Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը պետք է վերադառնա կառավարման նախագահական մոդելին. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում Սահմանադրությունը փոփոխվել է մի քանի անգամ։ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը ևս երկու անգամ փոխվել է 2005-ին և 2015–ին, ընդ որում երկրորդ փոփոխության ժամանակ՝ 2015-ին, գործող վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը քննադատում էր օրվա իշխանություններին՝ կառավարման նախագահական համակարգից խորհրդարանական համակարգ անցնելու, ինչպես նաև սուպերվարչապետական համակարգ ստեղծելու համար, հայտարարում, թե Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյում է և վտանգներ է իր մեջ պարունակում։

Գալով իշխանության՝ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ պետք է փոփոխել Սահմանադրությունը։ Ի վերջո կրկին հանգել են խորհրդարանական կառավարման համակարգին։ Այսօր էլ Փաշինյանն ինքն էլ մտմտում է ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության վերաբերյալ։

Երեկ արդարադատության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել է. «Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների»։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում պարզ է դարձել, որ Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը հաշվի առնելով ժողովրդավարական իրենց ձգտումներն ու ռազմավարությունները, ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար և, եթե հետ պատերազմական շրջանում կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էին վատ բաներ լինել, ընդ որում Փաշինյանը, կրկին ընկնելով իրեն բնորոշ պոպուլիզմի գիրկը, հայտարարել է, թե պետք է Հայաստանն ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից։
Այն, որ Նիկոլ Փաշինյանի հերթական ձեռնարկը որևէ լավ տեղ չի կարող տանել, որևէ մեկը չի էլ կասկածում, ընդ որում խորհրդարանական կառավարման մոդելն էր, որ 2018 թվականից ի վեր Հայաստանին լրջագույն ցնցումների բերեց։

Շատ վերլուծաբաններ նշում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդամենն այս քայլով կատարում է հենց Բաքվից եկող հրահանգները։ Իլհամ Ալիևը դեռ դեկտեմբերի 6-ին էր հայտարարել, թե Բաքուն Երևանից երաշխիքներ է ակնկալում, որ հայկական ռևանշիզմն ապագայում գլուխ չի բարձրացնելու։ Ադրբեջանը պահանջում է, որպեսզի Հայաստանը փոխի իր պետականության հիմքում դրված նորմատիվ իրավական բազան։

Օրենքների օրենք համարվող և պետության հիմքում ամենակարևոր գործիքի Սահմանադրության հետ նմանօրինակ վայրիվերումները վաղն արդեն զգացնել են տալու կառավարման բոլոր օղակներում, իսկ Հայաստանի քաղաքացին սեփական մաշկի վրա կզգա այդ ամենը: Այնպես, որ լուռ ու մունջ գնալ նման արկածախնդրության վաղը վտանգի տակ է անգամ մեր պետականության գոյությունը:

Վերարտադրվելու խորհրդարանական մոդելը գործող իշխանության քիմքին մոտ է, իսկ ՀՀ քաղաքացին լուրջ մտորելու կարիք ունի:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը կտրականապես դեմ է կառավարման խորհրդարանական մոդելին։ Մի քանի հարցազրույցներում Կարապետյանը նշել է, որ պետք է ազատվել ոչ միայն Հայաստանում կառավարող կուսակցությունից, այլ նորմալ պետություն կառուցել, վերադառնալ կառավարման նախագահական մոդելին: «Որովհետև մեր Սահմանադրությունը կեղծված է, մենք դա բոլորս գիտենք, չեմ ուզում հիմա վերադառնալ անցյալ և խոսել, թե ով դա արեց, ստացվում է, որ հայկական պետությունն այսօր գոյություն ունի, բայց կեղծ Սահմանադրությամբ»,- նշել էր Կարապետյանը՝ հիմնավորելով, որ հենց կենտրոնաձիգ և լուրջ պատասխանատվության մոդելով Սահմանադրությունն է, որ կարող է դրական փոփոխությունների հիմք դառնալ մեր երկրի համար։

Ի դեպ Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» շարժման պոտենցյալը դեռ ամբողջությամբ նկատելի չէ։ Շարժման ղեկավար Արշակ Կարապետյանը գործում է լուռ, դա կարծում ենք նրա մասնագիտական գործունեության հետ է կապված։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Արշակ Կարապետյանի կողքին շատ քաղաքական գործիչներ և ուժեր կան, ինչպես ՀՀ֊ից այնպես էլ Սփյուռքից, որոնք առաջիկայում նույնպես կհայտարարեն գեներալ֊մայոր Կարապետյանին միանալու մասին։

Երևանում և մարզերում լույս չի լինի ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղիՀայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Քաղաքագետ Անդրեևը վստահություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհնարինության հարցում «Բարսելոնան» հայտնել է, թե որքան կբացակայի վնասվածք ստացած Մարտինեսը Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետո
Ամենադիտված