Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փլատակների տակ պետք է մնա միայն Փաշինյանը. ՔՊ-ականներին ներվելու շանս պետք է տրվի. Անդրանիկ Թևանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն ավարտված գործիչ է. եթե մինչև հիմա նա մեր հանրության շատ փոքր հատվածին կարողացել էր հավատացնել, թե Արցախն Ադրբեջանին տալով՝ Հայաստանի համար կարելի է ստանալ խաղաղ և անվտանգ միջավայր, կամ, իր ձևակերպմամբ, Ալիևից Հայաստանի կադաստրի թուղթը, ապա, օրերս Գավառում խոստովանեց՝ ամբողջությամբ տապալել է իր քաղաքականությունը, մարդկանց ասաց՝ փրկվեք, ով ինչպես կարող է, որովհետև Հայաստանը կանգնացրել է նոր պատերազմի և նոր ցեղասպանության խնդրի առաջ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի կողմից բանակցային գործընթացի տապալման և Հայաստանին սպառնացող վտանգների հերթական բացահայտումների մասին, նման տեսակետ հայտնեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Ալիևն այս տրամաբանությամբ կհասնի նաև Երևան, իսկ Փաշինյանը և ՔՊ-ականները զբաղված են նրա համար փաստաբանություն անելով»,- ասաց Թևանյանը։

Դիտարկմանը, թե Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանգստացնում է քաղաքացիներին՝ ասելով, եթե Ալիևը հիմա խոսում է Ջերմուկի մասին, մենք էլ ժամանակին խոսում էինք Նախիջևանի և Արցախի մասին, Թևանյանն արձագանքեց.

«Ալեն Սիմոնյանը մեսիջներ է ուղարկում Ալիևին և ասում՝ եթե Հայաստանում ուզում ես ավելի թրքամետ գործիչ, քան Փաշինյանն է, ապա դա ես եմ։ Սիմոնյանը մտածում է, որ եթե Փաշինյանն իրեն դուշով զոհաբերի, Ալիևից աջակցություն կարող է խնդրել»։

Թևանյանի մեկնաբանությամբ՝ Փաշինյանը Գավառում խոստովանական ցուցմունք է տվել՝ հայտարարելով, որ տապալել է իր քաղաքականությունը, ուստի ՔՊ-ականներին պետք է տրվի հնարավորություն խորտակվող նավը լքելու և փրկելու Հայաստանի նավակը։

«Փլատակների տակ պետք է թողնել միայն Փաշինյանին, չէ՞ որ ինքը արյան գետեր առաջացնող, խժդժություններ հրահրող և դեպքի վայրից ծլկող մեկն է»,- ասաց մեր զրուցակիցը։

«Մայր Հայաստան» շարժման ղեկավարի համոզմամբ՝ Հայաստանը վերածվում է փլատակների, քանզի դարձել է ռազմական թատերաբեմ, մնացել առանց դաշնակիցների՝ չստանալով իրատեսական անվտանգային երաշխիքներ Արևմուտքից, որը, ի դեպ, Արևմուտքը երբեք Հայաստանին չի էլ խոստացել։

«Փաշինյանի տապալած քաղաքականությունից մենք պետք է դուրս գանք՝ գիտակցելով, որ խորտակվող նավակում իրար միս ուտելն արդեն ծիծաղելի է։ Դա նաև ընդդիմությանն է վերաբերում։ Միմյանց հանդեպ ատելությունն ավելի քիչ պետք է լինի, քան Հայաստանի նկատմամբ սերը»,- ասաց Թևանյանը։

Բաքվի վարչախմբի բաշիբnզnւկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը. իրանագետ Թաղամասում թալան է սկսվել. ի՞նչ է կատարվում Լոս Անջելեսի՝ հրդեհից տուժած շրջաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կարևոր՝ ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիների համարՆԳՆ-ն զգուշացնում էՀԱՊԿ-ից անցել են ուղղակի սպառնալիքների ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով նոր վտանգներ են բերում մեր երկրի գլխին Լուսինե Ա․-ն ինքնասպան է եղելԾանոթ ու միաժամանակ անհայտ … Բալլանտայս վիսկի«Թուրքիան փոխում է Հայաստանի նկատմամբ հռետորաբանությունը տարածաշրջանում իր աճող ազդեցության պատճառով» «Հայաստանը կանգնած է ընտրության առաջ՝ Թեհրանի զորքերի մուտք, թե՞ Բրյուսելի «երաշխիքներ»» ՌԴ նախագահը ակտիվ քայլեր է սպասում Սև ծովում մազութի արտահոսքի հետևանքները վերացնելու հարցով Վիքիպեդիայի համաշխարհային օր. պատմության այս օրը (15 հունվար)Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. 2 վիրավոր կա«Ինտեր»-«Բոլոնիա», «Բարսելոնա»-«Բետիս»․ օրվա մյուս հանդիպումները Միլիարդատերեր Մասկը, Բեզոսն ու Ցուկերբերգը կմասնակցեն Թրամփի երդմնակալությանը 20 ժամ առանց ջրի․ հասցեներՀարավային Կորեայի նախագահը ձերբակալվել է Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղիՀայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը
Ամենադիտված