Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական գեոպոլիտիկ «պարտիան» է խաղարկվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետևելով երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ զարգացող աշխարհաքաղաքական փոթորիկին՝ պարզ է դառնում, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների առանցքը բավական էպիկենտրոնային դերում է, քանի որ մեր տարածաշրջանում խաչվող գեոպոլիտիկ հանգույցը գնալով էլ ավելի է առաջնային դառնում։ Հավանաբար հենց դրանով է պայմանավորված, որ վերջին օրերին աշխարհաքաղաքական «սինգնալները» շարունակում են միմյանց հերթ չտալով թակել մեր դուռը։ Հատկանշական է այն, որ տեղի ունեցող այդ փոթորիկի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շարունակում է անհողդողդ մնալ իր «խաղաղության» օրակարգին և կուրորեն հավատալ իր արևմտյան տերերին (իր բնորոշմամբ՝ անհոգնել)։

Ինչպես հայտնի է՝ օրերս Բաքուն հրաժարվեց նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում կազմակերպվելիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից՝ հայտարարելով՝ այդ հարթակն այլևս անընդունելի է։ Այնուհանդերձ, սակայն, Վաշինգտոնը շարունակում է հայտարարել, թե պատրաստ է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը՝ հասնելու տևական ու ամուր խաղաղությանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։

Ավելին, ԵՄ-ն ևս իր հերթին շարունակում է ակտիվ հայտարարություններ անել թեմայի վերաբերյալ՝ հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ Բաքուն ընդունում է Բրյուսելի միջնորդությունը՝ ի տարբերություն Վաշինգտոնի։ Մասնավորապես, այս առիթով Տոյվո Կլաարը հայտարարել էր, թե հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցությունները, մինչդեռ Բաքուն այդ մասին հավաստիացումներից բացի պետք է նաև քայլեր ձեռնարկի՝ գործով ապացուցելու համար։ Ի դեպ, ընդգծենք, որ Հիքմեթ Հաջիևն իր հերթին ասել է, որ Երևանը պետք է հասկանա, որ խաղաղության հիմքը տարածաշրջանում է, այլ ոչ թե՝ Վաշինգտոնում։ Վերը նշվածին զուգահեռ՝ ՀՀ իշխանությունները ևս բազմաթիվ հայտարարություններ են անում՝ իրենց աջակցությունը հայտնելով Բրյուսելի և Վաշինգտոնի ջանքերին՝ մերժելով Մոսկվայի միջնորդական նախաձեռնությունները, զուգահեռաբար խոստովանելով, որ ռեգիոնում կա իրավիճակի էսկալացիայի մեծ վտանգ։

Ասել է թե՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացի վերաբերյալ աշխարհաքաղաքական կենտրոնների հայտարարությունների պակաս ամենևին էլ չկա։ Ավելին, նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանը հերթական անգամ պատասխանել է ադրբեջանական կողմի ուղարկած, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագրի» փաթեթի առաջարկներին սեփական առաջարկներով, իսկ նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունենալու հերթական հանդիպումը։

Այս ամենի հետ մեկտեղ վստահաբար կարող ենք արձանագրել, որ Բաքուն ուշագրավ քաղաքականություն է վարում, որը փակում է Վաշինգտոնի դուռը, սակայն բաց է պահում Բրյուսելինը։ Ուստի չի բացառվում, որ Երևանը մինչև վերջ հրաժարվի մոսկովյան բանակցություններից, սակայն, ինչպես տեսնում ենք, Ալիևը պատրաստվում է Փաշինյանից առավելության հասնել նաև արևմտյան հարթակում, հերթական անգամ՝ իր այս հրաժարմամբ բարձրացնելով Ադրբեջանի գինն Արևմուտքի համար։ Բացի դրանից՝ շատ ավելի հավանական է, որ՝ հասկանալով Ադրբեջանի ու Հայաստանի դիրքորոշումների բնույթը, Արևմուտքն ավելի հեշտորեն համաձայնություններ կորզի Հայաստանից ինչ-որ երևակայական խոստումների դիմաց, քան Ադրբեջանից, ինչը նշանակում է, որ չի բացառվում փաստաթուղթ նաև Բրյուսելում, որը կարող է լինել առավելապես Ադրբեջանի պայմաններով։ Ստեղծված իրավիճակում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դա ստանալու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում՝ բոյկոտելով Վաշինգտոնի առաջարկները։ Իր հերթին Արևմուտքը շտապում է, շտապում է նաև Վաշինգտոնը, քանի որ առջևում կան նախագահական ընտրություններ, շատ բան կարող է փոխվել, ուստի գործընթացները կարող են ընթանալ այս ուղղությամբ, հատկապես, երբ Արևմուտքում խոստովանում են, որ որևէ ճնշում չեն բանեցնի Ադրբեջանի նկատմամբ։

Ըստ էության, ադրբեջանական հռետորաբանությունից պարզ է դառնում, որ ստեղծված իրավիճակում Բաքուն պատրաստ է երկու սցենարներին։ Այսինք՝ Բաքուն պատրաստ է բանակցել և՛ Մոսկվայում հայ-ռուսական հարաբերություններում խնդիրների ֆոնին, և՛ Արևմուտքում։ Տվյալ դեպքում փաստն այն է, որ Բաքուն Վաշինգտոնին դուրս է դնում բանակցություններից։

Արմեն Հովասափյան

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանըԻ՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան ՀայաստանումԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ Ֆինանսաբանկային համակարգին հրահանգել են խուճապի չմատնվել Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
Ամենադիտված