Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (04 փետրվար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ռոզա Պարկսի օր, Շրի Լանկա՝ Անկախության օր, Անգոլա՝ Զինված ապստամբության օր, Ճապոնիա՝ Ռիսսյուն՝ Գարնան սկիզբ (Նոր տարի)։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1674– վախճանվել է  նշանավոր մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան Ոսկան Երևանցին։

1865 –ծնվել է երաժշտագետ Վասիլի Ղորղանյանը։

1878– ծնվել է արևմտահայ կին գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը։

1907 - ծնվել է հիդրոտեխնիկ Սերգեյ Աբալյանցը։

1923 - ծնվել է բանաստեղծ, մշակութային գործիչ Արշալույս Սարոյանը։

1924- Լենինականի օպերա-օպերետային դերասանական կոլեկտիվը Հայաստանում առաջին անգամ բեմադրել է Բիզեի «Կարմեն» օպերան, դիրիժոր Անդրեյ Մելիք-Փաշաև, ռեժիսոր Վենեցիանով-Իսահակյան, նկարիչ  Գրիգոր Շարբաբչյան:

1952 - վախճանվել է պատմաբան Հակոբ Մանանդյանը։ 

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել և Նիգերիայի հետ։

1995-վախճանվել է խորհրդահայ տեխնիկական կիբեռնետիկայի ոլորտի գիտնական Կառլեն Աբգարյանը։

1998-հրաժարական ներկայացրած Լևոն Տեր-Պետրոսյանի փոխարեն Հայաստանի նախագահի պաշտոնակատար է դարձել Ռոբերտ Քոչարյանը։

2003-նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի և Արամ Կարապետյանի՝ տարբեր ժամերի ծրագրված հանդիպումները Արտաշատ քաղաքի ընտրողների հետ խափանվել են մի խումբ մարդկանց կողմից: Վիրավորվել ու հիվանդանոց է տեղափոխվել «Սահմանադրական իրավունք» միության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

2009-տաքսի ծառայություն մատուցող անհատ վարորդները հերթական անգամ հավաքվել են Երևանի «ՏԵՑ-ի կռուգ» կոչված վայրում՝ կառավարությունից պահանջելով չկիրառել դեղին պետհամարանիշներ, վերանայել տաքսի ծառայություն մատուցող մեքենաների տարիքային սահմանափակումները, վերացնել անհատ ձեռներեց գրանցվելու եւ սակաչափիչներ տեղադրելու պարտադրանքը:

2012- Ռուսաստանյան հեռահաղորդակցության շուկայում գործող խոշորագույն «Ռոստելեկոմ» ընկերությունը իր կայքէջում պաշտոնապես հայտարարել է, որ գնել է հայաստանյան լայնաշերտ ինտերնետ շուկայում գործող «GNC-alfa» ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը` մինուս մեկ բաժնետոմս:

2021-Թուրքիայում Արարատ լեռը, որը ավելի քան հինգ տարի փակ էր զբոսաշրջիկների և ալպինիստների համար, կրկին հասանելի է դարձել վերելքի համար:

2022- վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական շոու բիզնեսի կնքահայր, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

211 –վախճանվել է հռոմեացի կայսր Սեպտիմիոս Սևերոսը, նրա փոխարեն համակայսրեր են դարձել նրա երկու որդիները՝ Հետան և Կան։

634 —Առաջին արաբա-բյուզանդական պատերազմի ժամանակ Ամր իբն Ալ-Ասաի մուսուլմանական բանակը ջախջախել է բյուզանդացիներին Դատհինի մոտ։ 

960 —Չինաստանի կայսր է դարձել Թայ-Ցզին, սկսվել է Սուն դինաստիայի կառավարման ժամանակաշրջանը։

1169 —Արևելյան Սիցիլիայում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում զոհվել է մոտ 15 000 մարդ։

1494 —ծնվել է ֆրանսիացի գրող, աշխարհի ամենճանաչված երգիծաբաններից մեկը հանդիսացող Ֆրանսուա Ռիբլեն։

1615 —վախճանվել է իտալացի բժիշկ, փիլիսոփա, ալքիմիկ և դրամատուրգ Ժանբատիստա Դելլա Պորտեն։

 1659– վախճանվել է հոլանդացի նշանավոր ծովագնաց, Ավստրալիայի և Օվկիանիայի հետազոտող Աբել Թասմանը։

1703 —Էդոյում մահապատժի ենթարկվելու փոխարեն 47 ռոնիններ որպես իսկական սամուրայներ իրականացրել են արարողակարգային սեպպուկու՝ խարակիրի։

1789 —ընտրողների կոլեգիան Ջորժ Վաշինգտոնին ընտրել է ԱՄՆ-ի առաջին նախագահ։

1797 —երկրաշարժի արդյունքում էկվադորական Ռիոբոմբա քաղաքը ամբողջությամբ ավերվել է, զոհվել է մոտ 40 000 մարդ։

 1824 —Բոստոնում ամերիկացի գործարար և գյուտարար Չարլզ Գուդրիչը հանրությանն է ներկայացրել ռետինե կրկնակոշիկները։

1861– ստեղծվել է Ամերիկայի Համադաշնային Նահանգներ պետությունը։

1915 —Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան հայտարարել է Բրիտանական կղզիների ծովային շրջափակման մասին, սկսվել է առանց կանոնների ստորջրյա պատերազմը։

 1928 —վախճանվել է հոլանդացի ֆիզիկոս Հենդրիկ Լորենցը։

1932 - տեղի է ունեցել երրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ):

1932- ճապոնացիների Մանչժուրիա ներխուժման ժամանակ 10-օրյա պայքարից հետո ճապոնացիները գրավել են Խարբինը։

1933 - վախճանվել է անգլիացի արևելագետ Արչիբալդ Հենրի Սեյսը։ 

1941- Ռոյ Պլանկետտը ստացել է տետրաէթիլենային պոլիմերի (տեֆլոն) արտոնագիր։

1946 —հիմնադրվել է ալբանական «Պարտիզան» (Տիրանա) ֆուտբոլային ակումբը։

1948 – Շրի Լանկան հայտարարել է  անկախություն Միացյալ Թագավորությունից։

1949 —տեղի է ունեցել մահափորձ Իրանի շահեշահ Մուհամեդ Ռեզա Փեհլևի դեմ, Իրանում մտցվել է արտակարգ դրություն։ 

1976– Գվատեմալայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 23 000 մարդ։

1976 - Տեղի է ունեցել 12-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուգ, Ավստրիա)։

1977-Չիկագոյի մետրոյի էսկալատորի վթարի հետևանքով զոհվել է 11 անձ, իսկ 180-ը ստացել են վնասվածքներ, դա նման տիպի ամենախոշոր վթարն է։

1992 – Ուգո Չավեսը Վենեսուելայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարել։

2004- Մարկ Ցուկերբերգը ստեղծել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը։ 

2009 —Ատլանտյան օվկիանոսում բախվել են  «HMS Vanguard» բրիտնական և  «Le Triomphant» ֆրանսիական ռազմածովային ուժերի ատոմային սուզանավերը։

2012 —վախճանվել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին կենդանի մնացած վետերան հանդիսացող Ֆլորենս Գրինը։ 

2022 —Պեկինում բացվել են 24–րդ ձմեռային օլիմպիական խաղերը:

Կ.Խաչիկյան

 

Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը Ուզում ես օրը 6 անգամ մսով ճաշ կեր, եթե ապրում ես կոյուղի չունեցող համայնքում, բարեկեցությունը քեզնից հեռու է այնքան, ինչքան Պլուտոնը՝ Արևից․ ՓաշինյանՀանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումարՀենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ2018 թվականի հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել, պետբյուջեն 4.2 մլրդ դոլար հավելյալ մաքուր հեղափոխական եկամուտ ունի. Փաշինյան«Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ ՍեփխանյանԵթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. ԶելենսկիՎրաստանի նախագահը կայցելի Ադրբեջան ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են խոշոր չափերով գումար ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել Հայտնաբերվել է ՀՀ ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց. Իրանի քաղաքացի է ձերբակալվել (տեսանյութ) Զելենսկին ցանկանում է երկարացնել ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը Վթար՝ Երևանում, բախվել են 4 մեքենաներՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն՝ Լայպցիգի Սուրբ Նիկողայոս եկեղեցում Կրեմլում պատասխանել են Պուտին-Թրամփ մոտալուտ զրույցի մասին հարցին Նորից գյուղն են թիրախավորելԶախարովան քննադատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Կիմ Չեն Ընը հսկայական ռազմանավ է կառուցում Այսօր Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղն է Չինաստանն արգելել է ավիաընկերություններին Boeing ինքնաթիռներ ներմուծել Գործարկվելու է էլեկտրական շչակՖրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան բարձրացնում են Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը․ Նարիշկին Հոկեյի ԱԱ․ Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ Իրանը կամուրջ կդառնա Նախիջևանի և մայրցամաքային Ադրբեջանի միջև շրջանցելով ՀայաստանըԵԱՏՄ-ն որպես հենարան. Սամվել Կարապետյանը նախանշել է Հայաստանի տնտեսական առաջնահերթություններըԵրևանն առևտրային ծուղակում Այս ու այն կողմ հայկական ձևով. ինչպես է Եվրոպան ձգում, իսկ Ռուսաստանը վճարում Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքովԱրտակարգ դեպք՝ «Արմենիա» բժշկական կենտրոնումՊաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետը Հայաստանի գործող իշխանությունները կարող են հայտնվել ԵՄ սև ցուցակումԳազանջատման հասցեներըԱնթալիա այցը ձախողված էրՔՊ-ն որոշել է տապալել Գյումրիի ավագանու նիստը «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք». Սերժ Սարգսյանի ակնարկը՝ ընդդիմադիրներինԹուրքական զորքերը մոտեցել են Սիսիանի և Ղափանի բարձունքներին. պատմության այս օրը (15 ապրիլ)Հայաստանը վերանայում է իր դաշնակիցներին, իսկ Իրանը «կարմիր գծեր» է գծում. «Փաստ»Վթար․ որոշ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինի Իշխանությունները հստակ խզում չեն կարող իրենց թույլ տալ. «Փաստ»5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կալիֆորնիայում«Տրամադրում եմ ինձ, որ Հովոս ինձ հետ է. հիմա հանուն նրա ու մյուս երեխաներիս եմ ապրում». հետախույզ Հովհաննես Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Ողբերգական գիշեր ՌԴ-ում․ զոհեր և վիրավորներ կանՈւշացած կոշտացում. նույն Եվրոպան է թույլ տվել, որ Ադրբեջանն իրենց «գլխին նստի». «Փաստ»Դանակահարություն՝ Երևանում․ 44-ամյա տղամարդը հոսպիտալացվել է «Infiniti»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել է«Արցախի հայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, ուրիշ տարբերակ անհնար է պատկերացնել». «Փաստ»
Ամենադիտված