Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարճ ճանապարհ դեպի խաղաղության պայմանագիր Երևանի և Բաքվի միջև»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը նոր ձևեր է ստանում: Եթե ​​2023 թվականին դիտորդները մտածում էին, թե երբ կողմերը կստորագրեն խաղաղության պայմանագիր, ապա 2024 թվականի սկզբին նրանք ենթադրություններ են անում հակամարտության հնարավոր սրման մասին։ Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն ասել է, որ Երևանը միշտ պետք է ձգտի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի, քանի որ այլ ճանապարհ նշանակում է վերադարձ դեպի պատերազմ։ Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները պետք է համաձայնվեն այն ամենի հետ, ինչ իրենց առաջարկում են հարևան երկիրը, և այդ իսկ պատճառով բանակցությունները շարունակվում են արդեն երեք տարի։ Միաժամանակ Պապոյանը չի բացառել հակամարտության ռազմական սրումը։ Պատգամավորն ընդգծել է, որ այդ հարցով Երևանը երկխոսություն է վարում իր միջազգային գործընկերների հետ։ Ըստ նրա արևմտյան գործընկերները, ըստ երևույթին, Ֆրանսիան և ԱՄՆ-ը պատրաստ են աջակցել Երևանի դիրքորոշմանը խաղաղության պայմանագրի հարցում, իսկ Ռուսաստանից նման առաջարկներ չեն ստացվել։
Զուգահեռաբար, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն ասել է, որ ԵՄ-ն հստակ ազդանշան է ուղարկել Ադրբեջանին առ այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է։ Նրա խոսքով, եթե դա տեղի ունենա, ապա «լուրջ հետևանքներ» կլինեն Բրյուսելի և Բաքվի հարաբերություններում։ Նմանատիպ դիրքորոշմամբ է հանդես գալիս նաև Թեհրանը: ԱՄՆ իշխանությունները ևս հավաստիացնում են իրենց հայ գործընկերներին, որ իրենք «նպաստում են կայուն և արժանապատիվ խաղաղությանը» Երևանի և Բաքվի միջև։ Միաժամանակ, դեռ նոյեմբերին ամերիկացիները հայտարարեցին Բաքվին ցանկացած օգնություն կասեցնելու մասին, քանի դեռ չեն կարգավորվել նրա հարաբերությունները Երևանի հետ։
Դեռ 2023 թվականի ապրիլին է Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել Ադրբեջանի կողմից Հայաստանի մոտ 150 քմ կմ տարածք գրավելու մասին։ Բայց Ադրբեջանի իշխանություններն այդ տարածքն իրենցն են համարում։ Նաև նախագահ Իլհամ Ալիևը վերջերս լրագրողներին ասել է, որ չի ցանկանում Հայաստանի հետ սահմանը գծել խորհրդային վարչական սահմանով, քանի որ դա անարդար է համարում։ Իր հերթին Մոսկվան Հայաստանին և Ադրբեջանին համարում է իր ռազմավարական դաշնակիցները։ Բացի այդ, Ռուսաստանը զգուշացրել է Երևանին, որ «Արևմուտքին հաճոյանալու» նրա փորձերը կարող են հանգեցնել այնպիսի որոշումների պարտադրման, որոնք հակասում են հայկական ազգային շահերին: 
ng.ru-ի հետ զրուցած փորձագետները չեն բացառել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական սրացումը: Ընդ որում, Հայաստանի դաշնակիցներից կամ գործընկերներից ոչ մեկը նրան ռազմական գերազանցություն չի ապահովի հակառակորդի նկատմամբ։
«Տարածաշրջանում լարվածությունը կարող է մեծանալ, եթե առաջիկա ամիսներին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր չստորագրվի», - ng.ru-ին ասել է Քաղաքական հետազոտությունների Atlas կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն։ «Չնայած Հայաստանն Ադրբեջանի հետ նոր պատերազմ սկսելու ներուժ չունի, բայց երկու երկրների հակամարտությունը բացառված չէ։ Մյուս կողմից, եթե Հայաստանը գնի հարձակողական զենք և հրթիռներ, դա նույնպես կբերի առճակատման, որովհետև, ինչպես նախագահ Իլհամ Ալիևն է ասել, Ադրբեջանը դիտորդ չի լինի Հայաստանի կողմից հարձակողական զենք գնելու հարցում։ Բաքուն Երևանի կողմից միջին և մեծ հեռահարության հրթիռների տիրապետումը դիտարկում է որպես սպառնալիք իր համար»,- պարզաբանել է փորձագետը։ Նա ենթադրել է, որ եթե ռազմական գործողություններ սկսվեն, Հարավային Կովկասի հարևան երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, կփորձեն միջնորդ լինել Բաքվի և Երևանի միջև, որպեսզի հնարավորինս շուտ վերականգնվի խաղաղությունը և իրացվի Հարավային Կովկասի լոգիստիկ ներուժը։ «Ֆրանսիայի խորհրդարանը նոր բանաձև է պատրաստում ընդդեմ Ադրբեջանի: Խոսքը պատժամիջոցների մասին է։ Նման փաստաթուղթ կարող է ընդունվել նաև ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ հայկական լոբբիի ազդեցությունն ուժեղ է։ Սակայն դա ոչ մի կերպ չի ազդի Ադրբեջանի վրա։ Ադրբեջանը կարող է անել դա առանց Վաշինգտոնի և Փարիզի հետ համագործակցության: Ֆրանսիան չի կարող ԵՄ-ի շրջանակներում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշում կայացնել, քանի որ Ադրբեջանը ԵՄ-ում ունի գործընկերներ, իսկ եվրոպական մի շարք երկրներ ադրբեջանական նավթի և գազի կարիքը ունեն»,- վստահ է Շահինօղլուն։
Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը կարծում է, որ հակամարտության սրման ամենամեծ ռիսկը կլինի գալիք գարնանը։ Նախ եղանակը բարենպաստ կլինի լեռնային շրջաններում ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Երկրորդ հերթին ԱՄՆ-ն ու Ռուսաստանը զբաղված են լինելու նախագահական ընտրություններով։ «Դրա այլընտրանքը կարող է լինել խաղաղության պայմանագրի ստորագրումն այն պայմաններով, որոնք վերջերս հայտարարեց Ալիևը, բայց դրանք իրականում նշանակում են Հայաստանի կապիտուլացիա»,- ասել է է Խալաթյանը։ Նրա կարծիքով Բաքուն կարող է պատերազմ սկսել միայն Անկարայի լիակատար աջակցությամբ։ «Միացյալ Նահանգները, ընդհակառակը, փորձում է խուսափել ուժեղ ճնշումներից Ադրբեջանի և Թուրքիայի վրա։ Վաշինգտոնը կարծում է, որ Երևանի «ցանկացած գնով» խաղաղության կնքումը կհանգեցնի Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի էլ ավելի թուլացմանը։ Օրինակ հարց կառաջանա ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության և երկրում ռուսական ռազմակայանի և սահմանապահների առկայության մասին,- նշել է փորձագետը,- Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելուց հրաժարվելը կարող է հզոր հարված լինել Ռուսաստանի Հայաստանի վրա ազդեցության համար, սակայն Ուկրաինայի հակամարտության պատճառով նա սահմանափակ ռեսուրսներ ունի։ Եվ Բաքուն և Անկարան վստահ են, որ Մոսկվան կոշտ քայլերի չի գնա»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները», իսկ փաշինյանական իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղել է ընդդիմության դեմ հակաքարոզչություն իրականացնելու և իր ներքին օրակարգի սպասարկման ուղղությամբ․ Աբրահամյան Կառավարությունն աճուրդով կօտարի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 5/3 և 5/4 հասցեներում գտնվող հողամասերը Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը Հրետանային մենամարտերի աստվածը. «Կոալիցիոն-ՍՎ» ինքնագնաց հաուբիցը «Կրասնոպոլ-Դ» արկերով կկործանի թշնամուն 65 կմ հեռավորության վրա Ջոն Ալլելո. ԱՄՆ ՄԶԳ-ն անկախությունից ի վեր 1,3 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանի զարգացման համարԻրան-Հայաստան. էներգետիկ փոխանակումՍանկտ Պետերբուրգից մի կին պատմել է Երևանում հանգստի դրական և բացասական կողմերի մասին Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում ԱնդրկովկասումԻնչո՞ւ են հետ պահանջում Սնուփ Դոգի համերգի փողերը«Գրանդ Քենդին» ազատվեց մաքսատուրքից. արտոնությունը գնահատվում է 8․8 մլրդ դրամ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումներից 50 պաղեստինցի է զոհվել. WAFA ԱՄՆ-ից հերքում են Հայաստանի իշխանությանըԻ՞նչ է փնտրում իրանցի պաշտոնյան ՀայաստանումԵՊՀ-ն փետրվարի 1-ից մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. Մանրամասներ Ֆինանսաբանկային համակարգին հրահանգել են խուճապի չմատնվել Երևանում 37-ամյա վարորդը «Toyota Camry»-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնիՌԴ-ում վթարի հետևանքով 9 մարդ է զոհվելՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 15 մարդ Ռուսները «մաքրում են» ԿուրսկըՎրաստանում իջեցվել են պետական դրոշները Պեսկովը կասկածում է, որ Հայաստանը հիպոթետիկորեն կարող է լինել և՛ ԵՄ-ում, և՛ ԵԱՏՄ-ում միաժամանակ Բարձրաստիճան զինվորականներ են դատապարտվել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ը դադարեցրել է Բաքվից Կազան թռիչքները Փաշինյանի առաջարկը ԱլիևինԼոռիում «Nissan» է կողաշրջվել, 1 մարդ մաhացել է․ ShamshyanԷլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ Թոշակառուները այս տարի ևս հավելյալ քեշբեք կստանան Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում. «Փաստ»Զանգվածային տարհանում, զոհեր. իրավիճակը՝ ԿալիֆոռնիայումՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Ո՞րն է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական գաղտնիքը. «Փաստ»Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան «Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էԷյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը. պատմության այս օրը (09 հունվար)Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan Գիշերը ուժեղ ցուրտ է լինելուՊետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՎթարի հետևանքով ջուր չի լինիԿալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվելԻ՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Դոլարն ու ռուբլին գնալով արժևորվում ենՀարյուրավոր հասցեներ այսօր կհոսանքազրկվեն «Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին». «Փաստ»
Ամենադիտված