Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թակարդ 1 և դրա լուծումը․ Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Թակարդ 1 և դրա լուծումը» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածը ստորև՝ 
 
Մեզ առաջիկայում «պատմական նոր իրողություններ» պարտադրելիս կիրառելու են հին, փորձված նարատիվները, և մենք պատրաստվում ենք դիմակայել դարձյալ հին մեթոդներով, որոնք ոչ մի արդյունք չեն տալիս։ Հանրային առողջացման և կոնսոլիդացիոն տրամադրությունների դեմն առնող առանցքային թակարդը նախկինի ու ներկայի կռիվն է, ու նաև դրա մի տարատեսակը՝ «ներնախկինականը»։

Կա պատմական անհրաժեշտություն` դադարեցնելու անցյալի և ներկայի կռիվը։ Եթե ուզում ենք կասեցնել պետականության սրընթաց անկումը, սա պետք է արվի։ Բայց սրա գիտակցումը միայն բավարար չէ։ Պետք է գտնել մեխանիզմը, հարցի կիրառական կողմը։ Դա բարդ խնդիր է, որովհետև բազմաթիվ նրբերանգներ կան՝ միտումնավոր կամ անգիտակցաբար հյուսած, կա ծանր ֆոն, բազմամյա նեղվածություն ու պարտադրված նարատիվ։

Այն անհատները, ուժերը, միավորները, որոնք զգում են պատասխանատվություն,  ստանձնում են առաքելություն, հայտ են ներկայացնում գալիք սոլիդ իշխանություն (կամ իշխանության մաս) լինելու, պարտավոր են հստակ ձևակերպել իրենց դիրքորոշումը՝ երեք հիմնական թակարդների նկատմամբ, և ոչ թե խուսափել դրանցից։ Խուսափելով (ինչը 4-5 տարի է՝ արվում է)՝ նախաձեռնությունը փոխանցում են իշխանությանը, որն էլ ամենագռեհիկ ձևով դրանից օգտվում է։
Պետք է մի կետից սկսել քանդել գորդյան հանգույցը։

Անկախ Հայաստանի առաջին փուլում մենք եղել ենք հաղթած պետություն, և այդ հանգամանքը միավորում է բոլոր գիտակից մարդկանց, այդ թվում՝ Հայաստանի բոլոր նախկին նախագահներին։ Մենք պիտի ֆիքսենք սա, և պայմանավորվենք, որ այս իշխանություններին մերժելուց հետո հաջորդ կառավարության առաջին քայլերից մեկը լինելու է հաղթած պետության՝ Հայաստանի երեք նախկին նախագահներին պետության բարձրագույն կոչման արժանացնելը։ Այստեղ պետք է մի կողմ դնենք բոլոր տեսակի անհատականացված (օբյեկտիվ և սուբյեկտիվ) մոտեցումները։ Սա նախ ազգային հարգանքի ժեստ է՝ դեպի Հայաստանի պատմության, պետականության այն փուլը, երբ մենք արժանապատիվ էինք, հաղթած, ունեինք հայկական Արցախ ու կանխատեսելի պետություն։ Միաժամանակ դա կծառայի որպես երաշխիք՝ երկրի հետագա կայունության, ներքին ցնցումներից զերծ մնալու, նաև երկրի ներքին կայունության և որակի մասին ազդակ կուղարկի միջազգային հանրությանը։ Այս պարզ մոտեցումն ընդունելն արդեն հսկայական կոնսոլիդացիոն հենք կապահովի.

1.     Սրանով կդադարեցվի նախկին նախագահների կողմնակիցների, գաղափարակիցների, թիմերի ներքին անհանդուրժողականությունը։ Դա արդեն  պատմական ատավիզմ է, երբ երկիրն այս վիճակում՝ շարունակում ենք ապրել հին պատկերացումներով։ Թե´ նախկին նախագահներն են փոխվել, թե´ բոլորս ենք փոխվել, թե´ Հայաստանն է փոխվել։ Բոլոր հակասություններով հանդերձ՝ ընդհանուրը, միավորողն ավելի շատ է ու կարևոր, քան՝ տարաձայնությունները։
2.     Սա թույլ է տալու, որ բազմաթիվ նորմալ մարդիկ կարողանան հանդարտ, խելամիտ ձևով համագործակցել՝ թոթափելով 20-30 տարվա կաղապարները։
3.     Սա էապես կփոխի մթնոլորտը հանրային ակտիվ շրջանակներում և, հետևաբար, կազդի հանրային տրամադրությունների վրա։ Այն էֆեկտը, որը մենք ուզում էին ստանալ երեք նախկին նախագահների համագործակցության ֆորմատով, և որը չստացանք, կարելի է ստանալ հակառակ կողմից՝ թիմերից, որպես սկզբունք ընդունելով նրանց ժամանակվա Հայաստանն ըստ արժանավույնս պատվելը։
4.     Այս համատեքստում նույն պետական բարձրագույն կոչմանը պետք է արժանանա ՀՀ առաջին վարչապետՎազգեն Մանուկյանը։
 
Կարելի է վստահ լինել, որ այս պարզ մոտեցումը բերելու է նկատելի արդյունքի՝ որպես ազգային կոնսոլիդացիայի ուղերձ՝ պետականության շուրջ։ Կարելի է վստահ լինել նաև, որ իշխանությունն ամեն կերպը խոչընդոտելու է, որովհետև իր սարքած թակարդներից դուրս գալը նշանակում է իր ավարտը։ Բայց մեզ բոլորիս պատմությունն առաջիկայում դնելու է ընտրության առաջ, ու ճիշտ կլինի, որ դա անենք գրագետ։

Հաջորդ անգամ կխոսեմ մյուս թակարդի մասին՝ թալանի։

Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա նկարիչ Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը. եվրահանձնակատար «Բարսելոնայի» նախագահը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Աբովյանի, Արարատի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է 9-ամյա ռուսաստանցին դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է միջազգային վարպետի միավոր Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի 20 տոկոսով. ՆԳՆ Հայաստանն անհաջող կերպով փնտրում է անվտանգության նոր երաշխավոր. «Համբերե՛ք, մենք ձեր կողքին ենք»ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է խոշոր չափերի թմրամիջոցներ ՀՀ տարածք տեղափոխելու հերթական դեպքը (տեսանյութ) Փարաքարում «ընտրեցին» սպանության գործով մեղադրվողին ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը որևէ պրակտիկ արժեք ունենալ չի կարողՏուրիստների թիվը մեկ տարում նվազել է 7 տոկոսովԵվրոպան վերապահումներ ունի «Եվրաքվե»-ի վերաբերյալ Մոսկվան արձագանքել է ԵՄ-ին անդամակցելու Երևանի ցանկությանը. Հայաստանը կսառի և կուտի վերջին ուտելիքն առանց աղիՀայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Քաղաքագետ Անդրեևը վստահություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության անհնարինության հարցում «Բարսելոնան» հայտնել է, թե որքան կբացակայի վնասվածք ստացած Մարտինեսը Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետոԲացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար) Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորներ և զոհ կա Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»«Opel»-ը կիսակողաշրջված հայտնվել է գետի ափին, 2 վիրավnր կաԲայդենը ելույթ է ունեցել Պետքարտուղարությունում և ամփոփել իր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»37-ամյա Մհեր Սահակյանը 4 որդիների հայր էր․ մանրամասներ Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»-10․ ձյուն է տեղալու
Ամենադիտված