Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեկտոր փոխելու վարկածը եկեք բացառենք, դա հեքիաթի ոլորտից է, իսկ դեմարշ անելը հիմարություն էր. Լեւոն Զուրաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալը հետնահանջ կարելի է համարել, բայց ինքը նահանջել է մի քաղաքականությունից, որն ի սկզբանե, սխալ էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

«Ես բազմիցս ասել եմ, որ անընդունելի կեցվածք է, երբ դու լինելով լիարժեք անդամ որեւէ կազմակերպության, չես գնում, այդ կազմակերպության աշխատանքներին չես մասնակցում եւ քո լծակները չես օգտագործում այդ կազմակերպության որոշումների վրա ազդելու նպատակով: Բոյկոտի իմաստը ո՞րն է: Հենա, ընդհանրապես դուրս արի, եթե դա ճիշտ է, կամ եթե մնում ես այդ կազմակերպությունում, կլինի դա ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, կամ ԵԱՏՄ-ն, քո պարտավորությունն է գնալ եւ պաշտպանել քո ազգային շահը՝ ինչ ծանր գին էլ նստի քո վրա: Բայց ինքը հրաժարվել էր դրանից»,- ասաց նա:

Զուրաբյանը նման մոտեցման համար մի քանի վարկած առաջ քաշեց.

 

«Վարկած համար 1. Ինքը նախապատրաստում է դուրս գալը այդ կազմակերպություններից եւ աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձ է նախատեսում՝ ՌԴ-ից դեպի Արեւմուտք: Իրատեսության առումով դա աշխատող վարկած չի կարող լինել, որովհետեւ ակնհայտ է, որ այն մղձավանջային վիճակում, որ հայտնվել ենք, այդ շրջադարձն իմաստ կունենար, եթե Արեւմուտքը պատրաստ լիներ եւ նպատակ ունենար կամ ռազմականորեն միջամտել Հայաստանի օգտին, ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի, կամ այնպիսի զենքի մատակարարումներ իրականացնի, որը ռազմավարական բալանսը կփոխի հօգուտ Հայաստանի: Երկու տարբերակն էլ հեքիաթային ոլորտից են: Արեւմուտքը, որ առանց այ էլ շատ լուրջ  աշխարհաքաղաքական հակամարտություններում գերբեռնված է եւ սպառել է իր զինամթերքի պաշարը, հասկանալի է, որ նման ծրագիր չունի: Հետեւաբար, եկեք առաջին վարկածը միանգամից բացառենք, եթե իհարկե, գործ չունենք խելագարի հետ, որ հավատում է ինչ-որ հեքիաթների»,-ասաց Զուրաբյանը:

Երկրորդ վարկածը, ըստ նրա այն, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է դեմարշ անել, ցույց տալ իր դժգոհությունը՝ բոյկոտելով, ավելի ցցուն ձեւով հայնելով իր բողոքը եւ ինչ-որ իմաստով մեսիջ ուղարկել, որ տեսեք, եթե դուք մեր պահանջը չեք կատարում, մենք էլ ուրիշ տարբերակներ ունենք խաղալու եւ  դա ստիպի այդ կառույցներում գործընկերներին վերանայել իրենց քաղաքականությունը:

«Դեմարշի քաղաքականությունն ուղղակի հիմարություն է, որովհետեւ նման կազմակերպություններում, մանավանդ քեզանից մի 10 անգամ ավելի մեծ կշիռ ունեցող գործընկերների հետ դեմարշների լեզվով խոսելը տալիս է լրիվ հակառակ արդյունքը»,-ասաց Զուրաբյանը:

Նա ընդգծեց, որ եթե Փաշինյանն զգացել է իր սխալը եւ դրա համար մեկնել է Սանկտ Պետերբուրգ, պա այնքան էլ ճիշտ չի լինի մեղադրել նրան իր սխալը շտկելու համար:

Ատոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանըԻ՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան ՀայաստանումԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ Ֆինանսաբանկային համակարգին հրահանգել են խուճապի չմատնվել Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնիՌԴ-ում վթարի հետևանքով 9 մարդ է զոհվելՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 15 մարդ Ռուսները «մաքրում են» ԿուրսկըՎրաստանում իջեցվել են պետական դրոշները Պեսկովը կասկածում է, որ Հայաստանը հիպոթետիկորեն կարող է լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում միաժամանակ Բարձրաստիճան զինվորականներ են դատապարտվել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը դադարեցրել է Բաքվից Կազան թռիչքները Փաշինյանի առաջարկը ԱլիևինԼոռիում «Nissan» է կողաշրջվել, 1 մարդ մաhացել է․ ShamshyanԷլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ Թոշակառուները այս տարի ևս հավելյալ քեշբեք կստանան Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում. «Փաստ»Զանգվածային տարհանում, զոհեր. իրավիճակը՝ ԿալիֆոռնիայումՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Ո՞րն է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական գաղտնիքը. «Փաստ»Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան «Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էԷյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը. պատմության այս օրը (09 հունվար)Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan Գիշերը ուժեղ ցուրտ է լինելուՊետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՎթարի հետևանքով ջուր չի լինիԿալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվել
Ամենադիտված