Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի քաղաքապետարանում դժգոհություն է հասունանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի քաղաքապետարանում առայժմ խուլ դժգոհություն է ձևավորվել պաշտոնների, ավելի ճիշտ լիազորությունների բաժանման հետ կապված։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն օրեր առաջ ստորագրել է իր 4 տեղակալներին բաշխվող ոլորտները, ընդ որում «ամենաթոթոլ և փողաբեր» ոլորտները թողել է իր մտերիմներին՝ քաղաքապետի տեղակալներ Լևոն Հովհաննիսյանին և Սուրեն Գրիգորյանին։

Լևոն Հովհաննիսյանն, օրինակ, վերահսկելու է քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության, շինարարության և բարեկարգման, մշակույթի և տուրիզմի, զարգացման և ներդրումային ծրագրերի ու հանրակրթության վարչությունների աշխատանքները։

Սուրեն Գրիգորյանի պատասխանատվության ներքո է քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայութուններ արտաքին ձևավորման և գովազդի և տրանսպորտի վարչությունների աշխատանքները։

Քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին բաժին հասած ոլորտներն առնվազն առաջին տեղակալի կալիբրի չեն։ Աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի, զորահավաքային հարցերի և քաղաքացիական պաշտպանության, անշարժ գույքի կառավարման վարչությունների աշխատանքներն են հանձնարարել նրան, ինչը, ըստ էության, լիազորությունների նվազեցում է։

Նույն վիճակում է նաև «Հանրապետություն» կուսակցությունից փոխքաղաքապետ դարձած Սարգիս Մադաթյանը, նրան էլ բաժին են հասել առողջապահության, երեխաների ու սոցիալական պաշտպանության, բնապահպանության վարչությունների աշխատանքները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երկու փոխքաղաքապետերը բավական ծանր են տարել այս բաժանումը՝ հասկանալով, որ Տիգրան Ավինյանն ամենևին չի ցանկանում նրանց հետ կիսվել իշխանությամբ, և իրենք փոխքաղաքապետի պաշտոնները զբաղեցնում են ֆորմալ առումով։ Այս թեման առաջիկայում նույնիսկ քննարկելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում։

Ի դեպ երեկ մամուլը հայտնեց, թե աշխատանքից հեռացնելու են շինարարության և բարկարգման վարչության պետ խորեն Գրիգորյանին՝ նշելով, որ նա անձնական լարված հարաբերություններ ունի իր ոլորտը ղեկավարող, փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ։ Օրվա երկրորդ կեսին, ինքը՝ Խորեն Գրիգորյանը, չհերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, որ հակասություններ ունի Լևոն Հովհաննիսյանի հետ, միևնույն ժամանակ նշեց, որ շարունակելու է պաշտոնավարել և կմնա Տիգրան Ավինյանի կողքին այնքան, որքան հարկավոր է։

Գրետա Մարգարյան

Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA
Ամենադիտված