Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հեռուստատեսության համաշխարհային օր, Ողջույնի համաշխարհային օր, Բանգլադեշ՝  Զինված ուժերի օր,  Հունաստան՝ Զինված ուժերի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Խաղաղության համաձայնագրի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1932 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Ժիրայր Ավետիսյանը։

1956- վախճանվել է դերասան Տիգրան Այվազյանը:

1974- վախճանվել է հայ խորհրդային նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլյան):

1982- վախճանվել է գրող Լեոնիդ Հուրունցը (Ավանեսով):

1988- սկսվել են հայկական ջարդերը Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում, Շեքիում, Ղազախում, Մենգիչաուրում: Սկսվել է հայերի մասսայական արտաքսումն Ադրբեջանից Հայաստան:

1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ:

2006-Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ:

2007-վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և գեղանկարիչ Աղասի Այվազյանը:

-Վրաստանում` Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Մարաբդա երկաթուղային կայանում, տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության սկիզբը ազդարարող արարողությունը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ:

2015-Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:

2019-Հայկական ֆուտբոլի շուրջ բորբոքվող թնջուկը հանգուցալուծվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ու գործադիր կոմիտեի հրաժարականով։ Գործկոմի նիստը հրավիրվել էր Իտալիայի հավաքականից Հայաստանի ազգային հավաքականի 9։1 հաշվով կրած ծանր պարտությունից հետո բարձրացած դժգոհության ալիքի և քննադատությունների արդյունքում։

2020- տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում, որտեղ ընդդիմադիր 17 կուսակցություններ ներկայացրել են ճանապարհային քարտեզ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

479 մ.թ.ա.- վախճանվել է չին մտածող Կոնֆուցիոսը («Զրույցներ և խոհեր»):

1620- «Մեյֆլաուեր» նավով եռամսյա նավարկությունից հետո անգլիացի վերաբնակիչների ընտանիքներն ափ են իջել Հյուսիսային ամերիկայի Կոդ հրվանդանի շրջանում:

1694 - ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, արձակագիր և հրապարակախոս Վոլտերը:

1783- տեղի է ունեցել մարդու առաջին թռիչքը օդապարիկով:

1806 – Նապոլեոնը հայտարարել է Անգլիայի  «կոնտինենտալ շրջափակման» սկսելը:

1811– վախճանվել է գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:

1836 —սկսվել է Կոնստանտինյան ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսը ջախջախիչ պարտություն է կրել արաբներից:

1862– ծնվել է վրացի նկարիչ Գեորգի Գաբաշվիլին:

1877– ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ներկայացրել է իր ստեղծած ֆոնոգրաֆը:

1902 - ծնվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Սուսլովը:

1916–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ականից խորտակվել է  Բրիտանիկ շոգենավը, որը  հանդիսանում էր «Տիտանիկի» եկվորյակ-շոգենավը:

1918 - Էստոնիայում որպես պետական դրոշ է հաստատվել մինչ այդ անկախության կողմնակիցների կողմից օգտագործվող դրոշը:

1942- ֆելդմարշալ Պաուլուսի ղեկավարած գերմանական 6-րդ բանակը Ստլինգրադի տակ հայտնվել է շրջափակման մեջ:

1967– վախճանվել է բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը:

1979– ցուցարարներն այրել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը:

1980– տեխնածին աղետի հետևանքով վերացել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Պենյոր լիճը:

2008– Գայ Ռիչչին և Մադոննան պաշտոնապես ամուսնալուծվել են:

2011 —վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող էնի Մակկերֆին:

2013 —սկսվել է Եվրոմայդանը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց հանրահավաքների շարքը:

Կ. Խաչիկյան

Ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԻրազեկում․ ապրիլի 30-ին աշխատող քաղաքացիները կարող են մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը Դպրոցից ամուսնության նպատակով անչափահասի են «փախցրել»․ մանրամասներԱԺ երեկվա ծեծկռտուքը խոր արմատներ ուներ. պլանը տապալվեց. «Ժողովուրդ» ՍԴ թեկնածուի փնտրտուք է․ «Հրապարակ» 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր. «Ժողովուրդ» ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիեւ տանդեմի կողմից․«Հրապարակ» Նախ Էթիկայի հանձնաժողով կստեղծեն, ապա Քոչարյանի հարցը կքննեն. ընդդիմության նախաձեռնությամբ դա չեն անի. «Ժողովուրդ» Ջահերով երթն այս տարի տպավորիչ կլինի․ «Հրապարակ» Տեսչական մարմինները կմիավորվեն․ «Ժողովուրդ» Քրեական ոստիկանները հայտնաբերել են 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ իրացնողը կալանավորվել էՈւկրաինան հայտնել է Զապորոժիեի բազմահարկ շենքի վրա ռուսական հարվածի մասին Սուդանի «Արագ արձագանքման» ռազմականացված ուժերն ավելի քան 30 մարդու են սպանելՎանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը Բուքմեյքերներն առաձնացրել են Հռոմի պապի պաշտոնի 2 ֆավորիտի Ուկրաինան որևէ քայլ չի ձեռնարկել ՌԴ-ի հետ բանակցելու արգելքը չեղարկելու համար. ԿրեմլԷլինա Ավանեսյանը պարտություն է կրել Մադրիդի մրցաշարի մեկնարկում Ուզբեկստանում խանդոտ ամուսնու երազը ճակատագրական է դարձել կնոջ համարՈսկու գինը շարունակում է ռեկորդ սահմանել ՌԴ-ն Սև ծովում տեղակայել է 6 հրթիռակիր 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԴուբայում ներկայացվել է ամենաթանկ Bentley մեքենան (լուսանկարներ) Երեւանում երթևեկության փոփոխություններ կլինեն. դրանք կգործեն ապրիլի 23-ից Ողբերգական դեպք. որդին հայտնաբերել է հոր դինՀռոմի պապի պաշտոնի համար վեց թեկնածու է պայքարում. NYP Գերմանիայում խոսել են Ուկրաինայի ապագայի մասին Ապրիլի 25-ին և 29-ին գազ չի լինի տասնյակ հասցեներումԱՄՆ-ում գնահատել են գաղտնի տվյալների արտահոսքի մասին տեղեկատվությունը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 21-22-ը Բացվել է Ֆրանցիսկոս Պապի կտակըԲաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Դի Կապրիոյի հուզիչ հրաժեշտը Հռոմի պապին․ «Նա փոխեց իմ աշխարհայացքը»Արեգակի բարձրացող ջերմաստիճանը ջերմոցային էֆեկտ կստեղծի Երկրի վրա. Planetary Science Սպասվում են հորդառատ անձրևներԻրանը պատրաստ է «սեղմել» ԱՄՆ-ի ձեռքըՀայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայում՝ թիմային հաշվարկովԵՄ առաքելությունն արձանագրել է Խոզնավարում կրակոցների հետևանքները Ուկրաինան պատրաստ է հրաժարվել տարածքի 20 տոկոսից․ NYP Խոշոր վթար՝ Կոտայքում․ 4 վիրավnրներից երկուսը մանկահասակ ենՓաշինյանն ակտիվորեն պատրաստվում է Սահմանադրության փոփոխությանը Իրավիճակը լարվեց․ ՊՊԾ ծառայողները ներխուժեցին դահլիճԱվանեսյանն ազատվում է Արսեն Թորոսյանի կադրերիցՊետծառայողներին պարտադրում են հայտարարագրեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանը և նրա ծառայող իրավապահները հերթական շոուն են նախաձեռնելՓաշինյանը համաձայնել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը«Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը Արդյո՞ք Թուրքիան կկարողանա դիմանալ իր վերցրած աշխարհաքաղաքական ծանրության ճնշմանը. «Փաստ»Ռուսաստանում արձագանքել են ՄԱԿ-ում Հայաստանի, Վրաստանի և Սլովակիայի կողմից Ուկրաինային աջակցելու քվեարկությանը «Անօգուտ են». Պետդեպարտամենտը փակում է նախկին ԽՍՀՄ-ում «Ժողովրդավարության խթանման» դրամաշնորհներըՉինական հիմնադրամները հրաժարվում են ԱՄՆ-ում ուղղակի ներդրումներից
Ամենադիտված