Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարմիր գծերի» վարձավճարների դրույքաչափերը հիմնավորված չեն. Դրանք պետք է վերացնել. հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սկսած 2016 թվականից առ այսօր Երևան քաղաքում լուրջ հիմնախնդիր են համարվում վճարովի կայանտեղի կոչված «կարմիր գծերի» համար ամեն տարի սահմանվող ապօրինի պարտադիր վճարները: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ՔՀԿ-ների կառավարման խորհուրդը:

Հայտարարությունում, նաեւ ասվում է «Ի սկզբանե այդ իրավակարգավորումը եղել է ապօրինի, ինչը երկար տարիներ եղել է քաղաքացիական հասարակության քննադատության լուրջ թիրախ: Այդ ապօրինի  «կարմիր գծերն» անվանելով ապօրինի`  օրվա իշխանությունները պայքարում էին դրա դեմ և խոստանում ժողովրդին, որ իշխանության գալուց կվերացնեն այդ ապօրինի «կարմիր գծերը»:

Ցավոք այդպես չեղավ: Թեև մեր բազմաթիվ ահազանգերի ու առաջարկությունների հիման վրա դրանց կիրառումը հանվեց ողջ հանրապետության տարածքից և սահմանափակվեց միմիայն Երևան քաղաքի 2 վարչական շրջանի տարածքով՝ Արաբկիր և Կենտրոն, սակայն հիմնախնդիրը լուծում չստացավ: Փոխանակ նոր քաղաքական իշխանությունները կարգավորեին հիմնախնդիրը ողջամիտ լուծումներով, հակառակը  հիմնախնդիրը էլ ավելի բարդացրեցին և այդ ապօրինի «կարմիր գծերի» համար սահմանվող դրույքաչափերը սկսած 2024 թ. հունվարի 1-ից բազմապատկվեցին:

Այսպես, 2023 թ. դեկտեմբերի 26-ին կայացած Երևան քաղաքի ավագանու նիստին ընդունվեց Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին Երևանի ավագանու 26.12.2023 թ. թիվ 43-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում):

Հիմնականում համամիտ լինելով Որոշմամբ սահմանված տեղական վճարների դրույքաչափերի տրամաբանության և դրույքաչափերի հետ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խնդրահարույց և չհիմնավորված է բնութագրում Որոշման հավելվածի 29-րդ մասով սահմանված Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար սահմանված վճարների դրույքաչափերի բազմապատիկ անգամ բարձրացումը 2023 թ. դրույքաչափերի համեմատությամբ:

Կոալիցիան իր այդ կարծիքը հայտնել էր նաև Երևանի քաղաքապետարանում 2023 թ. դեկտեմբերի 1-ին կայացած Որոշման հանրային քննարկման ժամանակ, ինչպես նաև իր կարծիքը տեղադրել էր ՀՀ արադարադատության նախարարության պաշտոնական կայքէջում՝ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների հարթակում:

Իր այդ կարծիքին զուգահեռ Կոալիցիան գտնում է, որ Որոշմամբ կագավորվող վճարովի կայանատեղիների համար տեղական վճարի կիրառումը գործող ձևաչափով (կարմիր գծերի գծանշմամբ) և բովանդակությամբ չեն համապատասխանում ՀՀ սահմանադրությանն ու օրենսդրությանը և դրանցով խախտվում են առնվազն 10 իրավական նորմատիվ ակտերի համապատասխան դրույթները և հատկապես ՀՀ սահմանադրության (2015 թ. փոփոխություններով) սեփականության իրավունքի մասին 60-րդ հոդվածի 8-րդ մասով և ազատ տեղաշարժվելու իրավունքի մասին 40-րդ հոդվածի 4-րդ մասով հռչակված իրավունքները:

Ըստ այդմ, փաստորեն ներկայում կիրառվող պրակտիկային համաձայն և Որոշմամբ սահմանված իրավակարգավորումներով ՀՀ քաղաքացիները տեղական վճար են մուծում մի ծառայության (այսպես կոչված «կարմիր գծերի») համար.

որոնք ՀՀ օրենսդրության բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին համապատասխան վճարովի կայանատեղիներ չեն և չեն համապատասխանում քաղաքաշինական նորմերին, որոնցով սահմանված է, որ վճարովի կայանատեղին ինժեներական կառույց է ճանապարհների երթևեկելի մասից դուրս՝ առանձին ապահովված մուտքով և ելքով և երաշխավորում է այդտեղ կայանած ավտոմեքենաների անվտանգությունը,

ավելին, այդ «կարմիր գծերը» գծված են ճանապարհային երթևեկության 1-ին գծերի վրա, ինչով խոչընդոտում են ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված իրավակարգավորումներին,

ըստ էության այդ «կարմիր գծերում» ոչ մի ծառայություն էլ չի մատուցվում և չի երաշխավորվում այդտեղ կայանած ավտոմեքենաների անվտանգությունը,

այդ «կարմիր գծերի» համար սահմանված վարձավճարների դրույքաչափերը հիմնավորված չեն և տասնապատիկ գերազանցում են երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններին համահունչ ՀՀ քաղաքացիների գնողականության մակարդակը:

Երևանի քաղաքապետարանի կողմից այսպիսի քաղաքականության շարունակական վարումը բնութագրում ենք ոչ օրինական և արդյունավետ կառավարման չափորոշիչներին ոչ համապատասխան, ինչը ոչ միայն չի նպաստելու Երևանի կենտրոնի բեռնաթափմանը, և ուղղված չէ երևանցու խնդիրների լուծմանը, այլ միանշանակորեն նպաստելու է Երևան քաղաքի բյուջեի եկամուտների ձևավորման շրջանակում կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը: Այդ քաղաքականությամբ Երևանի ավագանին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը փորձում են Երևանի կենտրոնի բեռնաթափման ուղղությամբ իրենց անգործությունը թոթափել և դա բարդել ՀՀ քաղաքացների վրա:

Ելնելով վերոհիշյալից, կոչ ենք անում Երևանի ավագանուն.

Կասեցնել Որոշման 29-րդ մասի գործողությունը և վերացնել դա ամբողջությամբ,

Երևանի կենտրոնի բեռնաթափման նպատակով նախատեսել շինարարական նորմերով նախատեսված ստորգետնյա և վեգետնյա վճարովի կայանատեղիների կառուցումը Երևանի կենտրոնում՝ առնվազն 4-5 հատ և այլ վարչական շրջաններում,

Գործուն միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքում քաղաքաշինական նորմերի խիստ պահպանման ուղղությամբ,

խիստ վերահսկողություն սահմանել Երևան քաղաքում կառուցվող բազմաթիվ շենքերը սեփական կայանատեղիներով կառուցապետելու պահանջների կատարման, ավտոկայանտեղիների համար դրանց կից հատվածներում ազատ տարածքներ թողնելու քաղաքաշինական նորմերը պահպանելու ուղղությամբ:

Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ» Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ» 2 զոհ և վիրավորներ․ ողբերգական վթար՝ Ուշիի ոլորաններումԿոտայքի մարզում Հնդկաստանի քաղաքացին «Nissan»-ով բախվել է ծառերին, ապա՝ երկաթե արգելապատնեշին ԱՄՆ գործողությունները կարող են կաթվածահար անել ՄՔԴ-ի աշխատանքը. The Guardian Սևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2,800կգ ձուկ է առգրավվել Փամփուշտներով ատրճանակով տղամարդու են հայտնաբերել «Զվարթնոց» օդանավակայանում. ով է նա Մանկապարտեզում երեխա է մահացել, կասկածյալը՝ դայակն է․ ՌԴՍտեփանավանի «Վահագն Ռեզորթ» հյուրանոցից 7 հեռուստացույց են գողացելՔննարկվել է Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցըԻ՞նչ է կատարվում ՈսկեպարումՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ հունվարի 25-ին ազատ կարձակի իսրայելցի պատանդների երկրորդ խմբին Ինչո՞ւ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս եկավ ԱԺ-ում UFC. Արման Ծառուկյանը մնացել է դասակարգման առաջին տեղում Լավրովը կայցելի Հայաստան․ մշակվում է նաև այլ բարձրաստիճան պաշտոնյայի այցը Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ դադարեցնելով ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը ՀՀ ՊՆ-ն՝ նոր փոփոխությունների մասին Ներկայացվել է Փարաջանովի՝ Մարկոս Գրիգորյանին նվիրած կարպետը «Սա գործ չի»․ ոստիկանները NewDay-ի օպերատորին ձեռնաշղթաներով տարան ԱԺ֊ից (տեսանյութ)Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դմիտրի ԽառատյանինՓաշինյանը ֆեյք-կուսակցությունների նոր խմբաքանակ է ստեղծում Ի՞նչ է սպասվում Արարատ Միրզոյանին Մոսկվայում Մանկապարտեզից տարհանվել է 117 սան և 29 աշխատակիցՈւկրաինական պատերազմի ձգվող պարույրը. «Փաստ»Գենետիկական ուսումնասիրությունը բացահայտել է հայերի ծագումը Հյուրանոց է այրվել, 10 մարդ մաhացել է, 32-ը՝ վիրավnրվելԱնշնորհակալը. քանի՞ միլիարդի ներդրում է արել Ռուսաստանը Հայաստանում, որին Փաշինյանը հատուցեց դավաճանությամբ և դեպի ԵՄ կուրսով Ստալինի «իսկական» հայրը. ի՞նչ են գտել գենետիկները ժողովուրդների առաջնորդի ԴՆԹ անալիզումԻ՞նչը կամ ո՞վ կկարողանա Հայաստանի կյանքում փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»ՌԴ-ում միանգամից երկու երկրաշարժ է գրանցվելՊԵԿ-ից պարզաբանել են՝ ովքեր պետք է 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 2025 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր Հին հայկական Կոմմագենի թագավորությունը. Աշխարհի ո՞ր մեծ հրաշքն է թողել այն իրենից հետոՀրդեհ՝ Մասիսի երկաթուղային կայարանում Միացյալ Նահանգների հետ դաշինքը «հովանոց» չէ. «Փաստ»Իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներՀայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը․ պատմության այս օրը (21 հունվար)Զգուշացոում՝ Իջևանի բնակչությանը«Չեմ ուզում պատկերացնել, որ ինքը չկա, ապրելու ուժ է տալիս այն հույսը, որ մի օր հանդիպելու եմ Գարիկիս». սերժանտ Գարիկ Թամամյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին. «Փաստ»Թրամփի պաշտոնավարման աշխարհաքաղաքական դիապազոնը. «Փաստ»ՃՏՊ Երևանում. կա տուժածՀայհիդրոմետը զգուշացնում էԻնչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում արտաքին նպաստավոր հանգամանքներից օգտվելու առումով. «Փաստ»Կսահմանվի բեռնատար ավտոմոբիլների երթևեկության թույլտվության մեկ ձև Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի համար. նախագիծ. «Փաստ»Հունվարի 21-ին և 22-ին լույս չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Մեզ ոչ ոք երբեք հենց այնպես ոչինչ չի տալու». «Փաստ»Ռուբլին կայծակնային աճ է գրանցումՓաշինյանական իշխանության անտարբերությունը որքան անհանդուրժելի, նույնքան էլ շատ բնորոշիչ է. «Փաստ»
Ամենադիտված