Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ալբանիա՝ Անկախության օր, Արևելյան Թիմոր, Բուրունդի և Չադ՝ Հանրապետության օր, Իրան՝ Նավատորմի օր, Պանամա՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1855-Ղրիմի պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում Մուրավլյովի ղեկավարած ռուսական զորքերը գրավել են Կարսը:

1859 - ծնվել է հայազգի ռուսաստանցի լրագրող և հրատարակիչ Արտեմ Կոտելնիկովը:

1911 - ծնվել է   նկարիչ Կարապետ Տիրատուրյանը:

1915-վախճանվել է  հայ մանկավարժ և դերասան Սեդրակ Մանդինյանը:

1917- Թիֆլիսում ստեղծվել է Անդրկովկասյան կոմիսարիատը՝ վրացի մենշևիկների, էսեռների, հայ դաշնակցականների և ադրբեջանցի մուսաֆաթականների կոալիցիոն կառավարությունը, որի նախագահն է դարձել վրացի մենշևիկ Գեգեչկորին:

1918- վախճանվել է  գրող Գեղամ Տեր-Կարապետյանը:

 -Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր, որոնց ժամանակ Անդրանիկին հաջողվել է մի շարք ադրբեջանական գյուղեր գրավել, մասնավորապես Աբդալյարը, բայց հետո նա ստիպված է եղել հետ քաշվել Գերյուսի:

1920- 11-րդ Կարմիր բանակի ուժերը Ղազախի հարավ արևելյան հատվածում հատել են Խորհրդային Ադրբեջանի և Հայաստանի սահմանագիծը և մտել Հայաստան:

1927- ծնվել է  ռեժիսոր-Սուրեն Առաքելյանը:

1937- վախճանվել է անասնաբուժության և կաթի մասնագետ Ավետիս Քալանթարը:

1962 - ծնվել է լեզվաբան, թարգմանիչ և քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանը:

1965- վախճանվել է նկարիչ Հարություն (Արիել) Աճեմյանը:

1974- շահագործման է հանձնվեց Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:

1989- Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում:

1989- վախճանվել է ճարտարապետ Զավեն Բախշինյանը:

2005-Հայաստանյան միացյալ ընդդիմությունը Մատենադարանի մոտ անց է կացրել բազմամարդ հանրահավաք՝ կոչ անելով երկրի «ոչ լեգիտիմ իշխանություններից» ազատվելու գործընթաց սկսել:

2007- Վերաքաննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով արդարացվել է «Ռոյալ Արմենիա»-ի համասեփականատերը:

2008-«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2008»-ը արձանագրել է 35 միլիոն 9 հազար 156 դոլարի կատարված և խոստացված նվիրատվություններ:

2009-Երևանի Մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀԿ  12-րդ համագումարը, որտեղ կուսակցության նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը։ 

2014-կայացած «Հեռուստամարաթոն 2014»-ի արդյունքը եղել է 12․4 միլիոն դոլար:

2017-Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝  ապօրինի ռազմամթերք պահելու և հանցավոր ճանապարհով եվրո թղթադրամներ ստանալու մեղադրանքով:

2019- «Հայաստան» համահայկական հիմնադրամի ազգային նվիրատվության 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերվել է 9856 հազար դոլար, որը 2018-ի համեմատ 1 մլն 250 հազարով դոլարով պակաս է եղել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1627 —լեհ-շվեդական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Օլիվի ճակատամարտը, որն ավարտվել է Ռեչ-Պոսպոլիտայի հաղթանակով:

1632– ծնվել է ֆրանսիացի երգահան, ջութակահար, դիրիժոր Ժան Բատիստ Լյուլլին:

1757 - ծնվել է  անգլիացի նկարիչ և բանաստեղծ Ուիլյամ Բլեյքը:

1694– վախճանվել է ճապոնացի բանաստեղծ Մացուո Բասյոն:

1820– ծնվել է գերմանացի նշանավոր փիլիսոփա, մարքսիզմի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ֆրիդրիխ Էնգելսը:

1859– վախճանվել է ամերիկացի ռոմանտիկ գրող Վաշինգտոն Իրվինգը:

1880 - ծնվել է  ռուս պոետ Ալեքսանդր Բլոկը:

1881– ծնվել է ավստրիացի գրող, գրաքննադատ Ստեֆան Ցվայգը:

1899 —Երկրորդ անգլո-բուրական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Մոդդեր գետի ճակատամարտը:

1912 - Ալբանիան հռչակում է իր անկախությունն Օսմանյան կայսրությունից:

1916- վախճանվել է ամերիկացի գրող Հենրի Ջեյմսը:

1939- վախճանվել է բասկետբոլ խաղի ստեղծող Ջեյմս Նեյսմիթը:

1943 – սկսվել է Թեհրանի կոնֆերանսը, ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի, ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասնակցությամբ:

1954- վախճանվել է իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին:

1964- դեպի Մարս է ուղարկվել ամերիկյան  «Մարիներ-4» ավտոմատ կայանը:

1974 —«Մեդիսոն Սքվեր Գարդեն»-ում կայացած  էլթոն Ջոնի համերգին իր վերջին ելույթն  է ունեցել Ջոն Լենոնը:

1975– Արևելյան Թիմորը հռչակել է իր անկախությունը Պորտուգալիայից:

1991 - Հարավային Օսիան հռչակել է իր անկախությունը Վրաստանից:

1994 —Նորվեգիայում կայացել է երկրորդ հանրաքվեն Եվրոմիություն մտնելու հարցով և այս անգամ ևս ընտրողների մեծամասնությունը դեմ է արտահայտվել դրան:

 2010– ՎիքիԼիքս միջազգային կազմակերպությունն իր պաշտոնական կայքում տեղադրել է 251287 հատ ԱՄՆ-ի կառավարական հեռագրեր:

2016- «Շապեկոենսե» բրազիլական թիմի անդամների մեծ մասը զոհվել է ավիաաղետի հետևանքով:

2021– վախճանվել է խորհրդային և ռուսական կոմպոզիտոր, երգիչ ու բանաստեղծ Ալեքսանդր Գրադսկին:

Կ. Խաչիկյան

Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Կոտրել են տան ապակին և մոտ 3 միլիոն դրամի ոսկեղեն գողացել․ բացահայտում Թրամփը Պուտինին կանգնեցնելու միջոց ունի, բայց ռիսկի չի դիմի. The Telegraph Կոտայքի մարզում հավկիթի արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հռոմի նոր պապի ընտրության մեկնարկի օրը հայտնի է ԳԹԿ- ն միասնական քննությունների հետ կապված հայտարարություն է տարածել Ալիեւն ընդունել է Իրանի նախագահին Արտակարգ դեպք. տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոցԶորամասում զինվորների մեջ ներքին կոնֆլիկտ է եղել․ մանրամասներ զինվորի մահվան դեպքից Ցանցում խճճված արջի քոթոթը տեղափոխվել է կենդանիների կացարանՄայիսի 1-ից Երևանում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Ով է Քասախ գետում խեղդված փոքրիկըՆԳՆ-ն զգուշացնում է Կարճատև անձրև և ամպրոպ. եղանակն այս օրերինԲաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել․ Նիժնի ՆովգորոդՀայոց ցեղասպանության փաստը անհերքելի է Հայաստանի իշխանությունը խրախուսում է խաղամոլությունը ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Պոպուլիստական որոշում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալԱրզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին մեքենան բախվել է ցանկապատի երկաթե սյանը, կողաշրջվել և բռնկվել Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում ՆԳՆ-ն՝ երեխայի խեղդվելու դեպքի մասինԱնչափահաս քաղաքացին ընկել է Հրազդան գետը․ որոնումները շարունակվում են Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ԳԱԶ–51 ավտոմեքենա «Հիշողությունը ոտնահարել են. կառավարությունը և ընդդիմությունը վիճաբանել են ցեղասպանության տարելիցի շուրջ»Գազ չի լինելուԵրևանում հնչել են կրակnցներ, անվտանգության աշխատակիցները տեսագրությունները ջնջել են«Կապիտուլյա, թե՞ գոյատևում. ինչու է նոր «խաղաղության» պայմանագիրը վտանգավոր Հայաստանի համար»Ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր Կոլորադոյում․ պատմության այս օրը (28 ապրիլ)Երկար ժամանակ ջուր չի լինելուԿիմ Չեն Ընը պաշտոնապես հաստատել է զnրքերի ուղարկումը ՌԴ Երկու երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Իշխանությունը հետևողականորեն արդարացնում է Արցախի հանձնումն ու ուրանում Ցեղասպանության թեման». Տիգրան Աբրահամյան Բաքուն փորձելու է Իրանի նախագահի այցը լիուլի օգտագործել հակահայկական նպատակներով․ Վարդան Ոսկանյան ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումՈղբերգական դեպք՝ Օշականում․ 4-ամյա երեխա է ջրահեղձ եղելՈւկրաինայում իրավիճակի վերաբերյալ Թրամփի ընկալման բազմաթիվ տարրեր համընկնում են ՌԴ-ի դիրքորոշման հետ. ԿրեմլԱմերիկյան ռազմական և առևտրային նավերը պետք է անվճար անցնեն Պանամայի և Սուեզի ջրանցքներով. ԹրամփՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էՇուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն
Ամենադիտված