Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (01 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր, Ղազախստան՝ Ղազախստանի 1-ին նախագահի օր, Կարակալպակիա՝ Կարակալպակերենի օր, Ռուսաստան՝ Մարտական սխրանքի օր, Ռումինիա՝ Ռումինիայի միավորման օր, Պորտուգալիա՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Դատախազության աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1824 - Թիֆլիսում բացվել է Ներսիսյան դպրոցը (շարունակել է գործել մինչև 1924 թ.)։

1827- Սուլթան Մահմուդ 2-րդը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսել Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից զոհվել են ճանապարհին, իսկ մնացածն անցել են Փոքր Ասիայի գավառներ։

–հիմնադրվել է  Շուշիի հայկական տպարանը։

1853- Ղրիմի պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում տեղի է ունեցել Բաշկադիկլարի ճակատամարտը, որտեղ Բեյբութովի ղեկավարած ռուսական բանակը ջախջախել է թուրքերին:

1876- Թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվել է Վանի շուկան, որը զգալի նյութական վնաս է հասցրել տեղի բնակչությանը։

1880 —ծնվել է կոմպոզիտոր Սպիրիդոն Մելիքյանը։

1894-հրատարակվել է հայ բանվոր հեղափոխականների միավորման նոր օրգան «Կռիվ» թերթը։

1899 –վախճանվել է  հասարակական գործիչ և հրապարակախոս Տիգրան Երկաթը։

1903 –վախճանվել է պատմաբան, աշխարհագետ, բանասեր Մանվել Քաջունին։

1907 - Թիֆլիսում լույս է տեսել «Անկախ մամուլ» թերթի առաջին համարը:

1914 –Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ռուսական բանակի Սարիղամիշի օպերացիան, որի արդյունքում ջախջախվել է Էնվեր փաշայի բանակը։

1917- Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ բանաստեղծ Վահան Տերյանը։

1919- Զանգեզուրի Գեղաձորի հարթավայրում հավաքվել են Գարեգին Նժդեհի ղեկավարած ջոկատները և սկսել գործողություններ տարածաշրջանի մնացած ադրբեջանական բնակավայրերի դեմ։

1920 - Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր։

1921- Հայաստանում տեղի են ունեցել գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները։

1923- Երևանում բացվել է Հայաստանի պետական կոնսերվատորիան:

1929-սկսել է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը:

1941- Երևանում կազմավորվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ։

1955– ծնվել է ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը։

1980 –վախճանվել է ֆրանսահայ գրող  Զարեհ Որբունին։

1989- Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ նիստում ընդունվել է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին պատմական որոշումը։

1995-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Յամայկայի հետ։

2005- Լոնդոնի «Քրիստիս» միջազգային աճուրդում 1,5 միլիոն դոլարով վաճառվել է Հովհաննես Այվազովսկու նկարներից մեկը:

2006- ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը 800 միլիոն դոլարով վաճառել է աշխարհի ամենախոշոր ավտոընկերության՝ «Ջեներալ Մոթորս»-ի, իրեն պատկանող 10 տոկոս մասնաբաժինը:

2008– Նաիրիտ գործարանը դադարեցրել է գործունեությունը։

2012-  Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլի օդանավակայանում վթարի է ենթարկվել Իլ-76 բեռնատար ինքնաթիռը, անձնակազմի բոլոր 7 անդամները զոհվել են, որոնցից 5-ը եղել են Հայաստանի քաղաքացիներ։

2014- Հռոմի պապն այցելել է Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոց, որտեղ պառկած է եղել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:

2020-համաձայն պայմանավորվածության ադրբեջանական ստորաբաժանումները մտել են Լաչինի շրջան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1774 —ուժի մեջ է մտել առևտրային բոյկոտը Մեծ Բրիտանիայի և նրա հյուսիսամերիկյան գաղութների միջև, որը նախաձեռնել էր Աշխարհամասային կոնգրեսը։

1800 —Լայցպիգում հիմնադրվել է Հոֆմայստերի և Կյունելի «Edition Peters» երաժշտական հրատարակությունը, որը աշխարհի ամենահին երաժշտական հրատարակությունն է ներկայումս ևս գործող է։

1887 —հրատարակվել է «էտյուդ մուգ տոներով» վեպը, որն առաջին գիրքն է Շերլոկ Հոլմսի մասին։

1891– կանադացի սպորտային մարզիչ Ջեյմս Նեյսմիթը կազմակերպել է իր հորինած բասկետբոլի առաջին խաղը։

1913 —«Ֆորդ մոթորս կոմպանի» ընկերությունում սկսել է գործել ավտոմեքենաների արտադրության առաջին հոսքագիծը։

1918– Հարավսլավիայի թագավորությունը հռչակել է իր անկախությունն Ավստրո-Հունգարիայից։

1934 —ԽՍՀՄ-ի Լենինգրադ քաղաքում սպանվել է հայտնի հեղափոխական Սերգեյ Կիրովը։

1943 —Թեհրանում ավարտվել է երեք դաշնային երկրների ղեկավարների՝ ԽՍՀՄ-ի (Ստալին), ԱՄՆ-ի (Ռուզվելտ) և Մեծ Բրիտանիայի (Չերչիլ) գագաթնաժողովը։

1945-ծնվել է խորհրդային և ռուս դերասան, հումորիստ Գեննադի Խազանովը։

1949-սպանվել է կոլումբացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը։

1953 - Չիկագոյում լույս է տեսել «Փլեյբոյ» ամսագրի առաջին համարը։

1959– Վաշինգտոնում ստորագրվել է Անտարկտիկայի մասին համաձայնագիրը, ըստ որի Անտարկտիդան կարող է օգտագործվել միայն խաղաղ նպատակներով։

1972– վախճանվել է ռուս նշանավոր մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին։

1996 —սկսել է հեռարձակվել ռուսական «СТС» հեռուստաալիքը։

2001 —Ռուսաստանում ստեղծվել է «Միացյալ Ռուսաստան» քաղաքական կուսակցությունը։

2019 —Չինաստանի Ուհան քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի համաճարակի առաջին դեպքը։

Կ. Խաչիկյան

Միայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ Baidu. Չինաստանում գնահատել են Պուտինի արձագանքը Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև հրապարակային վիճաբանությանըRadisson Hotel Group-ը պայմանագիր է ստորագրել Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոց բացելու վերաբերյալ Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Հայաստանը սկսել ավելի քիչ մասնակցել դաշնակիցների գագաթնաժողովներինԻնքնաթիռի վթարը և Covid-ը խանգարեցին Ալիևին և Փաշինյանին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովինԹոշակառուների հետվճարի մասինWildberries-ը փոփոխություն է նախատեսել Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինելԵրկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»ՃՏՊ Գավառ-Սևան ավտոճանապարհին․ հոսպիտալացվածներ կան Ձյուն, բուք, ցածր տեսանելիություն․ զգուշացում բնակիչներին«Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել ոչ վստահելի գործընկերոջ համբավ, և դա բացառապես մեկ հոգու «շնորհքն» է». «Փաստ»«Արտաքին քաղաքական հարաբերություններում Հայաստանը դարձել է հյուր. մեր երկրի ղեկավարության գլխավոր նպատակը փող աշխատելն է». «Փաստ»Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի. «Փաստ»Կռվախնձորը մարզպետի աթոռն է. «Հրապարակ» «Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»«Փաշինյանը դուրս է եկել տանից եւ դարձել Խաչատուր Աբովյան»․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել. «Փաստ»Ագրարայինում կրճատումներ են սպասվում․ «Հրապարակ» Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են․ «Հրապարակ» Որո՞նք էին անցնող տարում ամենաքննարկված նախագծերը և օրենսդրական նախաձեռնությունների առումով ամենաակտիվ պետական գերատեսչությունները. «Փաստ»Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր ՌԴ-ում կանխել են ոստիկանական բաժանմունքում Կենտրոնական Ասիայից ներգաղթյալների պատրաստած ահաբեկչությունը Ալիևը կարանտինային ռեժիմի պատրվակով ցամաքային սահմանները շարունակում է փակ պահել «Ծնվել եմ Արցախում». մեկնարկել է ևս մեկ կրթական ծրագիր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ Պետք է սպասել պաշտոնական հետաքննության արդյունքներին․ Գալուզինը՝ կործանված ադրբեջանական ինքնաթիռի մասին 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց ևս կտրվի ավանդի փոխհատուցում Արագածոտնում մերկասառույցի պատճառով «Gazel»-ը կողաշրջվել և հայտնվել է ձորակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի օտարերկրյա գործակալները կեղծ լուրեր են տարածում ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին Լամին Յամալն առաջ է անցել Կիլիան Մբապեից տրանսֆերային արժեքով «Օրեշնիկը» արտադրվում է գերմանական և ճապոնական սարքավորումներով․ Financial Times Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ-ի դեմ Մալենայի ռոքային կերպարը K-Pop ոճում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում անչափահասի նկատմամբ բռնի սեռական գործողությունների դեպքերով հարուցվել է 7 քրեական գործՍտեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Ուկրաինայում 60 հազար մարդ համարվում է անհետ կորած Անհաջողությունների մեղքն ամբողջությամբ իմն է,իսկ հաղթանակը՝ իմ համբուրելի ժողովրդինը. Բագրատ Սրբազան «Ռոսավիացիա»-ն բացատրել է, թե ինչու AZAL-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում Ուկրաինան գերի է վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորինԵրիտասարդների մոտ ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել Հայաստանում ձյուն է տեղումԱնհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում
Ամենադիտված