Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերին պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն դոլար․ Տնտեսական աճի տեմպը նվազում է, մակրոցուցանիշների բացասական միտումները խորանում են․ Թադևոս Ավետիսյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված արտաքին գործոնների ազդեցությամբ՝ նախորդ երկու տարիներին արձանագրվող ՀՀ տնտեսական բարձր աճի կարճաժամկետ բնույթն արդեն իրողություն է։

Մասնավորապես՝ այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած տնտեսական ակտիվությունը կայուն նվազում է։ 2022թ․ առաջին ինը ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ի աճը կազմել է 12,3 տոկոս, իսկ 2023թ․ համադրելի ցուցանիշը նվազել է 2,8 տոկոսային կետով և կազմել է 9,5 տոկոս։ Հաջորդը՝ 2022թ․ հոկտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը,  նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կազմել է 17,5 տոկոս, ինչը հետագայում ունեցել է եռակի նվազում՝ 2023թ․ հոկտեմբերին կազմելով 6 տոկոս։

Ավելին, նույնիսկ ՀՆԱ-ի երկնիշին մոտ աճի պայմաններում, 2023թ․ հոկտեմբերի դրությամբ ՀՀ պետական պարտքը դարձավ 11 միլիարդ 116 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10,5 տոկոսով։ 2022թ․ հոկտեմբերին ևս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական պարտքն աճել է շուրջ 10 տոկոսով՝ հատելով 10 միլիարդ ԱՄՆ դոլարի շեմը։

Հիմա՝ արտաքին, պատահական գործոններով պայմանավորված ընդհանուր պահանջարկի աճի և ՀՆԱ-ի կառուցվածքի բացասական միտումների մասին․

Նախորդ տարվա համեմատ՝ 2022թ․ գրանցվել է ՀՆԱ-ի 12,64 տոկոս աճ ։ 2022թ․ ՀՆԱ-ի 12,64 տոկոս աճի վրա եղել են հետևյալ ոլորտային ազդեցությունները՝

-   գյուղատնտեսությունը, որն ազդել է բացասական՝ -0,07 տոկոսային կետով,

-   արդյունաբերությունը չնչին՝ +1,28 տոկոսային կետով,

-   շինարարությունը չնչին՝ +1,23 տոկոսային կետով,

-   առևտուրը և ծառայությունները էական՝ +9,34 տոկասային կետով։

Նախորդ տարվա 1-ին եռամսակի համեմատ՝ 2023թ․ 1-ին եռամսյակում գրանցվել է ՀՆԱ-ի 12,05 տոկոս աճ, որը կայուն նվազելով այս տարվա 3-րդ եռամսակին դարձել է 7,38 տոկոս ։

2023թ․ 3-րդ եռամսակում ՀՆԱ-ի 7,38 տոկոս աճի վրա եղել են հետևյալ ոլորտային ազդեցությունները՝

-   գյուղատնտեսությունը՝ ընդամենը +0,23 տոկոսային կետով,

-   արդյունաբերությունը ազդել է բացասական՝ -0,43 տոկոսային կետով,

-   շինարարությունը՝ +1,23 տոկոսային կետով,

-   առևտուրը և ծառայությունները էական՝ +6,34 տոկասային կետով։

Փաստորեն, 2022թ․ առևտրի և ծառայությունների ոլորտները, պահանջարկի առաջանցիկ ավելացմամբ պայմանավորված, ունեցել են առյուծի բաժին։ ՀՆԱ-ի ընդհանուր աճի 74 տոկոսն ապահովել են հենց այս ոլորտները։ Այս միտումը առաջանցիկ շարունակվել է նաև այս տարի։ 2023թ․ երրորդ եռամսյակում առևտրի և ծառայությունների ոլորտի ազդեցության բաժինը ՀՆԱ-ի աճի մեջ ավելացել է 12 տոկոսային կետով և կազմել է 86 տոկոս։

2023թ․ 3-րդ եռամսյակում արձանագրվել են ՀՆԱ-ի հետևյալ կառուցվածքը և 2022թ․ համեմատ բացասական միտումները՝

-   գյուղատնտեսություն՝ 11,7 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ նվազել է 2,1 տոկոսային կետով,

-   արդյունաբերություն՝ 15,1 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ նվազել է 2,3 տոկոսային կետով,

-   շինարարություն՝ 7,2 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ գրեթե չի փոխվել,

-   առևտուր և ծառայություններ՝ 58 տոկոս, որը 2022թ․ 3-րդ եռամսյակի համեմատ աճել է 4,8 տոկոսային կետով։

Փաստորեն, 2023թ․ ևս ՀՆԱ-ի կառուցվածքում առևտրի և ծառայությունների տեսակարար կշիռը դրսևորել է առաջանցիկ աճի միտում, իսկ իրական հատվածի (գյուղատնտեսություն, արդյունաբերություն) տեսակարար կշիռը՝ նվազման միտում։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2023թ․ 3-րդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալային աճեր են արձանագրվել գյուղատնտեսության ոլորտում (2022թ․ ընթացքում և 2023թ․ 1-ին կիսամյակում գրանցված էական անկումներից հետո), արդյունաբերության ոլորտից միայն հանքարդյունաբերության ճյուղում, իսկ մշակող արդյունաբերությունը ունեցել է զրոյական աճ։ Միջինից էականորեն բարձր և առաջանցիկ աճեր շարունակել են ունենալ՝

-   շինարարությունը՝ 32,2 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 12,3 տոկոսային կետով,

-   առևտրի ոլորտը՝ 36 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 16 տոկոսային կետով,

-   հյուրանոցային և հանրային սննդի ծառայություննները՝ 37,5 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 24,7 տոկոսային կետով,

-   զվարճությունների և հանգստի կազմակերպման ծառայություններ՝ 32,1 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 24,3 տոկոսային կետով,

-   սպասարկման այլ ծառայությունները՝ 27,2 տոկոս, որը 2022թ․ համադրելի ցուցանիշը գերազանցում է 4 տոկոսային կետով։

Փաստորեն, այս տարվա 3-րդ եռամսյակում ևս, ըստ տնտեսության ոլորտների արձանագրված ՀՆԱ-ի բարձր աճի միտումները հիմնականում պայմանավորված են առևտրի և ծառայությունների ոլորտների պահանջարկի ավելացմամբ, որը, ինչպես արդեն նշել եմ, արտաքին, պատահական գործոնների ազդեցության արդյունք է։

Չնայած 2023թ․ առաջին եռամսյակում տեղեկատվության և կապի ծառայությունների ոլորտը գրանցել է 50 տոկոս տպավորիչ աճ, սակայն 2022թ․ համադրելի ցուցանիշին զիջում է գրեթե 10 տոկոսային կետով։ Բարձր տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից առաջնային այս ոլորտում նկատվում է աճի տեմպերի էական նվազում։

Հատկանշական է նաև այն, որ 2022թ․ արձանագրված 47 տոկոս թռիչքաձև աճից հետո, 2023թ․ ընթացքում ֆինանսական ծառայություններն արդեն գրանցում են երկնիշ անկումներ՝ յուրաքանչյուր եռամսյակում շուրջ 10 տոկոսի չափով։ Եվ սա էականորեն պայմանավորված է արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպերի, ինչպես նաև արտերկրից ստացվող դրամական միջոցների էական նվազման միտումներով (օտարերկրյա դրամական միջոցների փախուստով)։

Մասնավորապես, 2023թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների չափերի տարբերությունը (զուտ ներհոսքը) կազմել է 568 միլիարդ դրամ, ինչը շուրջ 313 միլիարդ դրամով կամ 36%-ով նվազել է՝ 2022թ. համապատասխան ժամանակահատվածի համեմատ։

Հաջորդը, 2022թ․ հունվար-հոկտեմբերին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը (ընդհանուր արտահանման և ներմուծման հանրագումարը)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 66,4 տոկոսով, իսկ 2023թ․ համադրելի ցուցանիշը կազմել է ընդամենը 41,2 տոկոս՝ նվազելով 1,6 անգամ։

Ամփոփելով․ նախորդ տարի արձանագրված և այս տարի դեռևս շարունակվող տնտեսական բարձր աճը հիմնականում տնտեսական ընդհանուր պահանջարկի թռիչքաձև ավելացման արդյունք է, որը պայմանավորված է արտաքին, պատահական և կարճաժամկետ գործոններով։ Ընդ որում՝ այս գործոնները գնալով թուլանում են՝ հանգեցնելով տնտեսական աճի տեմպերի կայուն նվազման և առաջացնելով տնտեսական աճի ապահովման նոր ռիսկեր։

Ավելին՝ արձանագրված բարձր տնտեսական աճն այդպես էլ չկապիտալացվեց, չհանգեցրեց ՀՀ տնտեսական կառուցվածքի բարելավման և առաջարկի ներուժի ավելացման։ Հակառակը՝ խորանում են տնտեսության իրական հատվածի մակրոցուցանիշների բացասական միտումները։ Այս ամենին էլ գումարած տնտեսական անվտանգության անչափելի ռիսկերը՝ արտաքին աշխարհաքաղաքական ավելացող սպառնալիքների ֆոնին ․․․

Թադևոս Ավետիսյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Մահացել է Էստոնիայի նախկին նախագահը Գուրգեն Դաբաղյանը ընտանիքի հետ ամանորյա նոր ֆոտոշարք է հրապարակել Դանակահարություններ՝ Լոռու մարզում. վիրավորներից մեկը Արջուտի վարչական ղեկավարն է «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մեքենա է այրվել Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ պայքարի խորհրդանիշը Քանի՞ օր տանը կլինեք տոնական օրերին Էդուարդ Վարդանյանը նշել է, թե որոնք են Մախաչևի թույլ կողմերը Առինջ գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել, ընկել է. տուժածը հոսպիտալացվել էԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 1-ի համար Ինչ եղանակ է սպասվում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ Երևանում հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին, նրանցից մեկը, հայտնաբերվելուց օրեր անց, մահացել է ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ֆրանսիան, Լեհաստանը և Գերմանիան կչեղարկեն առանց վիզայի մուտքը վրացական դիվանագիտական ​​անձնագրերի համար «Գազպրոմը» այսօրվանից կդադարեցնի գազի մատակարարումըՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին․ կասկածվում է, որ նրանց նկատմամբ ոտնձգություն է եղել Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով Ինչպե՞ս դիմավորել 2025 թվականը, որպեսզի այն միանշանակ հաջողակ լինի Աթենքում նարկոթրաֆիքինգի համար ձերբակալել են Ալիևի զարմուհունՆեթանյահուն վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է. կա տուժածՀրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ Կասկադյորական ավտովթար Երևանում․ «BMW»-ն բախվել է հեղուկ գազի գովազդային վահանակին, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավորՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետՀրդեհ Արեգնադեմ գյուղում ՆԳՆ-ն պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը. Սարգսյան Պուտինը դիմել է ռուսներին ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ Ֆրանսիական օդուժը թիրախային հարվածներ է հասցրել Սիրիայում Իսլամական պետության դիրքերին (տեսանյութ) Առողջապահության նախարարն ուղերձ է հղել Ամանորի առթիվ (տեսանյութ)Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա Հենրիխ Մխիթարյանը Սաուդյան Արաբիայից լուսանկար է հրապարակել Խաղաղություն ու շատ սեր․ հայ զինվորի մաղթանքը Ամանորի առթիվ Հութիները հարձակվել են ամերիկյան «Հարրի Թրումեն» ավիակիրի և Թել Ավիվի օդանավակայանի վրա Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը․ Shamshyan Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքումԱմանորի նախաշեմին Պապիկյանն այցելել է սահմանագոտի, ծանոթացել է դիրքապահների կենցաղային պայմաններին Գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվել ուկրաինական օբյեկտներին Մառախուղ, մերկասառույց. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում 2 երկրաշարժ է եղել Կասպից ծովում․ մանրամասներ Արցախից տեղահանվածներից 11 հազար 412 անձ մեկնել են Հայաստանից ու չեն վերադարձելԾանոթ ու միարժամանակ անհայտ … մադժոնգՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Հյուսիսային Օսիայում 2 անօդաչու թռչող սարք է խոցվել Եվրամիությունը պատրաստ է հունվարի 1-ից դադարեցնել ռուսական գազի տարանցումը․ «ՌԻԱ Նովոստի» Կառավարությունում նախօրեին թեժ է եղել, պաշտոնանկություններ են լինելու
Ամենադիտված