Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակն է մեր ապատիան վերածենք գործի, մեր անորոշությունը՝ վստահության և մեր անհանգստությունը՝ հույսի. Դավիթ Անանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.

Երեկ ազգային ժողովում կառավարության հետ հերթական հարցուպատասխանի բովանդակությունը հերթական անգամ ցույց տվեց ոչ միայն քաղաքական, այլև բարոյահոգեբանական այն խորը ճգնաժամը, որը պատել է վերից վար ու վարից վեր։
Գլոբալ աշխարհը կանգ է առել լարվածության և անորոշության խաչմերուկին: Որոշ արևմտյան փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով՝ հավաքական Արևմուտքը մոտ ապագայում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից բխող տագնապալի համաշխարհային սպառնալիքների է սպասում: Հակադարձ եզրահանգումներին է գալիս Ռուսաստանի և իր պոտենցիալ դաշնակից-երկրների փորձագիտական համայնքը՝ հավանական սպառնալիքները վերագրելով հավաքական Արևմուտքին։
Ահա այս իրավիճակում, փորձելով դիմակայել հնարավոր ապագային, բոլոր երկրները, նույնիսկ մեր մերձավոր հարևանները, արդեն պատրաստվում են այն բանին, ինչ մենք բոլորս կցանկանայինք խուսափել՝ պատերազմին։ Թեև մեր մերձավոր հարևաններից սպասվող վտանգներն ու սպառնալիքներն արդեն թակում են մեր դուռը։
Եվ մինչ աշխարհը կարծես թե պտտվում է սպասողական անհանգստության մեջ, ինչո՞վ են զբաղված մեր քաղաքական էլիտաներն ու կոնտրէլիտաները՝ պետությունը ոտքի կանգնեցնելու, հասարակությունը վերակենդանացնելու ու միավորելու և մեր ազգային ոգին համախմբելու ու ամրապնդելու փոխարեն։ Ոչնչո՛վ։
Քաղաքական իշխանությունը զբաղված է աղետի մոտեցման օրակարգով, այսինքն՝ ողորմելի խաղաղության պայմանագիր է քարոզում նրանց հետ, ում մենք թե՛ անցյալում, և թե՛ հիմա համարում ենք թշնամի։ Մենք ականատես ենք, որ ապատիայի մեջ գտնվող մեր ժողովրդի մի մասը հավանության է արժանացրել ամեն գնով խաղաղության հասնելու իշխանության օրակարգը, քանի որ նույն իշխանությունն իր գործողություններով ու անգործությամբ հասցրել է ժողովրդին այնպիսի վիճակի, երբ նա իրեն ուժասպառ ու կորած է զգում ճնշող անորոշության պայմաններում։
Քաղաքական ընդդիմությունն էլ իր հերթին չի կարողանում (ի վիճակի չէ, կամ չի ցանկանում) քարոզել այն օրակարգը, ըստ որի ճգնաժամը ոչ միայն վտանգ է, այլեւ հնարավորություն՝ ցույց տալով ոչ միայն այդ հնարավորությունից օգտվելու հստակ ուղին, այլև՝ այսօրվա քաղաքական իշխանությունից ազատվելու ճանապարհն ու միջոցները։
Եկել է պահը, երբ մենք բոլորս պետք է հստակ գործողություններ ձեռնարկենք և քարոզենք, որ համախմբվելուն այլընտրանք չկա։ Մենք պարտավոր ենք նահանջելու փոխարեն ճանապարհ գտնել։ Մեր մտահոգությունը չպետք է լինի ամեն գնով հակամարտությունից խուսափելը։ Մեր մտահոգությունը պետք է լինի այնպիսի հասարակություն կառուցելը, որը պատրաստ է ցանկացած հնարավորության, ունակ դիմակայելու և ինքնուրույն լուծելու ցանկացած խնդիր։
Մենք չենք կարող սպասել և ողբալ այն ապագայի համար, որը մեզ սպասում է։ Մենք պետք է բորբոքենք մեր միջի ցանկությունը՝ հայրենասեր առաջնորդության ներքո պրկված ու համախմբված ձևավորելու և կառուցելու մեր ընտրած ապագան: Սա փրկություն է անհանգիստ ժամանակներում: Սա տոկունություն է փոթորկի դիմաց: Եվ սա այն է, ինչին արժանի է մեր ժողովուրդը, Հայրենիքը և պետությունը։
Ժամանակն է մեր ապատիան վերածենք գործի, մեր անորոշությունը՝ վստահության և մեր անհանգստությունը՝ հույսի։
 

Ռուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղիՀայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Քաղաքագետ Անդրեևը վստահություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհնարինության հարցում «Բարսելոնան» հայտնել է, թե որքան կբացակայի վնասվածք ստացած Մարտինեսը Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետոԲացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար) Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորներ և զոհ կա
Ամենադիտված