Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր երկիրը Սահմանադրության խնդիր չունի, բացառվում է հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը․ Գևորգ Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունը բազում առաջնահերթ կարիքներ ունի, և դրանցից որևէ մեկը հեռավոր աղերսներ չունի թե՛ Սահմանադրության փոփոխությունների, թե՛ այն ընդունելու հետ։ Մեր երկիրն ունի ոչ թե Սահմանադրության, այլ սահմանադրականության խնդիր։

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Նա նշեց, որ այսօր շատերը խոսում են, այսպես կոչված, սուպերվարչապետության մասին, սակայն Սահմանադրությունը հետևողականորեն ճշգրիտ կիրառելու դեպքում, երբ յուրաքանչյուր սահմանադրական մարմին փորձեր գործել   բացառապես իր  իրավասությանը  համապատասխան, երբեք այդպիսի տպավորություն որևէ մեկի մոտ չէր ձևավորվի։

«Սահմանադրության օրակարգը բնավ նոր չէ, այն արդեն շուրջ 6 տարվա կենսագրություն ունի։ Նախապես ասեմ, որ որքան անցնում է ժամանակը, այնքան մարում է սահմանադրական փոփոխությունների, առավել ևս նոր Սահմանադրություն ընդունելու նվազագույն հնարավորությունը։ Ներկա իրավաքաղաքական մթնոլորտում ավելի քան ակնհայտ է, որ բացառվում է հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը։ Երբ մարդիկ հիասթափված անգամ ընտրական գործընթացների չեն մասնակցում (մինչդեռ՝ հանրաքվեի դեպքում, անհրաժեշտ է ընտրողների առնվազն կեսի մասնակցությունը), այդ ինչ կախարդական խթան է պետք, որ գնան և քվեարկեն ազգային շահերի հետ խնդրահարույց որևէ առաջարկության օգտին»,- մատնանշեց մասնագետը։

Նախկին պաշտոնյան դժվարանում է ասել՝ Փաշինյանը ցանկանում է Սահմանադրության փոփոխության միջոցով խմբագրումներ կատարել և մայր օրենքից հանել Արցախին վերաբերվող կետը, թե՝ ոչ։

«Ենթադրությունների կողմնակից չեմ, ուղղակի այս դեպքում տարաբնույթ պաշտոնյաների կողմից բազմիցս է խոսվել Սահմանադրության հենց այն հիմնադրույթների, իբր, խնդրահարույց լինելու մասին, որոնց դուք անդրադարձաք։ Այսպես, տարբեր առիթներով խոսվել է Սահմանադրության նախաբանում արտացոլված «ՀՀ անկախության մասին» հռչակագրի վերանայման, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն սահմանադրական կարգավիճակից զրկելու, խստացնող օրենքին հետադարձ ուժ տալու և այլ անընդունելի նկրտումների մասին»,- նկատեց մեր զրուցակիցը։

Փաշինյանի՝ նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին խոսակցությունից հետո,  քաղաքական տարբեր շրջանակների կողմից տեսակետներ են հնչում, թե մայր օրենքը փոխելու պահանջն առաջ է քաշում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ Գևորգ Դանիելյանի հատկապես՝ վերջին տարիներին մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ բացահայտ թշնամաբար տրամադրված և անթաքույց ցեղասպանություն իրականացրած Թուրքիան և Ադրբեջանը կատարյալ ներդաշնակ կեցվածք են ցուցաբերում Սահմանադրության արժեքները իսպառ ոչնչացնելու հարցում, ինչն էլ հանրության մոտ ձևավորում է այն մտայնությունը, որ երկրի ներքին քաղաքականությունը ևս թելադրված է այդ ուժերի կողմից։

«Սա ցավով եմ ընդգծում և հույս հայտնում, որ մենք մեր քայլերով չպետք է կասկածի տակ դնենք պետության ինքնիշխանությունը, հակառակ պարագայում ինքնիշխանության մասին խոստումները դառնում են իմաստազուրկ։ Այս փուլում մենք որևէ պետության հետ խաղաղության պայմանագիր կնքելու խնդիր չունենք՝ Ադրբեջանը ստացել է ավելին, քան երբևէ կարող էր երազել, ընդ որում, միջազգային հանրության լռության ներքո ապօրինի բռնակցել է արդեն Հայաստանին պատկանող տարածքներ՝ հայտարարելով, որ դրանք չի ազատելու։ Եվ երբ նոր ապօրինի պահանջներ է առաջադրում, ապա դրա դեմը խաղաղության պայմանագրով առնելը պարզապես անլուրջ խոսույթ է։ Բայց նույնիսկ այդ դեպքում, գործող Սահմանադրությունը որևէ խոչընդոտ չի բովանդակում»,- ընդգծեց իրավագիտության պրոֆեսորը։

Գևորգ Դանիելյանը նկատեց, որ ցանկացած պետությունում, անգամ կառավարման նախագահական ձև ունեցող երկրներում քաղաքական և ռազմական պայմանագրերը կարող են վավերացվել բացառապես խորհրդարանի կողմից, այսինքն՝ դարձյալ առաջնահերթ է դիտվում ոչ թե Սահմանադրությունը, այլ այն հարգելու քաղաքական վարքագիծը։

Նրա խոսքով՝ որևէ պաշտոնյայի մտքով չպետք է անցնի, որ ինքը միանձնյա կարող է ստորագրել միջազգային պայմանագիր և այն համարել, իբրև, Հայաստանի անունից կնքված և իրավաբանական ուժ ունեցող։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն Արդարադատության նախարարությունում խոսելով նոր Սահմանադրության մասին՝ հայտարարել էր․ «Այս առումով արդարադատության նախարարի հետ աշխատանքային մեկ-երկու քննարկման ժամանակ ես արձանագրել եմ, որ իմ ու նաև մի շարք գործընկերների կարծիքով, և այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների»,- ասել է նա:

ՀՀ-ում մառախուղ է, Լարսը՝ փակՌուբլին կրկին բարելավվում էՇրջաններում սպասվում է թույլ ձյունՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի․ «Հրապարակ» ԲԴԽ-ն խտրականություն է դրսեւորել. օբյեկտիվության անկում. «Ժողովուրդ»Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը․ «Հրապարակ» Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա. «Ժողովուրդ»Հայկ Սարգսյանը «չի մարսել» հոր հասցեին ռեպլիկը․ «Հրապարակ»Անհետ կորածների հարազատների եւ Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղիՀայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Քաղաքագետ Անդրեևը վստահություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհնարինության հարցում «Բարսելոնան» հայտնել է, թե որքան կբացակայի վնասվածք ստացած Մարտինեսը Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետոԲացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար)
Ամենադիտված