Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը վերակենդանացնում է Հայաստանով միջանցքի գաղափարը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամերիկյան Eurasianet.org հրատարակությունը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանների սահմանազատման և տարանցիկ կապերի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները անվանել է «բոլորովին անընդունելի» և «հարված» խաղաղության գործընթացին։ «Նոյեմբերի 9-ի համաձայնագրում «Զանգեզուրի միջանցք» տերմինը գտնողին ես խոստանում եմ դրամական պարգև», - մի խումբ պատգամավորների հետ զրույցում ասել է Փաշինյանը։ Դա հեգնական հղում էր ադրբեջանական կողմի այն պնդմանը, որը վերջերս կրկնեց Ալիևը, ըստ որի համաձայնագրում տրանզիտային կապերի բացման դրույթը նախատեսում է Հայաստանի տարածքով Նախիջևանի էքսկլավը Ադրբեջանին կապող անխափան միջանցքի ստեղծում առանց Հայաստանի սահմանային կամ մաքսային հսկողության։ Այդ գաղափարն Ադրբեջանում կոչվում է «Զանգեզուրի միջանցք», և Բաքուն այն տարբեր աստիճանի ինտենսիվությամբ առաջ է մղում 2020 թվականի հրադադարից հետո, բայց անցյալ տարվա սկզբից կարծես թե հետ էր կանգնել այդ պահանջից Իրանի տարածքով այլընտրանքային երթուղի ստեղծելուց հետո: 

Հիմա այդ հարցը, որը հայերի մոտ վաղուց ադրբեջանական ներխուժման մտավախություններ էր առաջացնումով, այժմ կրկին օրակարգում է, և Ալիևը հունվարի 10-ին հայտարարել է, որ եթե միջանցքը չբացվի, «Հայաստանը կմնա հավերժական փակուղու մեջ, քանի որ այդ դեպքում սահմանը Հայաստանի հետ ոչ մի այլ տեղ չի բացվի»։

Հունվարի 10-ի իր հարցազրույցում Ալիևը նաև պահանջել է վերադարձնել այն անկլավներն ու սահմանամերձ գյուղերը, որոնք երեք տասնամյակ առաջ Ղարաբաղյան Առաջին պատերազմից ի վեր գտնվում են հայկական վերահսկողության տակ:

Ըստ երևույթին, Փաշինյանը ցանկանում է անկլավները «փոխհամաձայնեցված քարտեզով» փոխանակել որպես խաղաղության գործընթացի մաս, և ասել է, որ եթե Ադրբեջանը ունի ութ գյուղերի վերադարձի պահանջ, ապա Հայաստանը «32 գյուղերի հարց հարցը կբարձրացնի»։ Խոսքը նախկին Խորհրդային Հայաստանի մի քանի տարածքների մասին է, որոնք նույնպես վերահսկվում են Ադրբեջանի կողմից առաջին պատերազմից ի վեր, ինչպես նաև Հայաստանի այն տարածքների՝ մոտ 215 քառակուսի կիլոմետր, որոնք ադրբեջանական ուժերը գրավել են 2021 թվականի մայիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում մի քանի ներխուժումներից հետո։ 

Եվ Ալիևը հունվարի 10-ի իր ելույթում ուղղակիորեն հայտարարեց, որ մտադիր չէ դրանք հետ վերադարձնել։ «Մենք հետքայլ չենք անում, որովհետև այդ սահմանը պետք է սահմանվի»,- ասել է նա։

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, ինչպես նաև տրանսպորտային կապերի բացումը մնում են երկու երկրների միջև ամենավիճելի հարցերը սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Ղարաբաղը գրավելուց հետո: Սահմանազատման և սահմանագծման հարցերով աշխատող սահմանային հանձնաժողովն իր վերջին նիստն անցկացրել է անցած տարեվերջին, իսկ հաջորդը, ըստ Ալիևի, պետք է կայանա հունվարին և օրակարգում Ադրբեջանի Ղազախի շրջանի սահմանամերձ գյուղերի հարցն է։ Թեև նոյեմբերին հայտարարվել էր, որ խաղաղության համաձայնագրի սկզբունքները համաձայնեցվել են, կողմերը կարծես թե մերժել են խաղաղության համաձայնագրի վերաբերյալ միմյանց առաջարկների նախագծերը։ Բացի այդ, կողմերը տարաձայնություններ ունեն, թե ով պետք է միջնորդի բանակցությունները։ Երևանը դեմ է Մոսկվայի միջնորդությանը, իսկ Բաքուն վերջին ամիսներին մերժել է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի նախաձեռնած բանակցությունները։

Դեկտեմբերին երկու երկրներին հաջողվեց հանդես գալ համատեղ հայտարարությամբ և գերիների փոխանակել, սակայն երկկողմ բանակցությունները շարունակելու հստակ ծրագիր չկա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև «Արևմուտքը շահագործում է «մտավոր թերզարգացած» Փաշինյանին» Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց«Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում» Վթար՝ Երևանում․ վիրավորները ամուսիններ են Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը Հայաստանի դպրոցների չորրորդ դասարանցիներն առաջին անգամ գերազանցել են միջին շեմը Ադրբեջանը չեղարկել է դեպի Ռուսաստան թռիչքը Վթար․ մի քանի ժամ գազ չի լինի Հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է Լոռու մարզում Փաշինյանը ստորագրել է Կարեն Գիլոյանի ազատման դիմումը Ի՞նչ վնաս է կրել ՊԵԿ-ը Բագրատաշենի պահեստում բռնկված հրդեհից Երևանում սրճարան է այրվելԹրամփի երդմնակալությունից հետո Հայաստանի դիրքերն ավելի են թուլանալու Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել Փաշինյանը նոր շոու է ուզում բեմադրել՝ բանակցային փաստաթղթերովԱդրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին Փաշինյանը նոր նշանակումներ է արել Սնուպ Դոգի համերգը չի կայանաՀայտնի է 15-ամյա աղջկա մահվան պատճառըՄահացել է ակադեմիկոս Լեւոն ԹավադյանըՀայաստանի ԱԳՆ-ն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանում երկրաշարժից տուժածների ընտանիքներին38-ամյա Սաթենիկ Գ․-ն երկտող է թողել և ինքնասպան եղելԿալիֆոռնիայում անտառային հրդեհն ընդգրկել է ավելի քան 300 հեկտար ԱՊՀ երկրների 2012 տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել  Հենրիկ Մխիթարյանը. պատմության այս օրը (08 հունվար)Մեքենան բախվել է էլեկտրական սյանը. 17-ամյա ուղևորը հոսպիտալացվել է Իրանը պետք է ներողություն խնդրի մեզնից. Ալիև Զոհվել է Գևորգ ԿիզիրյանըՄազութի բծերը հասել են Եվպատորիայի ափերին Շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն է գրանցվել ՀՀ-ումՀայաստանի հավաքականի հարձակվողը կարող է տեղափոխվել մոլդովական ակումբ Մինչև 18։00-ն ջուր չի լինելուՀԷՑ-ը զգուշացնում էՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԴոլարն ու ռուբլին կրկին արժևորվում ենՓաշինյանը դեմ առ դեմ կհանդիպի՞ դատավորների, թե՞ կխուսափի․ «Ժողովուրդ»
Ամենադիտված