Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա չի լինելու հերթական ձախողումը, սա լինելու է վերջին ձախողումը․ Անանյանը՝ ընդդիմությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ էության, պատմական նոր շրջափուլի մեկնարկն է ազդարարվում վաղը։ Թշնամի երկում նախագահական արտահերթ ընտրությունների օրն է, որը սարսափ ֆիլմին բնորոշ մեղեդու ելևեջների ներքո կարծես գալիս է ազդարարելու թշնամու կողմից մեր հանդեպ աճող հավակնությունները կյանքի կոչելու գործընթացի սկիզբը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

«Շրջափուլը կարող է կարճատև լինել, քանի որ մեր ուշադրությունը՝ շեղվելով ինչ-որ անկարևոր ու երկրորդական իրադարձություններով, հնարավորություն չի ընձեռում սթափ դատողություններ անել և հասկանալ, որ դեպքերն ու իրադարձությունները զարգանում են մեզ համար ոչ ձեռնտու ուղղությամբ: Ավելի կոնկրետ՝ դրանք զարգանում են մի սցենարով, որն առնվազն կտրուկ հակասում է մեր ազգային շահերին, իսկ բովանդակային առումով՝ կործանարար է։

Քաղաքական ասպարեզի ժամանակակից գործիչները, դրսևորելով ապազգային, հակապետական և անհայրենիք վարքագիծ, իրենց նվաստացուցիչ պահվածքով և առաջարկվող ապազգային օրակարգով մի կողմից ձգտում են հագեցնել թշնամու ծարավը, իսկ մյուս կողմից, իրենց գոյությունը փրկելու համար փորձում են ապահովել իրենց քաղաքական վերարտադրությունը։

Սա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, այսօրվա իշխանությունները, ծրագրում են համատեղել սահմանադրական հանրաքվեն և արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հստակ հասկանալով, որ կարծես բախվում են մի կարևոր խնդրի։ Մասնավորապես, իրենց վերատադրությունն ապահովելու համար այս իշխանությանն անհրաժեշտ է ընտրությունների ցածր մասնակցություն՝ մոտ 25-30 տոկոս, մինչդեռ նոր սահմանադրություն ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 50 տոկոս գումարած մեկ ձայն:

Կանխատեսվում է, որ ոչնչի առջև արգելքներ չունեցող, և ըստ էություն, նաև իրական հակազդեցություն չունեցող այսօրվա իշխանությունները փորձելու են սահմանադրության անցկացման սահմանված օրենսդրական շեմը օրենսդրական դավադիր փոփոխություններով իջեցնել, օրինակ՝ 25 տոկոս գումարած մեկ ձայն։ Սա բառացիորեն նշանակում է, որ մեր պետության չգոյության ու ժողովրդի ինքնությունը վերացնելու իրավական գործընթացն անշուշտ մոտենում է պաշտոնական մեկնարկին։

Ակնհայտ է, որ տիտղոսային և ոչ տիտղոսային ընդիմության՝ մեկ օրակարգի շուրջ համախմբվելու և առաջնորդություն ստանձնելու ՎԵՐՋԻՆ փորձության ժամն է վրա հասել։ Սա առաջին հերթին վերաբերում է ինստիտուցիոնալ հնարավորություններ ունեցող ընդդիմադիր ուժերին։

Սա չի լինելու հերթական ձախողումը, սա լինելու է ՎԵՐՋԻՆ ձախողումը։ Եվ, եթե ձախողեք, սերունդներով նզովքի ու անեծքի եք արժանանալու բոլո՛րդ»։

Ե՞րբ է «աղի բլիթ» ուտելու օրը Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը ՌԴ-ում վթարի հետևանքով 19-ամյա աղջիկ է մահացելԱյն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, շատ կարևոր է․ Լավրով Պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել Հայտնի է դպրոցականների գարնանային արձակուրդների օրերըԵրևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման Կապիտանը զորամաս չի ներկայացել ու լքել է ՀՀ տարածքը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բացառիկ կադրեր՝ ողբերգական վթարիցԲաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»Ի՞նչ ախտանշաններով է հայտնի նոր տարածվող վիրուսը«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Պետդումայում Փաշինյանին «հատակին են նստեցրել» Եվրամիության մասին նրա խոսքերից հետոԲացվել է Երևանի գավառական դպրոցը․ պատմության այս օրը (14 հունվար) Թբիլիսիի շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. վիրավորներ և զոհ կա Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»«Opel»-ը կիսակողաշրջված հայտնվել է գետի ափին, 2 վիրավnր կաԲայդենը ելույթ է ունեցել Պետքարտուղարությունում և ամփոփել իր վարչակազմի արտաքին քաղաքականությունը Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»37-ամյա Մհեր Սահակյանը 4 որդիների հայր էր․ մանրամասներ Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»-10․ ձյուն է տեղալու«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Հայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Մխիթարյանը բուժզննման է ենթարկվել․ հայտնի են մանրամասները Կայծակնային անկում՝ ռուբլու շուկայումՀԷՑ-ը տեղեկացնում էԻսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Մահացել է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Արդյո՞ք հետ կկանչվի Տիրան Խաչատրյանի հերոսի կոչումը. «Ժողովուրդ» Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»Նորից լսումներ․ «Հրապարակ» Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»Կալավանցի Ռոբերտին փոխարինեց կապանցի Գրիշիկը․ «Հրապարակ» Ֆուտբոլի ֆեդերացիան վերջապես հաղթեց, բայց ոչ ֆուտբոլում ու կիսատ. «Ժողովուրդ» Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի․ «Հրապարակ» Մարզպետի հետ քաշքշուկից հետո ՔՊ-ում Հայկ Սարգսյանին «մեղադրում են» փայտանյութի բիզնեսի հետաքրքրության համար. «Ժողովուրդ» Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին Մեր կառավարությունը դարձել է հեքիաթի միջի վիշապը. ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են հարկային փոփոխություներիցԳյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույրն ու դայակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. դատախազը վարույթի նյութերը հանձնել է դատարանԿանադացիները երբեք չեն հրաժարվի աշխարհի լավագույն երկրից՝ ԱՄՆ-ին միանալու համար. Կանադայի նախկին վարչապետը՝ ԹրամփինԻրանում 3 անընդմեջ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված