Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռուսաստան՝ Հեռահար ավիացիայի օր, Ուկրաինա՝ Կապի զորքերի և շտաբային մասնագետների օր, ճապոնիա՝ Գահից հրաժարված կայսրի ծննդյան օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1876 - Սուլթան Աբդուլ Համիդը հրատարակել է Օսմանյան կայսրության առաջին սահմանադրությունը։

1908 –ծնվել է  կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը, որի լուսանկարած անձանց թվում են Եղիսաբեթ 2-րդը, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն, Ալբերտ Էյնշտեյնը և Հեմինգուեյը, ինչպես նաև Չերչիլը։

1918- հայ-վրացական պատերազմի ընթացքում  հայկական զորքերն ամրացել են Սադախլոում:

-Իրանը երկու հայերից և երկու մուսուլմաններից բաղկացած խումբ է ուղարկել Նախիջևան, որպեսզի վերջիններս խաղաղություն հաստատեն հայերի և ադրբեջանցիների միջև։

1928 – ծնվել է նշանավոր երգչախմբային դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը:

1991-ԽՍՀՄ-ի քայքայման արդյունքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանը պաշտոնապես գրավել է ԽՍՀՄ-ի տեղը։

1994 - ԼՂՀ Գերագույն Խորհրդի կողմից Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է անկախ Արցախի Հանրապետության առաջին նախագահ։

2006- Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է պետական օրհներգի մասին օրինագիծը, որով ամրագրվել է, որ ներկա հիմնը՝ «Մեր հայրենիք»-ը, ուժի մեջ է «մինչև Հայաստանի նոր օրհներգի տեքստը և երաժշտությունն օրենքով սահմանելը»:

2010- ընդդիմությանը եթեր տրամադրող «Գալա» հեռուստաընկերությունը չի ստացել հեռարձակման արտոնագիր։

2010– վախճանվել է գրող, արձակագիր, թարգմանիչ Ստեփան Ալաջաջյանը:

2011 – վախճանվել է նկարիչ, դիզայներ, լուսանկարիչ Կամո Նիգարյանը։

2014-Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանը պաշտոնապես միացել է ԵԱՏՄ-ին:

2019-Ոստիկանները Չեխիայից Հայաստան են բերել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն, Նարեկ Սարգսյանին, նույն ինքը՝ Ֆրանկլին Գոնսալեսին, որը մեղադրվել է ապօրինի զենք պահելու ու թմրանյութերի շրջանառության մեջ։

2020-վախճանվել է ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրեասյանը, ով Հայաստանի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է եղել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

484 —Գուներիխի մահից հետո վանդալների թագավոր է դարձել Գունտամունդը։

558 —Խլոտար 1-ինն ավարտել է Ֆրանկյան թագավորության միավորումն իր իշխանության տակ։

1672 —իտալացի աստղագետ Ջովանի Կասսինին հայտնաբերել է Սատուրնի հերթական արբանյակը՝ Ռեյան։

1732 —ծնվել է անգլիացի տեքստիլ արդյունաբերող և գյուտարար Ռիչարդ Արկրայտը։

1777 —ծնվել է Ռուսական կայսրության ցար Ալեքսանդր 1-ինը։

1783 —Ջորջ Վաշինգտոնը դադարել է հանդիսանալ Կոնտինենտալ բանակի գերագույն գլխավոր հրամանատար։

1799 —ծնվել է ռուս մեծանուն նկարիչ Կարլ Բրյուլովը։

1804 –ծնվել է  ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովը։

1805 —ծնվել է Նյու-Յորքի մորմոնների եկեղեցու հիմնադիր Ժոզեֆ Սմիթը։

1871– Կահիրեում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայի առաջնախաղը:

1888– հոլանդացի աշխարհահռչակ գեղանկարիչ Վինսենթ վան Գոգը կտրել է իր ականջը և նվիրել այն մի անառակ կնոջ:

1900 —Ռեդժինալդ Փասսենդենն աշխարհում առաջին անգամ իրականացրել է ձայնային ռադիոհերարձակում։

1913 —մի քանի խոշոր բանկերից կազմակերպվել է ԱՄՆ-ի Ռեզերվային ֆեդերալ համակարգը, ներկայումս այդ բանկերն իրավունք ունեն իրականացնել դոլլարի էմիսսիա։

1931 —ծնվել է ԽՍՀՄ թատրոնի և կինոյի արտիստ Լև Դուրովը։

1933 —ծնվել է Ճապոնիայի կայսր Ակիխիտոն։

1947-Bell Labs ընկերությունը ցուցադրել է առաջին տրանզիստորը։

1953 —ԽՍՀՄ-ում գնդակահարվել են Բերիան, Մերկուլովը, Կոբուլովը, Գոգլիձեն, Մեշչիկը, Դեկանոզովը և Վլադզիմիրսկին։

1972– փրկվել են վթարի ենթարկված Ուրուգվայի զինուժի 571 չվերթի ողջ մնացած ուղևորները, որոնք անմարդաբնակ վայրում կենդանի մնալու համար ստիպված են եղել ուտել զոհվածների դիակները։

1972– Նիկարագուայի մայրաքաղաք Մանագուայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 10 00 մարդ, ևս 20 000-ը վիրավորվել են:

1986 —յոթամյա Գորկովյան աքսորից հետո Մոսկվա է վերադարձել ակադեմիկոս Անդրեյ Սախարովը։

1990 —տեղի է ունեցել Սլովենիան Հարավսլավիայից անկախանալու հանրաքվեն, որի ժամանակ անկախացմանը կողմ է արտահայտվել քվեարկողների  95 %-ը։

2000– ՖԻՖԱ-ն «Ռեալ Մադրիդ» ակումբին է հանձնել «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակը:

2013 —վախճանվել է հրաձգային զենքի ռուս նախագծող Միխաիլ Կալաշնիկովը։

Կ. Խաչիկյան

Մոսկվան մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին սպասում է ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներիԿոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր, եթե ապրում ես կոյուղի չունեցող համայնքում, բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը՝ Արևից․ ՓաշինյանՀանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարՀենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներինԹուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է
Ամենադիտված