Արմեն Աբազյանը վարչապետի որոշմամբ վերանշանակվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱյսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԱԱծ տնօրեն նշանակվեց Արմեն Աբազյանը:
Նշենք, որ քիչ առաջ նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանը ազատվել էր ԱԱծ տնօրենի պաշտոնից:
Հիշեցնենք, որ Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնում էր նշանակվել 2020 թվականի նոյեմբերին։
Ավելի վաղ նա նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում, սակայն մեկ օր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր ՔԿ կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից և նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։