Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՉԺՀ դեսպանը հնարավոր է համարում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի և «Խաղաղության խաչմերուկ»-ի շրջանակում փոխգործակցությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է: Հայաստանի եւ Չինաստանի միջեւ պատմական բարեկամությունը եւ պետությունների միջեւ ջերմ հարաբերությունները վերընթաց զարգանում են եւ բազմակողմանի բնույթ ունեն»,- ասել է Հակոբ Արշակյանը` ողջունելով հյուրերին խորհրդարանում:

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը` նշելով, որ հայ-չինական հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրում: Ըստ Ֆան Յոնգի` պետք է ակտիվացնել խորհրդարանական փոխգործակցությունը, հաճախակի դարձնել փոխայցերը:

 

ԱԺ փոխնախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը` ընդգծելով, որ երկկողմ փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը:

Միջխորհրդարանական փոխգործակցության շրջանակում նա առանձնակի կարեւորել է բարեկամական խմբերի աշխատանքը:

Կողմերն անդրադարձել են երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին: Շեշտադրվել է հատկապես տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, բարձր տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում փոխգործակցության խորացումը:

ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը` նշելով, որ այն ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի երկրների, միջազգային գործընկերների համար կարեւոր, արդյունավետ ծրագիր է:

Դեսպանն արձագանքելով` նշել է, որ կարող է դիտարկվել նաեւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» եւ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրերի շրջանակում փոխգործակցության հնարավորությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամներ Լենա Նազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Խաչատրյանը եւ Թագուհի Ղազարյանը:

Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են ԱԺ շենքում, եղել Ազգային ժողովի նիստերի դահլիճում, գրադարանում, ծանոթացել խորհրդարանի թանգարանի ցուցանմուշներին:

Դանակահարություններ՝ Լոռու մարզում. վիրավորներից մեկը Արջուտի վարչական ղեկավարն է «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում մեքենա է այրվել Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին Այսօր մեր ժողովրդի մեծագույն զավակներից` Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է․ պայքարի խորհրդանիշը Քանի՞ օր տանը կլինեք տոնական օրերին Էդուարդ Վարդանյանը նշել է, թե որոնք են Մախաչևի թույլ կողմերը Առինջ գյուղում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել, ընկել է. տուժածը հոսպիտալացվել էԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ հունվարի 1-ի համար Ինչ եղանակ է սպասվում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ Երևանում հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին, նրանցից մեկը, հայտնաբերվելուց օրեր անց, մահացել է ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Ֆրանսիան, Լեհաստանը և Գերմանիան կչեղարկեն առանց վիզայի մուտքը վրացական դիվանագիտական ​​անձնագրերի համար «Գազպրոմը» այսօրվանից կդադարեցնի գազի մատակարարումըՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին․ կասկածվում է, որ նրանց նկատմամբ ոտնձգություն է եղել Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին` 24 ժամ ռեժիմով Ինչպե՞ս դիմավորել 2025 թվականը, որպեսզի այն միանշանակ հաջողակ լինի Աթենքում նարկոթրաֆիքինգի համար ձերբակալել են Ալիևի զարմուհունՆեթանյահուն վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵրևանում վերելակը մոտ 3 մ բարձրությունից պոկվել և ընկել է. կա տուժածՀրավառությունն անհրաժեշտ է իրականացնել օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ Կասկադյորական ավտովթար Երևանում․ «BMW»-ն բախվել է հեղուկ գազի գովազդային վահանակին, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ կա վիրավորՄիրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետՀրդեհ Արեգնադեմ գյուղում ՆԳՆ-ն պետության կայունության ու ներքին անվտանգության պատասխանատու հիմնական ինստիտուտներից է և մշտապես պատրաստ է պատվով կատարելու իր այդ առաքելությունը. Սարգսյան Պուտինը դիմել է ռուսներին ԶՈՒ ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների հանձնել է խրախուսական նվերներ Ֆրանսիական օդուժը թիրախային հարվածներ է հասցրել Սիրիայում Իսլամական պետության դիրքերին (տեսանյութ) Առողջապահության նախարարն ուղերձ է հղել Ամանորի առթիվ (տեսանյութ)Ոչ բարեկամ երկիրների միակողմանի պահանջները կվտանգեն ՀՀ անկախությունը և անվտանգությունը․ Արամ Ա Հենրիխ Մխիթարյանը Սաուդյան Արաբիայից լուսանկար է հրապարակել Խաղաղություն ու շատ սեր․ հայ զինվորի մաղթանքը Ամանորի առթիվ Հութիները հարձակվել են ամերիկյան «Հարրի Թրումեն» ավիակիրի և Թել Ավիվի օդանավակայանի վրա Երևանում բախվել են «Mercedes»-ը, «BMW»-ն և «Nissan»-ը․ Shamshyan Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքումԱմանորի նախաշեմին Պապիկյանն այցելել է սահմանագոտի, ծանոթացել է դիրքապահների կենցաղային պայմաններին Գերճշգրիտ զենքերով հարվածներ են հասցվել ուկրաինական օբյեկտներին Մառախուղ, մերկասառույց. ինչ եղանակ է սպասվում առաջիկայում 2 երկրաշարժ է եղել Կասպից ծովում․ մանրամասներ Արցախից տեղահանվածներից 11 հազար 412 անձ մեկնել են Հայաստանից ու չեն վերադարձելԾանոթ ու միարժամանակ անհայտ … մադժոնգՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Հյուսիսային Օսիայում 2 անօդաչու թռչող սարք է խոցվել Եվրամիությունը պատրաստ է հունվարի 1-ից դադարեցնել ռուսական գազի տարանցումը․ «ՌԻԱ Նովոստի» Կառավարությունում նախօրեին թեժ է եղել, պաշտոնանկություններ են լինելուԻնչևէ, 2 տարի առաջ Արցախում սովի, անարդարության և գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ Ճանապարհորդը Հայաստանում խարդախ սխեմաներ է բացահայտել
Ամենադիտված