Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (03 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Պանամա՝ Անկախության օր, Դոմինիկա՝ Անկախության օր, Միկրոնեզիայի դաշնային նահանգներ՝ Անկախության օր, Մալդիվներ՝ Հաղթանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատում ռուսները գրավել են Բայազետը:

1901- հայդուկները հասել են Առաքելոց վանք, նրանց են միացել նաև երկու տասնյակ զինված գյուղացիներ, և միացյալ ուժերով նրանք ձեռնամուխ են եղել վանքի ամրացման աշխատանքներին:

1921- Երևանում բացվել է բժշկական դպրոց, որը 1922 թվականին վեր է ածվել Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի, որի առաջին դեկանն է դարձել Սպանդրարատ Կամսարականը։

1972 - Երևանում բացվել է Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը։

1976– տեղի է  ունեցել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։

1977 –ծնվել է  ամերիկացի հայազգի ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանը։

1978 –ծնվել է հայազգի շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը։

1980-վախճանվել է հայ թատերագետ, գրականագետ և արվեստաբան Սարգիս Մելիքսեթյանը։

1997– վախճանվել է նշանավոր պետական և քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանը։

2004-Հայաստանի կառավարության արտահերթ նիստում հաստատվել է «ԱրմենՏել»-ի թիվ 60 լիցենզիայի նոր տարբերակը, որով այդ ընկերությունը զրկվել է բջջային կապի ոլորտում մենաշնորհից՝ փոխարենը պահպանելով ինտերնետ կապի և IP հեռախոսակապի մենաշնորհը: Նաև որոշվել է թույլատրել երկրորդ օպերատորի մուտքը և լիցենզիա տրամադրել «Ղ-Թելեկոմ» ընկերությանը։ 

2006-բջջային կապի ռուսաստանյան օպերատոր «ՎիմպելԿոմ» ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է հունական OTE ընկերությունից 490 միլիոն դոլարով գնել «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը:

2007- Վախճանվել է ռադիոֆիզիկոս, հասարակական և պետական գործիչ Ռաֆայել Ղազարյանը։

-վախճանվել է կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը։

2010- վերաբացվել է Գարեգին Նժդեհի՝ այսպես կոչված «Վստրեչի» ուղետար կամուրջը։

2015-Տուլայի տարածաշրջանում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է 8 և վիրավորվել 43 ՀՀ քաղաքացի:

2018-Միքայել Մինասյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանի պաշտոնից։

2019- ավանդական լայֆով եթեր է դուրս եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և մանրամասն ցուցադրել  կառավարական ամառանոցն ու շրջակայքը, նաև մանրամասնել, որ նորոգման համար ծախսվել է ոչ թե 2 միլիոն, այլ տասնապատիկ պակաս՝ 200 հազար դոլար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

39 –ծնվել էհռոմեացի պոետ Մարկուս Աննեուս Լուկանոսը։

361 –վախճանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդիոս 2-րդը։

1493 - Քրիստափոր Կոլումբոսն առաջին անգամ տեսել է Դոմինիկա կղզին։

1500 –ծնվել է իտալացի քանդակագործ Բենվենուտո Չելինին։

1592 - Մեքսիկայում հիմնադրվել է Սան- Լուիս-Պոթոս քաղաքը։

1604 –ծնվել է օսմանյան սուլթան Օսման 2-րդը։

1783 - Լոնդոնում վերջին անգամ իրականացվում է կախաղանահանում, կախաղան է բարձրացվել  Ջոն Օսթերը։

1793 —մահապատժի է ենթարկվել ֆրանսիացի գրող, լրագրող և քաղաքական գործիչ Օլիմպիա դե Գուժը։

1882– ծնվել է բելառուս նշանավոր գրող, բելառուս գրականության հիմնադիրներից ու դասականներից մեկը հանդիսացող Յակուբ Կոլասը։

1887 –ծնվել է ռուս և սովետական գրող Սամուիլ Մարշակը։

1888- Սանկտ-Պետերբուրգում առաջին անգամ կատարվել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Շախերիզադե» սիմֆոնիկ սյուիտը։

1897 — Բեռլինում Դավիթ Շվարցի ստեղծած ամբողջամետաղական «Մետալբալլոն» դիրիժաբլի թռիչքն ավարտվել է նրա ջախջախմամբ շարժիչի խափանման պատճառով։

1901 –ծնվել է ֆրանսիացի գրող և արվեստաբան Անդրե Մալրոն։

1903 —վախենալով, որ ԱՄՆ-ը ջրանցք կառուցելու նպատակով կընտրի այլ վայր, եթե Կոլումբիան շարունակի չվավերացնել «պանամայի ջրանցքի տարածքի մասին համաձայնագիրը» պանամացի անջատողականներն ԱՄՆ-ի ռազմական աջակցությամբ հայտարարել են Պանամայի անկախությունը Կոլումբիայից։

1905 —վերականգնվել է Ֆինլանդիայի ինքնիշխանությունը։

1906– Բեռլինում Միջազգային Ռադիոտելեգրաֆային կոնվենցիայով «SOS» հաղորդագրությունն ընդունվել է որպես օգնության միասնական ազդանշան։

1907 —ֆրանսիայում առաջին թռիչքն է իրականացրել աշխարհում առաջին ուղղաթիռը։

1914- վախճանվել է ավստրիացի բանաստեղծ Գեորգ Թրակլը։

1918 - Լեհաստանն հռչակել է իր անկախությունը Ռուսաստանից։

1928 – Թուրքիան Արաբական այբուբենից անցել է Լատինականին։

1940- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական զորքերը Կրետե կղզում գրավում են Սուդա Բեյը։

1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  Կիևում գերմանական օկուպացիոն զորքերն իրականացրել են պայթյուններ, ավերվել են Ուսպենսկի տաճարը և այլ շենքեր։

1944-ճապոնացիներն ԱՄՆ-ի վրա գրոհի ժամանակ առաջին անգամ օգտագործել են միջմայրցամաքային ռմբակոծիչ աէրոստատներ։

1954– վախճանվել է ֆրանսիացի մեծ նկարիչ Անրի Մատիսը։

1954 —Ճապոնիայում առաջին անգամ էկրաններին հայտնվել է «Գոդզիլան»։

1969- ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը խոստացել է դուրս բերել բոլոր ցամաքային զորամասերը հարավային Վիետնամից։

1978– Դոմինիկան անկախացել է Միացյալ Թագավորությունից։

2003- վախճանվել է խորհրդային նշանավոր բանաստեղծ և հասարակական գործիչ, Դաղստանի ԻԽՍՀ ազգային բանաստեղծ Ռասուլ Համզաթովը։

2010 —վախճանվել է խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ Վիկտոր Չերնոմիրդինը։

Կ. Խաչիկյան

Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Ամենադիտված