Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չբանակցվող պայմանագրի անհեռանկար ապագան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին երկու տարիներին ՀՀ իշխանության բառամթերքի հիմնական բաղադրիչը պտտվում է «տարածաշրջանային խաղաղության» վերաբերյալ կեղծ թեզի շուրջը։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն անընդհատ այս մասին բարձրաձայնում է, թե՛ ներհայաստանյան տիրույթում, թե՛ միջազգային հնարավոր բոլոր հարթակներում։ Նա անընդհատ շեշտում է, թե «խաղաղությունն այլընտրանք չունի» և, որ «հարևանների հետ պետք է լավ հարաբերություն ունենալ»։ Իհարկե, լավ է, երբ հարևանի կամ հարևանների հետ ունես ոչ միայն լավ, այլ խորը և համապարփակ հարաբերություններ, փոխգործակցության, անգամ՝ դաշնակցային մակարդակում: Բայց, առաջին հերթին այդ նույն հարևանը չպետք է մեզ մորթի, սպառնա արմատախիլ անել սեփական հողից և ամենօրյա ռեժիմով ուղղակի սպառնալիք սփռի հանրային տիրույթում։ Սակայն իրականությունն այն է, որ վերջին 2 տարիներին, չնայած նիկոլական զառանցանքների մակարդակին, ՀՀ-ն շարունակում է մարդկային ու տարածքային կորուստներ ունենալ, իսկ Նիկոլը՝ խաղաղության դրոշակակրի կեցվածքով, շարունակում է պատրանք վաճառել մեզ։

Խաղաղության պայմանագրի հետ կապված՝ հերթական հարթակն այս անգամ խորհրդարանն էր․ նախօրեին 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարել է, թե․ «Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են»,-ապա հավելել, որ «եթե կողմերը հավատարիմ եմ մնում այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»։

Տվյալ դեպքում հատկանշական է, թե որոնք են այդ երեք սկզբունքային կետերը․ առաջինը միմյանց՝ 29,800 և 86,600 քառակուսի կիլոմետրանոց տարածաքային ամբողջականության ճանաչումը, երկրորդ՝ կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթայի հռչակագրի հիման վրա (սա իր հերթին նշանակում է, որ ԽՍՀՄ ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ), իսկ երրորդ սզբունքով, ըստ Նիկոլի, բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա և այդ կոմունիկացիաները գործելու են փոխադարձության և հավասարության հիմունքներով։

Այնուհանդերձ, ինչքան էլ Փաշինյանը վստահորեն խոսում է «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի» մասին, փաստ է, որ այս պահին բանակցային բնականոն գործընթաց չկա, քանի որ երկու կողմերն էլ հրաժարվում են հանդիպումներից, առաջինը՝ Արևմուտքում, երկրորդը՝ Բիշքեկում: Դա իր հերթին վկայում է, որ ինչ-որ կարևոր հարցում կամ հարցերում չկա փոխըմբռնում։ Ավելին, երբ չկա փոխըմբռնում, բանակցային օրակարգը ևս կարող է զրոյացվել կամ բովանդակությունը փոփոխվել, եթե բանակցություններն Արևմուտքից տեղափոխվեն մեկ այլ մայրաքաղաք։

Ի դեպ, բնավ պատահական չէ, որ անընդհատ  Փաշինյանն ակնարկում է, նշում է, թե կա ճանապարհային քարտեզ, կան համաձայնեցված սկզբունքներ, սա ասվում է, քանի որ կա մտավախություն, որ այն կարող է կորսվել: Երևի թե այդ օրակարգը վերջինիս համար չափազանց կարևոր է, միևնույն ժամանակ, սակայն, Ադրբեջանը չի ցանկանում այս պահին բանակցել այդ օրակարգով կամ այդ բանակցային հարթակում, ինչը նշանակում է, որ այն, ինչ համաձայնեցվել է, կարևոր չէ ադրբեջանական կողմի համար, քանի որ Ադրբեջանը բանակցություններն իր համար այնպես կազմակերպեց, որ փուլ առ փուլ հասավ իր նպատակներին։

Ադրբեջանի համար, Արցախի հարցի լուծումից հետո, կարևորը ճանապարհների հարցն էր և միջանցքը, այս հարցում հասկանալի չդարձավ, թե ինչպես ձևավորվեցին դիրքորոշումները և ներկայումս ի՞նչ դիրքորոշում ունի Ադրբեջանը, քանի որ ճանապարհ է բացվում Իրանի հետ: Հասկանալի չէ՝ Ադրբեջանը հրաժարվե՞լ է այդ գաղափարից, թե՞ ոչ, սա էական է՝ հասկանալու համար, թե Ադրբեջանն ինչ է ակնկալում տարածաշրջանային միջնորդական հարթակներից։ Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է ու առանցքային, որպեսզի տարածաշրջանային զարգացումները, հատկապես հիմա, երբ իսրայելապաղեստինյան պատերազմն ընթացքի մեջ է, պետք է դիտարկել այդ ենթատեքստում։ Շատ կարևոր է նաև, թե ի՞նչ հայտարարություններ են անում Իրանն ու Թուրքիան, ինչպե՞ս են դիտարկում այս հարցում Արևմուտքին և տարածաշրջանում ինչպե՞ս են կազմակերպվում Արևմուտքի դեմ՝ այդ թվում նաև ՌԴ-ն։ Սա չի կարող չանդրադառնալ կողմերի դիրքորոշումների վրա, Ադրբեջանը ևս դիրքավորվում է հարավկովկասյան տիրույթում, իսկ Նիկոլը, ակնհայտ է, որ այս ամենը տեսնում է բացառապես արևմտյան սոուսով։

Արմեն Հովասափյան

Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive
Ամենադիտված