Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայի երկու մեսիջները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիայից վերջին օրերին ստացվող երկու մեսիջները վկայում են մեր տարածաշրջանում Փարիզի ակտիվացման հետ։ Նախ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զինված ուժերին արված ամենամյա ուղերձում անդրադարձել է Հայաստանին՝ հայտարարելով պատմական ընտրության մասին։ «Բալկանները Հայաստանը գրավել են մեր ուշադրությունը և հանգեցրել են մեր դիրքորոշման ամրապնդմանն ու պատմական ընտրություններ կատարելուն, հատկապես, ինչ վերաբերում է Հայաստանին»,- ասել է Մակրոնը։

Արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն էլ, դիվանագիտական կորպուսի առջև ելույթ ունենալով, ընդգծել է Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանին, կարևորել արդար և տևական խաղաղության ձգտումը։

Ֆրանսիայի Սենատում հակաադրբեջանական բանաձևից հետո Ադրբեջանի խորհրդարանից կարծիքներ են հնչում, որ անհրաժեշտ է Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ ձեռնարկել, նաև երկրից հեռացնել ֆրանսիական բիզնեսը՝ այդ թվում խոշոր Total էներգետիկ կազմակերպությունը։ Մինչդեռ, նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ Ֆրանսիան հասցրել էր բարեհաջող կերպով փչացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ, տոտալի ներկայացուցիչները հանդիպում էին Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ, բիզնեսի հարցեր քննարկում։

Ֆրանս-ադրբեջանական հերթական սրումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, միևնույն ժամանակ Ֆրանսիան փորձելու է նաև ամբողջությամբ չխզել կապերն Ադրբեջանի հետ, բանն այն է, որ Ադրբեջանի էներգետիկ ոլորտը, նավթի և գազի արտահանումն անհրաժեշտ է նաև Ֆրանսիային, և վերջինս փորձում է մրցակցության մեջ մտնել Մեծ Բրիտանիայի հետ՝ իր սեփական շահերն առաջ մղելու։ Փոխարենն Ադրբեջանն ամբողջությամբ տրվել է Բրիտանիային, նախօրեին էլ Ադրբեջանի վարչապետ Ասադովը հանդիպել է «Բրիթիշ փետրոլիում» ընկերության ներկայացուցիչների հետ, ընդհուպ քննարկել օկուպացված Արցախի տարածքում արևային նախաձեռնություններ իրականացնելու հարցը։

Ըստ էության, եվրոպական երկրների մեջ Ադրբեջանը նախապատվությունը տվել է Բրիտանիային, որը, ի դեպ, նաև սկսել է ակտիվանալ Հայաստանում, փորձում են Հայաստանն էլ իրենցով անել։

Թե եվրոպական երկրներից այստեղ ով ինչ շահեր է հետապնդում հայտնի է բոլորին, միևնույն ժամանակ թե՛ Ֆրանսիայի, թե՛ մեծ Բրիտանիայի շահերն ամենևին էլ Հայաստանին ուղղված չեն և վերջնարդյունքում նոր աղետի կարող են հանգեցնել։

Հրաչյա Մանուկյան

Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում. «Փաստ»Զանգվածային տարհանում, զոհեր. իրավիճակը՝ ԿալիֆոռնիայումՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Ո՞րն է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական գաղտնիքը. «Փաստ»Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան «Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էԷյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը. պատմության այս օրը (09 հունվար)Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan Գիշերը ուժեղ ցուրտ է լինելուՊետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՎթարի հետևանքով ջուր չի լինիԿալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվելԻ՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Դոլարն ու ռուբլին գնալով արժևորվում ենՀարյուրավոր հասցեներ այսօր կհոսանքազրկվեն «Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին». «Փաստ»Նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Փաստ»Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար». «Փաստ»Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում արցախյան բանակցությունների փաստաթղթերը. «Ժողովուրդ»Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»Ինչ նվերներ են հայտարարագրել Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր. «Փաստ»ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ այս շաբաթ․ Axios Իսրայելի իշխանություններին խորհուրդ են տվել պատրաստվել Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին Բիթքոյնը մեկ օրում կտրուկ էժանացել է 5000 դոլարով. ի՞նչ է դա նշանակում կրիպտոարժույթների շուկայի համար Դիմակավորված ցուցարարը կարմիր ներկով պատել և կոտրել է Բենիամին Նեթանյահուի մոմե արձանը (տեսանյութ)«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին»
Ամենադիտված