Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … կյոռլինգ

ՖՈՏՈ

Կյոռլինգը լայն հանրությանը հայտնի է դարձել ոչ այնքան վաղուց։ Դա տեղի է ունեցել 1998 թվականին օլիմպիական մարզաձև ճանաչվելու շնորհիվ։ Այդ տարվանից է այն ընդգրկված ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում։
Հաստատապես հայտնի է, որ կյոռլինգի ծննդավայրը Շոտլանդիան է։ Հետազոտողները կարծում են, որ դրա նման խաղ կարող էր հայտնվել դեռ 16-րդ դարում։ Այդ ամենը հաստատող փաստ է չորացած ջրամբարի հատակին այնպիսի քարի հայտնաբերումը, որը նման է կյոռլինգի ժամանակ օգտագործվող քարին: Գտնված քարը թվագրված է 1511 թվականով: Տարեգրությունում կյոռլինգն առաջին անգամ հիշատակվել է 1541 թվականին, երբ վանական Ջոն Սքլեյթերը աբբայության ներկայացուցիչ Գևին Համիլթոնին քյոռլինգ խաղալու մարտահրավեր է նետել։ Հետագայում Հոլանդիայում է կյոռլինգն արագ արմատավորվել, քանի որ հոլանդացիները շատ սերտ տնտեսական և մշակութային կապեր են ունեցել Շոտլանդիայի հետ։
1737 թվականին Շոտլանդիայում սկսել է գործել առաջին կյոռլինգի ակումբը։ Մոտավորապես նույն ժամանակ նրանք սառած լճակի վրա կառուցել են այդ խաղի համար նախատեսված առաջին խաղահրապարակի նախատիպը: Սկզբում խաղի համար  ընտրվում էին անհրաժեշտ չափի սովորական քարեր։ «Կյոռլինգ» բառն ինքնին նշանակում է «խաղալ ճչացող քարերի հետ»։ Ըստ երևույթին, դա պայմանավորված է այն ձայնով, որը առաջացնում են ոչ հարթ քարերը սառցե մակերևույթի վրայով սահելիս: Այդ պատճառով էլ կյոռլինգի զարգացման սկզբնական փուլում սիրողական թիմերի հաղթանակը շատ առումներով կախված էր ոչ թե սպորտային հմտություններից ու վարպետությունից, այլ սովորական բախտից։ Սկսած 17-րդ դարից քարերը սկսել են բերել մեկ ստանդարտի: 19-րդ դարի սկզբին Շոտլանդիայում հորինվել և հաստատվել են կյոռլինգ խաղի պաշտոնական կանոնները։ Այդ ժամանակից ի վեր դրանցում լուրջ փոփոխություններ չեն կատարվել։ Մրցող թիմերը բաղկացած են չորս խաղացողներից: Նրանցից յուրաքանչյուրը, որոշակի հաջորդականությամբ, հերթով կատարում է 2 քարի նետում մեկ ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ խաղում կա 10 էնդ: Մարզաքարի յուրաքանչյուր նետման իմաստը հակառակորդի քարը տանից դուրս մղելն է և այնտեղ քո սեփականը դնելը: Յուրաքանչյուր քարի համար, որն ավելի մոտ է տան կենտրոնին, քան հակառակորդի քարերից որևէ մեկը, ինչպես նաև տան ներսում գտնվելու կամ դրա պարագծին դիպչող քարի համար թիմին շնորհվում է 1 միավոր: Առավելագույն միավորներ հավաքած թիմը հաղթում է:
Կյոռլինգի համար նախատեսված սպորտային սարքավորումները բաղկացած են գրանիտից պատրաստված քարերից, խոզանակից՝ սառույցի մակերեսին քսելու համար, որի վրա շարժվում է քարը և հատուկ կոշիկի սահիկից, որը բարելավում է սառցե մակերեսի վրա սահելը։
Կյոռլինգի առաջին աշխարհի առաջնությունը տղամարդկանց թիմերի միջև անցկացվել է 1959 թվականին, 20 տարի անց եղել է կանանց առաջնություն: 1975 թվականից սկսվել են աշխարհի ամենամյա առաջնությունները։ 1998 թվականին, Ճապոնիայի Նագանոյում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ, կյոռլինգը կատարել է իր պաշտոնական դեբյուտը որպես օլիմպիական մարզաձև։ Բոլոր միջազգային մրցումներն անցկացվում են փակ տարածքում՝ դրանց ներսում ջերմաստիճանի մանրակրկիտ հսկողությամբ:
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Ադրբեջանն արգելել է ռուսական ավիաընկերության թռիչքները․ մանրամասներ 7 ուղևոր է ձյան մեջ արգելափակվելՀՀ-ում նկատվում է սուր շնչառական վարակների աճ«Ռեալը»՝ տարվա լավագույն թիմ Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինըՎլադիմիր Պուտինը փոխել է Ռոստով քաղաքի անունըՋերմուկում 42-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումՀայաստանը ձգտում է մասամբ պահպանել եվրոպական առաքելությունը, բայց դա դանդաղեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ Փարաքարին Գյումրիի օրինակն է սպասվում Գառնիում հրդեհի հետևանքով մահացածը 44 տարեկան էր, 2 երեխաների հայրԲաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջՄիայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ Baidu. Չինաստանում գնահատել են Պուտինի արձագանքը Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև հրապարակային վիճաբանությանըRadisson Hotel Group-ը պայմանագիր է ստորագրել Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոց բացելու վերաբերյալ Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Հայաստանը սկսել ավելի քիչ մասնակցել դաշնակիցների գագաթնաժողովներինԻնքնաթիռի վթարը և Covid-ը խանգարեցին Ալիևին և Փաշինյանին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովինԹոշակառուների հետվճարի մասինWildberries-ը փոփոխություն է նախատեսել Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինելԵրկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times
Ամենադիտված