Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ճապոնիա՝ Աշխատանքի գովաբանության օր (բերքահավաքի ավարտի օր), Վրաստան՝ Սուրբ Գևորգի օր (Գիորգոբա), Ղազախստան՝ Ճանապարհային ոստիկանի օր, Լիտվա՝ Լիտվացի զինվորների օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1735– ծնվել է հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր Հովհաննես Լազարյանը:

1900 – ծնվել է խորհրդահայ կուսակցական և պետական գործիչ Հայկազ Մարջանյանը:

1902 - ծնվել է  դերասան Բաբկեն Գաբրիելյանը:

1907- վախճանվել է  հանրահայտ  գրող Պերճ Պռոշյանը:

1912– ծնվել է մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նագուշ Հարությունյանը։

1920– Համազասպ Օհանջանյանի ղեկավարած Հայաստանի կառավարությունը հրաժարական է տվել և կազմվել է նորը՝ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ, որը  կոալիցիոն էր էսեռների հետ։

1923– ծնվել է ֆրանսահայ դերասանուհի Ռոզի Վարդը:

1928- ծնվել է տնտեսագետ, աշխարհագրագետ, ակադեմիկոս  Գրիգոր Ավագյանը:

1931- վախճանվել է դերասան Բաբկեն Գաբրիելյանը:

1941- վախճանվել է տնտեսագետ Վռամ Կոստանյանը:

1950 - ծնվել է դերասան, հաղորդավար և թարգմանիչ Արտավազդ Եղոյանը:

1956 - ծնվել է  բանաստեղծ, թարգմանիչ Հովիկ Հովեյանը:

1974- վախճանվել է  ճարտարագետ-տեխնոլոգ Սարգիս Թևոսյանը:

1976- վախճանվել է նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտո):

1988 —կապված հայ-ադրբեջանական էթնիկ բախումների հետ Բաքվում, Կիրովաբադում և Նախիջևանում մտցվել է արտակարգ դրություն:

1998- համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի կրթության նախարարության և Ֆրանսիայի դեսպանատան միջև, համաձայն որի նախատեսվել է ստեղծել «Հայաստանի ֆրանսիական համալսարան»:

1990- վախճանվել է նկարիչ Ցոլակ Ազիզյանը:

1998– վախճանվել է թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան Կարպ Խաչվանքյանը:

2001– Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի հանդիսությունների շրջանակներում Երևանում տեղի է ունեցել Անտոնիո Վիվալդիի «Տիգրան» օպերայի համերգային կատարումը։

2001- վախճանվել է ճարտարապետ Արեգ Իսրայելյանը:

2002-տևական դադարից հետո վերագործարկված քիմիական հսկան՝ Նաիրիտը, դադարեցրել է աշխատանքը էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման պատճառով: 

2004-Հունգարիայի մայրաքաղաքում սկսվել է անցած փետրվարին ՆԱՏՕ-ի դասընթացներում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը: 

2012-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացվել է 21 միլիոն 422 հազար 477 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում։

2017- վախճանվել է ամերիկահայ լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավագյանը:

2018-«Հեռուստամարաթոն-2018»-ի արդյունքում, հանգանակվել է շուրջ 11 միլիոն դոլար:

2020-Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը:

2022-Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդի հերթական նիստը որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել Հայաստանին օգնության մասին հռչակագիրը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

955 – վախճանվել է  Անգլիայի թագավոր Էդրեդը, որը հանդիսացել է սաքսոնական դինաստիայի ներկայացուցիչ:

1202 —ավարտվել է Զարիի շրջափակումը, որը 4-րդ Խաչակրաց արշավանքի ժամանակ առաջին ռազմական գործողությունն էր և Խաչակրաց արշավանքների պատմության մեջ առաջին դեպքն էր, որ խաչակիրները հարձակվել էին կաթոլիկ քաղաքի վրա:

1492 —Իսպանիայի թագավոր Ֆերդինանդը հայտարարել է, որ իսպանական հրեաների  գույքը պատկանում է իսպանական գահին:

1527 —ծնվել է չին փիլիսոփա, պատմաբան, գրող և գրաքննադատ Լի Չժին:

1793 —Փարիզի քաղաքային կոմունան փակել է բոլոր եկեղեցիները:

1852 —Անգլիայում շրջանառության մեջ են դրվել առաջին փոստարկղերը:

1906-Ֆերդինանդ Բրաունը հայտնաբերել է բյուրեղների բազմաբևեռ հաղորդականությունը:

1910 - Շվեդիայում վերջին անգամ իրականացվել է մահապատիժ:

1918-Բեռլինում նավաստիները գրավել են կանցլերի նստավայրը և ձերբակալել Ֆրիդրիխ Էբերտին:

1921 —ԱՄՆ-ի նախագահ Ուորրեն Հարդինգն արգելել է բժիշկներին որպես դեղորայք հիվանդներին գարեջուր նշանակել, որով շրջանցվում էր «չոր օրենքը»:

1923-Յակոբ Շիկն արտոնագրել է էլեկտրական սափրիչը:

1933– ծնվել է լեհ խոշորագույն կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին։

1934 —Ամերիկայի և եվրոպայի ավտոճանապարհներին ճանապարհը նշագծելու համար սկսել են օգտագործել նոր հայտնաբերվաած լուսաանդրադարձիչները:

1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  Ռումինիան և Հունգարիան միացել են Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի ստեղծած եռյակ դաշինքին:

1943– սկսվել է Կահիրեի կոնֆերանսն ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտի, Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի և չինացի գեներալիսիմուս Չան Կայշիի մասնակցությամբ։

1954 - Ջեներալ Մոթորսն արտադրում է իր հիսուն միլիոներորդ ավտոմեքենան, որը երկտեղանի փակ սպորտային «Շևրոլե» էր:

1962 - ծնվել է  վենեսուելցի քաղաքական գործիչ Նիկոլաս Մադուրոն:

1992– ծնվել է ամերիկացի երգչուհի, երգահան, նաև դերասանուհի Մայլի Սայրուսը։

1980 —իտալիայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով  4800 մարդ է զոհվել:

2003 - Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական է տվել:

2004– թողարկվել է World of Warcraft համակարգչային խաղը։

Կ. Խաչիկյան

Ով է Վոլոչկովայի հայազգի փեսան (լուսանկարներ) Մբապեն գերազանցել է Ռոնալդուի ցուցանիշը Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին Հայտնի է Իրանում պայթյունի հնարավոր պատճառը Հռոմի պապը գաղտնի ուղերձ է թողել․ Economist Այսօր տեղի է ունեցել Արթուր Ավետիսյանի հուղարկավորությունըՈրոշ մարզերում ձյուն է սկսվել. ՌԴԵրևանում հերթական Chevrolet Volt-ն են թալանել Ե՞րբ կնշվի Համբարձման տոնը Գավաթը ուղևորվում է Կատալոնիա. Բարսելոնան լրացուցիչ ժամանակում կորզեց հաղթանակը Ռեալից Այսօրվանից կգործի կաթնամթերքի վաճառքի նոր կարգ Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ. Քրիստոսի Հարությունը՝ հաղթանակի ճանապարհ Հրդեհ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութումԼարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ 15 գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը Տպավորիչ հաղթանակ Յոկոհամայում․ Ալ Նասրը ՉԼ-ի կիսաեզրափակիչում է, Ռոնալդուն հերթական գոլը խփեց Թրամփը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու պահանջներն անհեթեթ է անվանել Փաշինյանը հաստատել է ցեղասպանության ոչ прiority–ն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ Վրաստան, Հայաստան՝ Թուրքիայի և Եգիպտոսի փոխարեն. գիտակցաբա՞ր են պլանավորում ճանապարհորդությունըԹուրքիան արձագանքել է. «1915 թվականը քաղաքական գործիք չէ» Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ Westinghouse–ը միջուկային վառելիք ունի Հայաստանի համար. ամերիկացիները կհեռացնե՞ն «Ռոսատոմ»–ին Հայաստանում առաջին անգամ տոնել են քաղաքացու օրը. պատմության այս օրը (27 ապրիլ)Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Որքա՞ն կպահպանվի անձրևային եղանակը ՀԱՄԱՍ-ը բաց է բոլոր պատանդներին ազատելու բանակցությունների համար՝ 5 տարով հրադադարի դիմաց. AFPՕմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ ՊեսկովԱրամ Ա֊ն մասնակցել են Հռոմի պապի վերջին հրաժեշտին և հուղարկավորությանը Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին«Մտածում էի, որ հեռվում խաղաղությունս կգտնեմ, բայց չգտա մինչև վերադառնալս». Մարջան ԱվետիսյանՁերբակալվել է «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը Զելենսկին Հռոմում Թրամփից հետո հանդիպել է նաև Մակրոնի հետ Գերասիմովը Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզը Ուկրաինայի զինված ուժերից լիակատար ազատագրելու մասինՀզոր պայթյուն Իրանի Բենդեր Աբաս նավահանգստում Մենք հնարավորություն ունենք նվաճելու երեք տիտղոս, և դա մեր նպատակն է․ Ֆլիկ Թրամփը Պուտինին և Զելենսկուն կոչ է արել հանդիպել Նզովում եմ Հայոց ցեղասպանությունը գործողներին. Փայլան Զորականի բնակիչն ականի պայթյունից վիրավորվել է Ռուսական զորքերն ազատագրել են Կուրսկի մարզը․ ՌԴ ԶՈւ Բախվել են «Infiniti» ու «Mercedes»-ը․ էլեկտրասյուն է կոտրվել․ վիրավnր կաՀոլիվուդյան աստղերի անվտանգությունը. ովքե՞ր են պաշտպանում Մեգան Մարքլին, Բեյոնսեին և մյուս հայտնիներին (լուսանկար) Օդի ջերմաստիճանը կբարձրանաԿուրսկի ազատագրման գործողությունն ավարտվել է․ Պուտինը համապատասխան զեկույց է ստացել Գերասիմովից Արտակարգ դեպք․ պատշգամբի փլուզման հետևանքով կին է ընկել լվացք փռելիս Այսօր Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է Էրդողանը հաջորդ ամիս կմեկնի Ադրբեջան Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԵԱ-ի արդյունքից գոհ չէ, բայց դրական է համարում մեդալի առկայությունը
Ամենադիտված