Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հալածանք է սկսվել». Երևանի ավագանու անդամը խնդրել է Ռուսաստանին պաշտպանել իրեն Փաշինյանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mk.ru-ն գրում է, որ երկու շաբաթ առաջ սպառնալիքներով և ճնշումներով առևանգումից փրկված «Մայր Հայաստան» դաշինքից Երևանի ավագանու պատգամավոր Նարինե Հայրապետյանը դիմել է Ռուսաստանի իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով։ Նա սոցցանցում հայտարարություն է արել ընդգծելով, որ Հայաստանում իր հետապնդումները շարունակվում են, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի ընդդիմության հալածանքները։

Այն բանից հետո, երբ անցած սեպտեմբերին «Մայր Հայաստան» դաշինքը մասնակցեց հակակառավարական հանրահավաքներին՝ կոչ անելով հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լեռնային Ղարաբաղի հանձնման պատճառով, ընդդիմության համար դժվար ժամանակներ եկան։ Նարինե Հայրապետյանի խոսքով իրեն փողոցից առևանգել են հունվարի 15-ին: Անհայտ անձինք նրան նստեցրել են մեքենա, կապել են նրա աչքերը և տարել հեռավոր մի վայր, որտեղ ինչ-որ մեկը նրա հետ խոսել է իր քաղաքական գործունեության մասին։ Զրույցի ընթացքում պահանջ է եղել «մնալ սահմանների մեջ և դադարեցնել կոշտ քննադատությունը»։ Զրույցից հետո Հայրապետյանին նույն կերպ հետ են տարել։ Պատգամավորը դիմել է ոստիկանություն, սակայն դա արդյունք չի տվել, և ինքը ստիպված է եղել հեռանալ Հայաստանից։

 «Մի քանի օր նրա հետ կապ չունեինք։ Կապ հաստատելով Հայրապետյանն ասել է, որ ինքը լքել է երկիրը, քանի որ ոստիկանությունը ճնշում է գործադրել իր վրա ստիպելով հրաժարվել ցուցմունքներից և նոր ցուցմունքներ տալ»,- ասվում է Հայրապետյանի գործընկերների հայտարարության մեջ։ Ինչ վերաբերում է Հայաստանի ուժային կառույցներին, ապա նրանք դեպքի վերաբերյալ ունեն իրենց վարկածը։ Ըստ Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի Հայրապետյանն իրենց ասել է, որ «իրեն ոչ ոք չի առևանգել, և նա առևանգման մասին հայտարարություն է արել քաղաքական դրդապատճառներով»։

 «Նիկոլ Փաշինյանը սկսեց հետապնդումները բոլոր այն անհատների և ուժերի նկատմամբ, ովքեր ցանկանում են պահպանել երկիրը, ովքեր չեն ցանկանում թշնամական վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, ովքեր չեն ցանկանում, որ Սորոսն ու Արևմուտքը կառավարեն Հայաստանը, իսկ ՀՀ-ն դառնա իրենց խամաճիկը։ Փաշինյանն ու իր ուժայինները ոչ միայն Ղարաբաղը ծախեցին, այլ նաև Հայաստանն են ծախում: Հայաստանի Հանրապետության ներսում սկսվել են հալածանքները», - ասում է Հայրապետյանը տեսանյութում։ Կնոջ խոսքով իրեն ճնշումների տակ են ստիպել ցուցմունքներ տալ Հայաստան դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի դեմ։ Այժմ նա Ռուսաստանը համարում է իր համար ամենաապահով վայրը և քաղաքական ապաստան է խնդրել  երկրի իշխանություններից։ Քաղաքական ապաստան կտան, թե ոչ՝ հայտնի չէ։ Հայաստանը Եվրասիական տնտեսական համայնքի անդամ է, այսինքն ֆորմալ առումով բարեկամ պետություն, և մինչ այժմ ընդունված չէր նման երկրների քաղաքացիներին քաղաքական ապաստան տրամադրել։ Բայց ամեն ինչ փոխվում է...

«Mk.ru»-ի համար տեղի ունեցածը գնահատել է քաղաքագետ, ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ համալսարանի ավագ դասախոս Ալեքսեյ Զուդինը։

«Իհարկե, Փաշինյանի ուղղվածությունը Ռուսաստանից աստիճանական և զգույշ հեռացման ուղղությամբ շարունակվում է։ Եվ դրա արդյունքներից մեկն էլ բռնաճնշումներն են այդ ուղղվածության հակառակորդների նկատմամբ, ինչը տեսնում ենք Նարինե Հայրապետյանի հայտարարության օրինակում»,- ասել է Զուդինը, – քաղաքական ապաստանի խնդրանքով դիմելն այս դեպքում արտառոց բան չէ։ Եվ, իմ կարծիքով, միջպետական ​​հարաբերություններն ինքնին չեն կարող վատթարանալ։ Թե ինչպես Փաշինյանը կօգտագործի այդ փաստը և կուզենա՞ օգտագործել այս հանգամանքը Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին հետագա վնաս հասցնելու համար, այլ հարց է։ Բայց պետք է նշել, որ այս դեպքը պահանջում է բազմակողմանի ու մանրակրկիտ քննություն։ Որովհետև հնարավոր է, որ այս ամենն արվել է զգացմունքային հողի վրա։ Կոնֆլիկտի հանգամանքները առայժմ հայտնի են միայն մի կողմի ներկայացմամբ, և պետք է համոզվել, որ ամեն ինչ իսկապես այնպես է, ինչպես հայտարարել է քաղաքական ապաստանի խնդրանքը ներկայացրած անձը:

Mk.ru. – Եթե Ռուսաստանը ապաստան տա հայ քաղաքական գործիչներին, կարո՞ղ է արդյոք արձագանք լինել Հայաստանի իշխանությունների կողմից քաղաքական ապաստան տրամադրելով մեր ընդդիմադիրներին։

Ալեքսեյ Զուդին.- Հնարավոր է, որ Փաշինյանը նման կերպ արձագանքի: Միջպետական ​​հարաբերություններում սովորական են հայելային միջոցառումները։ Քաղաքական ապաստան տրամադրելու փաստը, եթե դա տեղի ունենա, դժվար թե ցույց տա, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԴոլարն ու ռուբլին կրկին արժևորվում ենՓաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
Ամենադիտված