Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտեինք, որ բենզինով վառարանը վառել չի կարելի, դիզվառելիքով էինք վառում. կացարանի ողբերգական հրդեհի գործով տուժող

ԻՐԱՎՈՒՆՔ

Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հարցաքննվում է գործով տուժող Լեւոն Խառատյանը։

Նա պատմեց, որ կացարանում ունեցել են գեներատորներ, որոնց համար էլ իրենց տրվել է բենզին, ինչպես նաեւ դիզվառելիք՝ տրակտորների համար։

«Սայլարկան պահվել է բոչկաների մեջ՝ դուրսը, բենզինն էլ՝ չուլանում։ Սայլարկան ավտոմեքենաների կայանման հատվածում էր»,- ասաց տուժողը։

 

Նա պատմեց, որ կացարանում փայտի համար նախատեսված վառարան են ունեցել․ «Ունեցել ենք նաեւ պլիտա, որը վառում էինք քնելու սենյակում։ Վառարանը ծառայողներից մեկի տնից էինք բերել, բայց չեմ հիշում՝ ում տնից։ Փայտն էլ բերել էինք հանքից»։

Խառատյանն ասաց, որ մինչեւ այդ վառարանն ունեցել են նաեւ այլ վառարան, որը հնացել էր եւ հաճախակի էր ծուխը տուն լցվում։

«Զոդի հանքից գերաններ էինք բերել։ Վերադասներն էին ասել, վաշտի հրամանատարը մինչեւ չասեր մենք չէինք կարող գնալ, փայտ բերել, ինչքան հիշում եմ վարորդն էր մեզ հետ եկել»։

Տուժողի խոսքով՝ վառարանը տակդիր չի ունեցել, միանգամից փայտե հատակի վրա է դրվել․ «Ուներ դուխովկայի նման բան, որի մեջ պլեճ էինք սարքում»։

Գործով մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս էին զինծառայողները գործարկում վառարանը, տուժողը պատմեց․ «Փայտերը լցնում էինք, սայլարկան ու թեփը խառնում էինք իրար ու դրանք էլ լցնում։ Բոլորս էլ հասկանում էինք, որ վառարանը բենզինում չեն վառում»։

Հարցին՝ արդյո՞ք վերադասից որեւիցե ներկայացուցիչ իրենց ասել է՝ ինչպես գործարկել, Խառատյանն ասաց․ «Որեւէ մեկը մեզ չի ասել, թե ինչպես վառել վառարանը»։

Դատախազը հարցրեց, թե վառարանը վառելու պարտականությունը ո՞ւմ վրա էր, Խառատյանն ասաց, որ կոնկրետ պատասխանատու չկար․ «Ով ներսն էր լինում, նա էր վառում։ Վառարանը գիշերները հիմնականում չէր հանգում, հազարից մեր էր հանգում, դա էլ էն դեպքում, եթե վառարանի ծուխը լցվում էր, տանում դատարկում էինք, նորից վառում։ 3-4 օրը մեկ հանում վառարանը մաքրում էինք։ Մենք տեսնում էինք որ ծխում է, հանում թափ էինք տալիս»։ 

Հարցին՝ արդյո՞ք իրենց այցելում էին վերադասից, տուժողը պատմեց․ «Ծառայության պետը՝ Տիգրանը, միշտ գալիս էր։ Թիկունքի պետին մեկ կամ երկու անգամ եմ տեսել, Եղիշեին նույնպես տեսել եմ։ Նախարարությունից մի անգամ եկել են, բայց չեմ հիշում վառարանն այդ ժամանակ դրված էր, թե՝ չէ»։

Տուժողը պատմեց, որ կացարանում հակահրդեհային պաշտպանության միջոցներ չեն ունեցել, միայն շինարարական աշխատանքներ կատարելու բահերն են եղել։ 

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։

Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանըԻ՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան ՀայաստանումԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ Ֆինանսաբանկային համակարգին հրահանգել են խուճապի չմատնվել Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնիՌԴ-ում վթարի հետևանքով 9 մարդ է զոհվելՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 15 մարդ Ռուսները «մաքրում են» ԿուրսկըՎրաստանում իջեցվել են պետական դրոշները Պեսկովը կասկածում է, որ Հայաստանը հիպոթետիկորեն կարող է լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում միաժամանակ Բարձրաստիճան զինվորականներ են դատապարտվել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը դադարեցրել է Բաքվից Կազան թռիչքները Փաշինյանի առաջարկը ԱլիևինԼոռիում «Nissan» է կողաշրջվել, 1 մարդ մաhացել է․ ShamshyanԷլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ Թոշակառուները այս տարի ևս հավելյալ քեշբեք կստանան Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում. «Փաստ»Զանգվածային տարհանում, զոհեր. իրավիճակը՝ ԿալիֆոռնիայումՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Ո՞րն է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական գաղտնիքը. «Փաստ»Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան «Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էԷյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը. պատմության այս օրը (09 հունվար)Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan Գիշերը ուժեղ ցուրտ է լինելուՊետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՎթարի հետևանքով ջուր չի լինի
Ամենադիտված