Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մալթա՝ Հանրապետության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1811 - ծնվել է գերմանացի նշանավոր արևելագետ (իրանագետ, հայագետ) Ֆրիդրիխ Վինդիշմանը:

1883- ծնվել է  նկարիչ Հակոբ Կոջոյանը:

1914-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2–րդն անձամբ գնացել է Կարս, Սարիղամիշ և հանդիպում անցկացրել տարբեր դավանանքների ներկայացուցիչների և բնակչության հետ:

1922 - Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշել է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի՝ Անդրկովկասյան Սոցիալիստական ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն։

1940– վախճանվել է դասական գեղանկարիչ

Ստեփան Աղաջանյանը:

1971 —վախճանվել է խորհրդահայ նևրոլոգ և նևրոֆիզիոլոգ Սեմիոն Սարկիսովը:

2002- ամբողջ  հանրապետությունում, այդ թվում և մայրաքաղաքում տեղ են ունեցել զանգվածային հոսանքազրկումներ, որը  բացատրվել է բարձրավոլտ լարման հաղորդագծերի վթարով:

2006- երեկոյան Թբիլիսիի Վազիանի արվարձանից Հայաստան՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան է ուղևորվել Անդրկովկասում ռուսաստանյան զորախմբի թբիլիսյան կայազորի գույքով եւ տեխնիկայով բեռնված երկրորդ եւ վերջին գնացքը:

2007- Երևանում և Աթենքում շրջանառության մեջ է դրվել հայ-հունական համատեղ նամականիշերը, որոնց վրա պատկերված են երկու ժողովուրդների առասպելական աստվածուհիները՝ Անահիտը և Աֆրոդիտեն:

2009- Սլովակիայում անկացված «Միսսիս Գլոբ 2009» գեղեցկության մրցույթին հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչը` Գոհար Հարությունյանը:

 2018-Մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանը մերժել է  Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը:

2019- ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:

2022-Ժաննա Անդրեասյանը նշանակվեց ԿԳՄՍ նախարար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1048 –վախճանվել է  պարսիկ գիտնական Բիրունին:

1204 - վախճանվել է   հրեա փիլիսոփա Մայմոնիդը:

1250 - վախճանվել է   Գերմանիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդը:

1386– ծնվել է իտալացի քանդակագործ, Վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից մեկը համարվող Դոնատելլոն:

1504- ծնվել է Հռոմի Պապ Պիոս 5-րդը:

1522- Օսմանյան զորքերը գրավում են Հռոդոս կղզին։

1553 - ծնվել է Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 4-րդը:

1577- Անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկը Պլիմութից սկսել է իր շուրջերկրյա նավարկությունը։

1642 —հոլլանդացի նավագնաց Աբել Թասմանը դարձել է առաջին եվրոպացին, որը հայտնաբերել է Նոր Զելանդիան:

1754 - վախճանվել է   օսմանյան սուլթան Մահմուդ 1-ինը, և Օսման 3-րդն է դարձել  օսմանյան սուլթան։

1797– ծնվել է գերմանացի ճանաչված բանաստեղծ, հրապարակախոս և գրաքննադատ Հայնրիխ Հայնեն:

1862 - Ֆրեդերիկսբուրգի ճակատամարտում (ԱՄՆ Քաղաքացիական պատերազմ) Կոնֆեդերացիայի գեներալ Ռոբերտ Լին պարտության է մատնել հյուսիսցիների զորքերին։

1864–Պարագվայը պատերազմ է հայտարարել Բրազիլիային,  սկսվել է Պարագվայի պատերազմը:

1873– ծնվել է ռուս նշանավոր պոետ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ և պատմաբան Վալերի Բրյուսովը:

1937–ճապոնացիները գրավելով  Չինաստանի Նանկին քաղաքն իրականացրել են կազմակերպված զանգվածային սպանդ, որը տևել է 6 շաբաթ, սպանվել է մոտ 200 000 մարդ:

1941– Պերուի տարածքի Անդեր լեռներում գտնվող Պալկակոչա լճի մեջ սառցադաշտից պոկված սառցաբեկոր ընկնելու հետևանքով առաջացած  հեղեղի զոհ է դարձել մոտ 7000 մարդ:

1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում  Հունգարիան և Ռումինիան պատերազմ են հայտարարել ԱՄՆ-ին։

1947 - վախճանվել է  ռուս նկարիչ Նիկոլայ Ռերիխը:

1949 - Իսրայելի Քնեսեթը Երուսաղեմը հայտարարել է երկրի մայրաքաղաք։

1959- Արքեպիսկոպոս Մակարիոս 3-րդը դարձել է Կիպրոսի առաջին Նախագահը։

1974– Մալթան հայտարարվել է հանրապետություն:

1989 —Ռուսաստանում ստեղծվել է Վլադիմիր Ժիրինովսկու Լիբերալ Դեմոկրատական կուսակցությունը:

1989– ծնվել է ամերիկացի երգչուհի, երգահան և դերասանուհի Թեյլոր Սվիֆթը:

1996 - Քոֆի Անանն ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար։

2003 - Իրաքի Տիկրիտ քաղաքի շրջակայքում ձերբակալվում է Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնը։

Կ. Խաչիկյան

Օտարերկրացին Դիլիջանի անտառներում ընկել եւ կոտրել է ոտքը Ամերիկացիները ցանկանում են հասնել լիակատար հրադադարի ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ այս շաբաթ. The New York PostԳագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը Անի Երանյանն ու Մովսես Երեմյանն իրենց հնարավոր վերամիավորման մասին խոսակցություններ են առաջացրել՝ համատեղ զգացմունքային հոլովակով«Հայ երեխաները շատ տաղանդավոր են»․ համաշխարհային պրոֆեսորները հայ պատանի երաժիշտների մասին Արարատում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտումՕդի ջերմաստիճանը կբարձրանաԵվգենի Գուլեցկին հեռացել է «Ալաշկերտից» Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իսրայելը կարող է առաջիկա ամիսներին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած Թրամփի նախազգուշացմանը․ ReutersՎանաձորում այրվել է բնակելի տնակ Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար» ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս․ Bloomberg Ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ ՓաշինյանԲացահայտվել է Թրամփի երդմնակալության գլխավոր հովանավորը Զելենսկին վախենում է խաղաղությունից. Gazeta Թրամփը խոսել է Ուկրաինայի հարցով բանակցություններից ԱՄՆ-ի դուրս գալու մասին Սա է իրական Կիրանցը. Ոսկան Սարգսյան «Երաժշտություն հանուն ապագայի» և Վլադիմիր Սպիվակովի հիմնադրամների կրթաթոշակառուները հանդիսատեսին կներկայանան համատեղ համերգով Ուկրաինացի երեխաներին պատրաստում են՝ մասնակցելու ռազմական գործողություններին. WP Ռուսաստանը ողջունում է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները. Պեսկով Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սպասում են Սուրբ կրակի վառման արարողությանը «Toyota»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավnր կաԽոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակելի տնակ է այրվելԱՄՆ ՊՆ շտաբի պետը կփոխվի. Politico Վալոդյա Գրիգորյանը ստանձնել է Փարաքարի համայնքապետի պաշտոնը Անդրկովկասն ընդդեմ Ռուսաստանի. արդյո՞ք Մոսկվան գիտի թե ինչ պետք է անելԱպրիլի 21-ի անջատման հասցեները«Եթե ռուսները չլինեին...». Հայաստանում Ռուսաստանի մասին անսպասելի ճշմարտություն է բացահայտվելԻրանն ու Հայաստանը պետք է հարաբերությունները հասցնեն ռազմավարական գործընկերության մակարդակի Ազատ մամուլը դարձել է Փաշինյանի աչքի փուշը. միջոցներ են ձեռնարկում ԶԼՄ-ների դեմ Արցախցիների հարցերն ուզում են լուծել նրանց ձեռքովԵ՞րբ ներկել ձունՀիվանդանոց տեղափոխված 6 հոգուց 4-ն անչափահաս էԱնդրանիկ Քոչարյանը համաձայնության է եկել Փաշինյանի հետ Զբոսաշրջությունն անշեղորեն նվազում էՀայաստանը կոնֆլիկտ է հրահրում «Գազպրոմ»-ի հետՎրաստանում ավտովթարից երեք անչափահաս է մահացել«Սոլո» ակումբից 23-ամյա երիտասարդ է դանակաhարված տեղափոխվել հիվանդանոց«Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ»Ապրիլյան ձմեռ՝ ՆովոսիբիրսկումԻնչպե՞ս իրեն կդրսևորի Թրամփի վարչակազմը, և որքանո՞վ է այն հետաքրքրված Հարավային Կովկասով. «Փաստ»Ծանրամարտի ԵԱ․ այսօր ունենք երեք մասնակից Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Սա ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին առանձնապես չի անհանգստացնում․ Տիգրան Աբրահամյան Բանավոր դիվանագիտության ռեսուրսն արդեն սպառվում է. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Երեխաներս ու թոռնիկներս են ապրեցնում, Արսենի մասին բոլորին նաև իր քանդակած խաչքարերն են հիշեցնում». հրետանավոր Արսեն Մելքոնյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Մարտակերտում. «Փաստ»Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում
Ամենադիտված