Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵՄ-ի և Ադրբեջանի հարաբերությունները. դեպի լավը և հանուն գազի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիական valeursactuelles.com հրատարակությունը գրում է, որ Ադրբեջանը միշտ եղել է ԵՄ-ի հեռավոր գործընկերը։ Ալիևների ընտանիքի բռնապետությունը չի ձգտում ժողովրդավարություն իր ժողովրդի համար կամ եվրոպական սուբսիդիաներ: Մյուս կողմից, Ադրբեջանն ու ԵՄ-ն կարողացել են համաձայնության գալ էներգետիկ հարցում, որն անհետևանք չի մնացել։

Կովկասյան պետությունների մեջ ԵՄ-ից ամենամեծ հեռավորությունը պահպանում է հենց Ադրբեջանը։ Հայաստանը, որպես Մոսկվայի գլխավորած ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ, չի կարող հավակնել ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին անդամակցության։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017 թվականին և ուժի մեջ է մտել 2021 թվականին, խորացրել է 1996 թվականին կնքած Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը։ Վրաստանը, զրկված լինելով Աբխազիայից և Հարավային Օսիայից, որոնք դե ֆակտո բռնակցվել են Մոսկվայի կողմից, շատ ավելի սերտ հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ և 2014 թվականի Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը վերածել է Ասոցացման համաձայնագրի։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2014 թվականին նա հրաժարվեց ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերությունից անցնել հետագա անդամակցության, որը ճնշում կգործադրեր ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա, քանի որ Ադրբեջանն իր ճանապարհը տեսնում էր միայն Լեռնային Ղարաբաղը հետ վերցնելու մեջ: Ավելին, ԵՄ սուբսիդիաները նրան ծիծաղելի էին թվում Կասպից ծովի ածխաջրածինների վաճառքից ստացված եկամուտների համեմատ։  Ադրբեջանի ՀՆԱ-ն անկախության տարիներին աճել է Հայաստանի ՀՆԱ-ից 15 անգամ ավել։

Այսպիսով, միակ ոլորտը, որտեղ ԵՄ-ն ու Ադրբեջանը համակարծիք են, էներգետիկան է։ ԵՄ-ն միշտ էլ իր էներգետիկ կարիքների մոտ կեսը բավարարել է ներմուծման հաշվին, և  երկար ժամանակ փորձել է դիվերսիֆիկացնել մատակարարումները, մասնավորապես ազատվել Ռուսաստանից կախվածությունից: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները 2022 թվականին Ուկրաինա ներխուժելուց հետո միայն հաստատեցին այդ դինամիկան:

Սակայն ադրբեջանական գազը, որը տարանցվում է 2020 թվականի դեկտեմբերից Հարավային գազային միջանցքով, ռուսական գազի ոչ իրական, ոչ էլ լավ այլընտրանք չէ։

Մի կողմից ռուսական գազը մնում է խաղի մեջ։ Իսկապես, ռուսական էներգետիկ հսկա «Լուկօյլ»-ին է պատկանում «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մոտ 20 %-ը, որը, ինչպես ակնկալվում է, կսնուցի այդ խողովակաշարը: Ավելին, քանի որ Կասպից ծովում գազի արդյունահանումը չի կարողանում բավարարել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պահանջարկը, Բաքուն պայմանագիր է կնքել ռուսական մեկ այլ հսկայի՝ «Գազպրոմի» հետ, որպեսզի ապահովի իր բոլոր պարտավորությունների կատարումը։ Այսպիսով, ըստ Օքսֆորդի էներգետիկ հետազոտությունների ինստիտուտի 2021 թվականի մայիսյան զեկույցի ԵՄ-ն փաստացի ռուսական գազ է գնում Ադրբեջանից, բայց բացի այդ, գնում է գրեթե երկու անգամ ավելի թանկ գնով (և երեք անգամ ավելի թանկ, քան ալժիրյան գազը)։

Մյուս կողմից, չափազանց քիչ հավանական է, որ Ադրբեջանը կկարողանա կրկնապատկել գազի արտահանումը մինչև 2027 թվականը, չնայած 2022 թվականի հուլիսի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ամպագոռգոռ խոստումներին։ Իրոք, Տրանսադրիատիկ գազատարը, որը սպասարկում է Հունաստանին և Իտալիային, արդեն գործում է ամբողջ հզորությամբ: Բացի այդ, Օքսֆորդի զեկույցում նշվում է, որ «Եվրոպայում վաճառքները սահմանափակվում են տրանսպորտային ծախսերով», և որ «ծավալը սահմանափակ է»։ Օքսֆորդի զեկույցում նաև ասվում է, որ «նույնիսկ գազի արդյունահանման զարգացման վերաբերյալ ամենալավատեսական ենթադրությունները չեն ենթադրում, որ 2020-ականներին զգալի լրացուցիչ ծավալներ կլինեն, բացի դա չկան հավանական սցենարներ, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնումը կավարտվի այս տասնամյակի ընթացքում»։

Ըստ միջազգային հարաբերությունների փորձագետ Ներսես Կոպալյանի «Ադրբեջանի նավթային հարստության ցուցադրումն ըստ էության գովազդային հնարք է, և գոյություն ունեցող այդ փոքր հարստությունը սատարել է բռնատիրական ռեժիմին և վերջին տասնամյակում Ալիևների ընտանիքին թույլ տվել ամրապնդել իշխանությունը դաժան բռնաճնշումների գնով»: Դեռ 2022 թվականի հուլիսին էր Ներսես Կոպալյանը զգուշացնում, որ «Ալիևները նորից կհարձակվեն Հայաստանի վրա, եթե կարիք ունենան շեղելու ուշադրությունը ներքին խնդրներից»։

Ի վերջո, ԵՄ-ն իր գազը ներկայումս դեռ գնում է ավտորիտար ռեժիմից, և դա ընդամենն անցնելով Վլադիմիր Պուտինից Իլհամ Ալիևին։ Ադրբեջանական բռնապետությունը դասվում է մոլորակի 16 ամենաճնշող երկրների շարքում ըստ Freedom House-ի 2022 թվականի ազատության համաշխարհային զեկույցի։ Բռնաճնշումների մասին ոչ մի տեղացի լրագրող չի կարող գրել, քանի որ մամուլին լռեցնում են։ 2023 թվականի «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության սանդղակով այդ երկիրը զբաղեցրել է 151-րդ տեղը 180 երկրների շարքում:

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները պետք է բավական լինեին, որպեսզի ԵՄ-ն մերժեր Բաքվից գազ գնելու ծրագիրը։ Բայց դա չի եղել, քանի որ առկա է լայնածավալ կոռուպցիա Եվրոպայի քաղաքական վերնախավերում՝ 2,5 միլիարդ եվրո միայն 2012-ից 2014 թվականներին, ըստ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտական ​​կենտրոնի 2017 թվականի համատեղ հետաքննության: 2013 թվականին Եվրոպայի խորհուրդը դեմ է քվեարկել Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ հիմնական զեկույցի հրապարակմանը։ 2022 թվականին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը կոռուպցիայի ընկալման ինդեքսով Ադրբեջանը դասել է 157-րդ տեղը 180 երկրների մեջ։

ԵՄ-ի կողմից սեփական բնակչության դեմ ռեպրեսիվ բռնապետության աջակցությունը ավելի աղետալի հետևանքների է բերել: Դա 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի էթնիկ զտումներն էին, որը փաստացի անուղղակի ֆինանսավորել է ԵՄ-ն: Ադրբեջանական գազից կեղծ կախվածությունը (2022 թվականին ԵՄ-ի ներմուծման 5 %-ը) և Բաքվի խավիարային դիվանագիտությունը, որը դեռևս գործում է, հանգեցրել է նրան, որ ԵՄ-ն այդ ամենի կապակցությամբ հանդես է եկել սոսկ դատապարտող հայտարարություններով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանը
Ամենադիտված