր և սցենարիստ, կինոյի պատմության ամենանշանավոր դեմքերից մեկը հանդիսացող Ֆեդերիկո Ֆելինին («Ամարկորդ», «8½», «Ճանապարհ»):

1999- EgyptAir ընկերության SU-GAP օդանավը ընկել է  Ատլանտյան օվկիանոսը։ Զոհվել են օդանավում եղած բոլոր 217 անձիք:

2000-  կանգնեցվել է ОС Multics օգտագործող վերջին համակարգիչը:

2007 —պայթուցիկ նյութի հետ անզգույշ վարվելու արդյունքում Ռուսաստանի Տոլյատտի քաղաքում պայթյուն է որոտացել ավտոբուսում, որի հետևանքով 8 ուղևոր զոհվել է, իսկ ավելի քան 50-ը ստացել վնասվածքներ:

2011- աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ, այդ օրը ՄԱԿ-ը հայտարարել է  յոթ միլիարդի օր:

2015 —Սինայի թերակղզու շրջանում վթարվել է А321 ուղևորատար ինքնաթիռը, որի արդյունքում ինքնաթիռում գտնվող բոլոր 224 անձիք զոհվել են:

2018 —Հնդկաստանում բացվել է աշխարհում ամենաբարձր արձանը, որը կոչվում է Միավորման արձան:

2020 —վախճանվել է բրիտանացի հանրահայտ դերասան և կինոպրոդյուսեր Շոն Օ՝Քոններին:

Կ. Խաչիկյան

Որոշումը հեշտ չէր. Նեթանյահուն բացահայտել է Նասրալլահի դեմ գաղտնի գործողության մանրամասներըԱվելի քան 60 մլն դոլար արժողությամբ ամերիկյան կործանիչն ավիակրի տախտակամածից ընկել է Կարմիր ծովը և խորտակվել«Ոսկե գնդակ»-ի ֆավորիտները՝ ըստ Goal-ի ՆԱՏՕ-ն ՌԴ-ի սահմանների մոտ վարժանքների ժամանակ կիրառում է Կալինինգրադը գրավելու սցենարներ. ՊատրուշևԹրամփի ղեկավարման առաջին 100 օրվա ընթացքում առնվազն 121,000 պետական ​​աշխատող է հեռացվել աշխատանքից. CNNԱրման Ծառուկյանը մենամարտ կանցկացնի ԴուբայումՀնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի Ինչ նվեր է արել Թրամփը Սի Ծինփինին Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը (լուսանկարներ) Ռուսների հերթական անհանգիստ գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-նՀունիսի 5-7-ը Երևանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր Արտահանման ծավալները էականորեն նվազել են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Երվանդ Մկրտչյանն ու Գոռ Հովակիմյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում Կարևոր ՌԴ-ում գտնվող միգրանտների, նաև՝ հայերի համար․ 1 օր ժամանակ է մնացել Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով Հռիփսիմե Խուրշուդյանը նաև մրցավարական գործունեություն կծավալի Մեդվեդևը խոսել է Ուկրաինայի ճակատագրի մասին Իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 5 վիրավորներից մեկը մահացավ17-ամյա պատանին ծնողների հետ հուղարկավորվեց. Ուկրաինա (տեսանյութ)Ողբերգական դեպք Լոռիում. մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մաhացածԻրանի նախագահի բազմանշանակ հայտարարությունները Բաքվում Սերժ Սարգսյանի խոսքը ցնցումների է մատնել ՓաշինյանինԻրանի տարածաշրջանային քաղաքականության առանձնահատկությունները. «Փաստ»Հայաստանի պետական համակարգում նոր խռովություն է հասունանումԵրևանի մետրոյից դժգոհություն կա Ավարտվել է Մերձավանում uպանության դեպքով 14 անձի հետ կապված նախաքննությունը․ նոր մանրամասներ Իշխանության ընտրած ճանապարհը պետք է մերժվի, դիմադրություն է պետք, և այն պետք է սկսել հենց հիմա. «Փաստ»Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը Խոշոր վթար՝ Շիրակի մարզում․ 5 վիրավnր կաԻնչպե՞ս կփոխվի իրավիճակը միջնաժամկետ հեռանկարում. «Փաստ»Պայթյուն գազալցակայանում․ մեքենաներ և արևային պանելներ են վնասվել«Հայկն ուզում էր գիտության մարդ դառնալ, պրպտող էր, հետաքրքրասեր, աշխատասեր». ավագ լեյտենանտ Հայկ Գասպարյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Աշխատանք Հայաստանում. ինչպես գտնել բարձր վարձատրվող աշխատանք Հայաստանը կոծկել է վրացական ընդդիմության և Աբխազիայի միջև հակառուսական բանակցություններըԱմերիկյան վառելիք ռուսական ռեակտորի համար. Westinghouse-ը բանակցություններ է վարում ՀայաստանումՈ՞ւմ կարող է Ռուսաստանը փրկել ոչնչացումից՝ Հայաստանի՞ն, թե՞ հայերինԾնվել է  եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը․ պատմության այս օրը (29 ապրիլ)Նոր նախագիծ զարգացման կենտրոնների համար. «Փաստ»Ապրիլի 29-ին և 30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Սննդի անվտանգության խորքային խնդիրներն ու դրանց առանցքային շերտերը. «Փաստ»«Իշխող թիմի մեջ կա անհանգստություն, որ ընդհանուր զարգացումները, միտումներն իրենց դեմ են». «Փաստ»Այս խմբի իշխանավարումն ինքնին մեծ ու աղետային վրաերթ է. «Փաստ»Ռուսական ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ աճում էԱյլոք, ըստ Փաշինյանի, լավն են, մենք՝ վատը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ է դժգո՞հ նրա թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից. «Փաստ»Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Արցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել․ «Հրապարակ» Թշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»
Ամենադիտված