Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքական սեթևեթանքների սիրահարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Բրյուսելում ընթացող «Հայաստանի ռազմավարական ապագա» համաժողովի շրջանակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել՝ հայտնելով, թե «ՀՀ-ում քննարկվում է արտադաշինքային պետություն դառնալու գաղափարը»: Գրիգորյանն ասել է, որ «Հայաստանը երբեք անվտանգության թեմայով նման ինտենսիվ երկխոսություն չի ունեցել Արևմուտքի և Եվրոպայի հետ»:

«Հուսով ենք խորացնել համագործակցությունն անվտանգության որորտում հավաքական Արևմուտքի և առանձին երկրների հետ: Անվտանգության ոլորտ ասելով նկատի ունեմ ոչ միայն ռազմական բաղադրիչը՝ տնտեսական համագործակցությունը ևս կարող է անվտանգային բաղադրիչ ունենալ: Հայաստանը պատրաստ է դրան, մենք առաջ գնալու կամք ենք ցուցաբերել»,- նշել է նա։

Ըստ էության, պետք է հասկանալ, որ նման հայտարարության կամ մտադրության բուն պատճառները բարդ չէ հասկանալ։ Գաղտնիք չէ, որ վերջին տարիների ընթացքում ՀՀ իշխանություններն Արցախի հարցի լուծմամբ փորձեցին Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց՝ զուգահեռաբար հիմքեր ստեղծելով ՀՀ եվրաինտեգրման համար։ Իսկ ինչ է սա, եթե ոչ ակնհայտ քաղաքական վեկտորի փոփոխություն, ինչի մասին Փաշինյանը հնարավոր բոլոր առիթներին «կռուտիտ» է լինում՝ փորձելով ամեն կերպ մանևրել և աշխարհաքաղաքականորեն սեթևեթել։

Սակայն, ինչպես սովորաբար ասում են նմանօրինակ դեպքերում, ստեղծված իրավիճակում հասունացել է այն պահը, երբ պետք է հայտարարել հստակ ընտրության մասին։ Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխելու հարցը կարծես որոշված է հայկական կողմում, սակայն ԵՄ-ի հարցում կա տարակուսանք, որովհետև ինքնին ԵՄ-ն և արևմտյան կառույցները դրան պատրաստ չեն (ավելին, նրանք դա ինչ-ինչ դրվագներում բացահայտ ցույց են տալիս)։ Իսկ հայտարարել եվրաինտեգրման մասին և չստանալ դրա համար հստակ երաշխիքներ, ժամկետներ, միանշանակ հավելյալ վտանգներ է ստեղծում Հայաստանի համար։ Այստեղ նախապատրաստվում է նաև «պլան Բ» կոչվածը, քանի որ կուլիսային բանակցությունների ընթացքում հայկական կողմի համար պարզ է դարձել՝ եվրաինտեգրացիան կարող է վերածվել անվերջանալի գործընթացի, ինչպես մի շարք երկրների դեպքում։

Աշխարհաքաղաքական պրակտիկայում, որպես կանոն, արտադաշինքային պետությունն ավելի վստահելի դաշնակիցներ ու ակտիվ, նախաձեռնող արտաքին քաղաքականություն պետք է ունենա, որը կլրացնի այն բացը, որն ունի տվյալ երկիրը՝ համեմատած դաշինքային երկրների հետ, ինչպես, օրինակ՝ Ադրբեջանը, որը կարողացել է ամուր հարաբերություններ ստեղծել Թուրքիայի, Իսրայելի, ապա ավելի պակաս՝ նաև Ռուսաստանի հետ, որոնց միջոցով արդյունավետ իրականացրել է արտաքին քաղաքականություն և ապահովել անվտանգություն, ինչպես նաև՝ հաղթել պատերազմում։

Ներկայումս աշխարհում դասական արտադաշինքային երկիր էր Ուկրաինան։ Ընդհանրապես, նման արտաքին քաղաքական կուրս ստանձնող երկրները, փորձը ցույց է տալիս, որ ունեն արևմտյան վեկտոր։ Իրականում սա ռեսուրսներ պահանջող կարգավիճակ է, և այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք Հայաստանը դրան պատրաստ է և պատկերացնո՞ւմ է արդյոք, թե դա ինչ համակարգ է։  Ավելի լայն բացվածքով՝ սա նիկոլական «խաղեր տալու» հերթական մաստեր-կլասն է, իսկ իրականում պատկերացումն այն է, որ Հայաստանը կարող է լինել արտադաշինքային երկիր արևմտյան ուղղվածությամբ, այսինքն՝ ունենա դաշնակցային հարաբերություններ արևմտյան մի շարք երկրների հետ, մասնավորապես՝ Ֆրանսիայի։

Կարևոր է նաև փաստել, որ, այսպես կոչված, արտադաշինքային երկիրը պետք է ունենա լուրջ ազդեցություն ունեցող դաշնակից երկրներ՝ իր անվտանգությունը գոնե մի փոքր երաշխավորելու համար, միայն Ֆրանսիան դա չի կարող անել։ Թերևս, առաջիկա զարգացումների ու վերադասավորումների ընթացքը ցույց կտա, թե ինչպիսի նոր քաղաքականության հնարավորություններ կունենա Ռուսաստանը, ինչպե՞ս կվերադիրքավորվի Արևմուտքը, և ինչպիսի՞ն կլինի նոր աշխարհը։ Ամեն դեպքում պարզ է, որ եթե հայտարարվի եվրաինտեգրացիայի ճանապարհի մասին պաշտոնապես՝ այն լինելու է փուչ գործընթաց, քանի որ ԵՄ-ն ընդլայնման պատրաստ չէ և, հատկապես, այս փուլում նման փոփոխություններ չեն լինելու։ Չմոռանանք, որ նույն Վրաստանն ու Ուկրաինան գրեթե մեկ տասնամյակ է՝ ինքնամոռաց բախում են եվրոպական դռները, սակայն դեռևս օդում կախվածի կարգավիճակում են։

Արմեն Հովասափյան

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ
Ամենադիտված