Հայկական բանակի օրվա խորհուրդն ինձ համար թրքահպատակ, հային ատող իշխանություններին մերժելն է
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «2020-ի հոկտեմբերի վերջն էր՝ երեկո։ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ անընդհատ վիրավորներ էին բերում. ասում էին Շուշիի դիրքերից։ Կանգնել էի անկյունում՝ մուտքի մոտ ու լսում էի ձայների արձագանքը, աչքերս մշուշվում էին արյան գույնից, հոտից։
Փոքրամարմին վիրավոր նորակոչիկի բերեցին՝ պատգարակի վրա, ոտքերը, մշուշված աչքերս «խելագարվել» էին, մարմնից հեռու էին տեսնում… ԶԻՆՎՈՐԸ լուռ էր, չէր էլ տնքում, հայացքը մի կետի. իրեն դժողքից էին հանել, ընկերներից շատերն էին մնացել….
2020-ից տոներն այլևս չենք նշում։ Հայկական հաղթական բանակի օրվա խորհուրդն ինձ համար թրքահպատակ, ադրբեջանամետ, Հայոց Բանակը քանդող, Հային ատող իշխանություններին ու նրանց աջակցողներին մերժելն է…»։