Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մարզեր չի գնում, որ բոլորին չհանի պաշտոնից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արմավիրի և Լոռու մարզերում Նիկոլ Փաշինյանի ցույց տված ներկայացումից հետո վարչապետն առժամանակ դադարեցրել է մարզեր այցելելն ու դպրոցների և այլ հաստատությունների շինարարության ուսումնասիրությունները՝ հասկանալով, որ յուրաքանչյուր դեպքում ստիպված է լինելու իր որևէ մի մերձավոր պաշտոնյայի հեռացնել պաշտոնից։

Հիշեցնենք՝ Փաշինյանն Արմավիրում հեռացրել էր մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին, Լոռիում՝ Արամ Խաչատրյանին, և այժմ գործող իշխանությունները կանգնել են բավականին լուրջ խնդրի առաջ. չունեն համապատասխան թեկնածուներ այդ պաշտոններին նշանակելու համար։ Եթե Արմավիրի դեպքում իրավիճակը փոքր-ինչ ավելի հարմար է, մտադիր են այդ պաշտոնին նշանակել Արմավիրի գործող քաղաքապետ Դավիթ Խուդաթյանին, իսկ նրա տեղակալներից մեկին նշանակել Արմավիրի քաղաքապետ, սակայն քաղաքի ամբողջական կառավարումը թողնել Խուդաթյանի ձեռքերում, ապա Լոռու մարզում իսկական կրիզիս է։

Փաշինյանը նույնիսկ ուժայիններից չի կարողանում մարդ գտնել` մարզպետի պաշտոնում նշանակելու համար, փոխարենը հանձնարարել է պետական վերահսկողական ծառայությանը ուսումնասիրություններ իրականացնել քաղաքաշինության կոմիտեում՝ պետական բյուջեի միջոցներով կառուցվող մի շարք հանրակրթական ու մարզամշակութային հաստատությունների կառուցման աշխատանքների, ինչպես նաև՝ դրանց նախագծման, հեղինակային և տեխնիկական հսկողության նպատակներով հատկացված պետական միջոցների կառավարման օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակներով։

Նույնիսկ առերևույթ թեթև շրջայցի ժամանակ Փաշինյանն ինքն անձամբ արձանագրել էր բազմաթիվ խախտումներ։ Ի դեպ, երեկ համացանցում տեղեկություն է հայտնվել Արմավիրի մարզի Արագած բնակավայրի միջնակարգ դպրոցի մարզահամալիրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Փաշինյանը, հիշեցնենք, քանդել էր ցնցուղը և փոխանցել ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանին` պարզելու համար, թե ի՞նչ արժե ցնցուղը, և ինչ գումար է նախատեսված` ըստ պայմանագրի։ Մասնավորապես հայտնի է դարձել, որ մեկ` չափազանց վատ որակի ցնցուղը շինարարական ընկերությունը գնել է 72 հազար դրամով, մինչդեռ այդպիսի ցնցուղներ կարելի է գնել ցանկացած շինարարական խանութից` առավելագույնը 1000-1500 դրամով։

Ընդամենն այս մեկ դրվագը ցույց է տալիս, թե ինչպես են վատնում պետական բյուջեի միջոցները, և ինչ է իրականում տեղի ունենում ոչ միայն դպրոցաշինության, այլ նաև` պետական բյուջեով կապիտալ շինարարության ոլորտում։

Աննա Սիմոնյան

Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձիԻջևանում 15 տարեկան տղայի են դանակահարել. ավտովթար ու վիճաբանություն (տեսանյութ)«40 տարիս լրացավ, 40 գարուն շուտ անցավ». Հովհաննես Դավթյանը նշում է ծննդյան տարեդարձը ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը Էմանուել Ագբադուն «Ռեյմսից» տեղափոխվել է «Վուլվերհեմփթոն». պաշտոնական Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանըԻ՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան ՀայաստանումԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ Ֆինանսաբանկային համակարգին հրահանգել են խուճապի չմատնվել Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնիՌԴ-ում վթարի հետևանքով 9 մարդ է զոհվելՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 15 մարդ Ռուսները «մաքրում են» ԿուրսկըՎրաստանում իջեցվել են պետական դրոշները Պեսկովը կասկածում է, որ Հայաստանը հիպոթետիկորեն կարող է լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում միաժամանակ Բարձրաստիճան զինվորականներ են դատապարտվել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը դադարեցրել է Բաքվից Կազան թռիչքները Փաշինյանի առաջարկը ԱլիևինԼոռիում «Nissan» է կողաշրջվել, 1 մարդ մաhացել է․ ShamshyanԷլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ Թոշակառուները այս տարի ևս հավելյալ քեշբեք կստանան Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում. «Փաստ»Զանգվածային տարհանում, զոհեր. իրավիճակը՝ ԿալիֆոռնիայումՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Ո՞րն է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական գաղտնիքը. «Փաստ»Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան «Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էԷյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը. պատմության այս օրը (09 հունվար)Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan Գիշերը ուժեղ ցուրտ է լինելուՊետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»
Ամենադիտված