Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականության հարցում որևէ դիրքորոշում չունեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ  սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունները, ըստ հայ դիտորդների, յուրատեսակ ցուցադրություն են դարձել 2026 թվականին Հայաստանում կայանալիք համապետական ​​ընտրություններից առաջ, հատկապես այն պատճառով, որ գրանցված ընտրողների մեկ երրորդն ապրում է Երևանում։ Մայրաքաղաքում քվեարկության արդյունքներով կարելի է եզրակացնել, որ հանրապետության քաղաքացիների վստահությունն իշխող քաղաքական ուժի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ, զգալիորեն նվազել է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրություններ։ Ընտրություններին մասնակցած 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարեցին միայն 5-ը, անցողիկ ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվել է Երևանի քաղաքապետի պաշտոնում։

Անհրաժեշտ մեծամասնության բացակայության պատճառով այդ իշխող ուժը ստիպված էր դաշինքի մեջ մտնել «Հանրապետություն» կուսակցության՝ արմատական ​​հակառուսական ուժի հետ։ Նրանց միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

 «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և անվտանգությունը համարելով բարձրագույն արժեքներ, ձգտելով վերափոխել Երևանը և մարդկանց համար հարմար և մատչելի քաղաք դարձնել, իրականացնելով «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ծրագրերը, մենք որոշեցինք համագործակցություն սկսել ի շահ Երևանի, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման և երևանցիների բարեկեցության»,- հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է Տիգրան Ավինյանը։

Մեկնաբանելով այդ միավորումը EADaily-ին հայ քաղաքագետ, քաղաքական ստրատեգ Կարեն Քոչարյանը կասկած է հայտնել երկրում տեղի ունեցող գործընթացների վրա դրա ազդեցության հնարավորության վերաբերյալ։ «Ես չեմ հավատում, որ Երևանի ավագանիում տեղի ունեցող իրադարձությունները գլոբալ բնույթ ունեն։ Դրանք ավելի շատ տեղական գործընթաց են հիշեցնում, բայց եղավ այն, ինչ եղավ»,- նկատել է քաղաքագետը։ Նա հավելել է, որ անգամ երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած գործուն աջակցությունը չի կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա, ինչը միանգամայն հասկանալի է, քանի որ մարդիկ մոլորված են գործող իշխանության առաջնահերթություններում։ «Մոսկվայում հայտարարում են ռուսամետ դիրքորոշում, Թեհրանում իրանամետ դիրքորոշում, Վաշինգտոնում ամերիկամետ, իսկ Բրյուսելում` եվրոպամետ: Պարզ չէ՞, որ նրանք որևէ դիրքորոշում չունեն»,– ընդգծել է քաղաքական ստրատեգը։

Մինչդեռ, ինչպես նշել է նա, ընտրողներն իրենք են գնահատում արտաքին քաղաքական ծրագրերը և քաղաքական ուժերի վեկտորը։

Իր հերթին, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ, որպես կանոն, այն քաղաքական ուժերը, որոնք իրենց տեղը չեն գտնում ուժային կառույցներում, արտահայտվում են ակնհայտ հակառուսական տրամադրություններով։ Դրանց թվում է «Հանրապետություն» կուսակցությունը՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի գլխավորությամբ, ով սպանվել էր 1999 թվականին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։ Մարկարովի խոսքով կուսակցությունները, որոնք ազդեցություն ունեն երկրում ընդունվող որոշումների վրա, միշտ կառուցողական վերաբերմունք են պահպանում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Միաժամանակ նա հիշեցրել է, որ Հայաստանում կային ուժեր, որոնք ի սկզբանե հակառուսական էին, բայց իշխանության գալուց հետո փոխեցին իրենց դիրքորոշումը: Դրանց թվում է, մասնավորապես, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Մարկարովը նշել է, որ նույն Փաշինյանը, լինելով ընդդիմադիր, մշտապես հանդես է եկել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից հանրապետության դուրս գալու, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վերանայման օգտին։ Բայց գալով իշխանության նա առայժմ խուսափում է արտաքին քաղաքական կուրսը փոխելու կտրուկ քայլերից։

Մեկնաբանելով Արամ Սարգսյանի հայտարարությունն արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, ինչը, նրա իսկ խոսքերով, թույլ կտա Հայաստանին վերականգնել իր անկախությունը, Մարկարովը նշել է, որ այդ քաղաքական գործչի ղեկավարած կուսակցությունը հեռու է հիմնական քաղաքական խաղացողներից մեկը համարվելուց։ Ընդհանուր առմամբ, ըստ քաղաքագետի, հայ հասարակությունը հավատարիմ է ռուսամետ կողմնորոշմանը, բայց կան նաև ուժեր, որոնք հանդես են գալիս որպես արևմտյան երկրների հետ հարաբերությունների զարգացման կողմնակից, ինչի մասին վկայում են հասարակական կարծիքի հարցումները։

Նշենք, որ այս տարվա մայիսին Ամերիկյան Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) կողմից անցկացված սոցհարցման համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ամենամեծ վստահությունն է վայելում, ում վստահում է երկրի քաղաքացիների 13 %-ը, երկրորդ տեղում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է՝ 3 %, երրորդում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2 %, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին վստահում է հարցվածների 1 տոկոսը, իսկ մեծամասնությունը՝ 64 տոկոսը, ասել է, որ ոչ մեկին չի վստահում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 
Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս
Ամենադիտված