Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթողը պետք է լինի հայկական ֆուտբոլը. հաղթի՛ր հանուն ֆուտբոլի. Ռոբերտ Արզումանյանը՝ ՀՖՖ ընտրությունների մասին

ՍՊՈՐՏ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն անդրադարձել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների թեմային։

«Մեր ֆուտբոլային աշխարհը կանգնած է նոր ղեկավարի ընտրության առջև, որն առաջնորդելու, ղեկավարելու և առաջ է տանելու այն իր բարեփոխումներով և կառավարմամբ։

Մի փոքր առաջ ընկնեմ և ասեմ, որ ես չունեմ կանխակալ վերաբերմունք ոչ մի թեկնածուի հանդեպ, միշտ գործել եմ հանուն արդարության և հայկական ֆուտբոլի, և հարգում եմ բոլորին, ովքեր առաջնորդվում են արժեքներով։

Ճանաչում եմ թեկնածուներին և անձնական մակարդակում համարում երկուսին էլ լավ մարդ։ Դեմ եմ գործողությունների ընդդեմ սկզբունքով առաջնորդվելուն, այլ՝ հանուն ֆուտբոլի։

Դատարկաբանություն և անընդունելի եմ համարում հանել ակումբն ընդդեմ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի։

Ես այժմ չեմ խոսի ծրագրերի մասին, քանի որ վստահ եմ՝ յուրաքանչյուր ծրագիր, մոդել, մեթոդիկա իրագործում են ճիշտ աշխատանքի և որն ամենակարևորն է՝ ճիշտ մարդկային ռեսուրսի, ներքին սոլիդարության շնորհիվ։

Բայց այս ամենի հիմքում ընկած է ամենակարևորը՝ մենտալիտետը․ աշխատանքային մտածելակերպ, որ պետք է ունենա հենց կառավարողը և կոնսոլիդացնի այդպես մտածող և ունակ մարդկանց, և հենց այդ մարդկային ռեսուրսով, որոնք
տիրապետում են աշխատանքին, առաջնորդվի և իրականացնի ծրագրերը։

Բայց տեսնում եմ հակառակ մտածելակերպի դրսևորումներ թեկնածուներից մեկի գործողություններում, թեկուզ և փոքր, բայց մշտապես կրկնվող։

Իսկ փոքր բաներում են հենց դրսևորվում մեծ գործեր անելու անհնարինությունը։

1.Կառավարում, առաջնորդվելով  like  հավաքելու, քննադատությունից (comment-ից) փախչելու մենտալիտետով, ինչի հետևանքով իրապես անհնարին է դառնում կոնսոլիդացնել և ճիշտ աշխատել նպատակներին հասնելու համար, ընտրությունդ դառնում է ձև, այլ ոչ նպատակին հասնելու միջոց։ Գործում է դեմ, այլ ոչ հանուն սկզբունքը։

2.Օբյեկտիվ գնահատական տալու ստացված և չստացված աշխատանքի անկարողություն, որի հետևանքով էներգիան և աշխատանքը ուղղվում են պատճառաբանություններ գտնելուն, պոպուլիստական քայլեր անելուն, այլ ոչ իրական պատճառները հասկանալուն, ինչը կտանի խնդիրների լուծմանը։ Չես հաղթում պրոցեսում՝ պարտված ես վերջնարդյունքում։ Նպատակը դառնում է միջոց։ Աշխատում է ընդդեմ, այլ ոչ հանուն սկզբունքը։

3.Փորձ մրցակից թեկնածուին կապել նախկին բարքերի հետ՝ այդ կերպ փորձելով կասեցնել աջակցություն ստանալու հավանականությունը շատ պարզ պատճառով։ Սակայն, նախկին բարքերը դրսևորվում են մտածելակերպով և գործողություններով, այլ ոչ բարձրաձայնելով։ Աշխատում է ընդդեմ, այլ ոչ հանուն սկզբունքը։

Անկախ ամեն ինչից՝ ես կհամարեմ հաղթանակ, եթե ընտրողն առաջնորդվի մտքի ու սրտի թելադրանքով։

Անկախ նրանից, թե ինչ է լինելու քվեարկության արդյունքում հաղթողի անուն և ազգանունը, հաղթողը պետք է լինի հայկական ֆուտբոլը։

Հաղթի՛ր հանուն ֆուտբոլի»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արզումանյանը։

 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության համար առաջադրված է երկու թեկնածու` գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Արաս Օզբիլիզը:

Ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:

Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց էՀրդեհ ավտոմեքենայում․ մանրամասներ
Ամենադիտված